Կրթություն 19:02 27/02/2019 Հայաստան

Արթուր Ղազինյան. Իշխանություններն ամեն գնով ցանկանում են տեսնել իրենց լոյալ ղեկավար կազմ ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանի շրջանավարտ, ԵՊՀ նախկին դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանի կարծիքով, ԵՊՀ-ի շուրջ կատարվող իրադարձությունները լուրջ մտահոգության առիթ են տալիս։

Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է

«Հայաստանի նոր իշխանության կողմից որպես առաջնահերթություն դիտարկվող նպատակներից մեկը կրթական հաստատությունների ապաքաղաքականացումն է, ինչին էլ, թվում է, թե միտված են ԵՊՀ-ի շուրջ ընթացող գործընթացները:

Չնայած հռչակված նպատակի կարևորությանը, պետք է արձանագրել, որ դրա անվան ներքո հապճեպ ընթացող գործընթացները առավելապես խոր մտահոգության տեղիք են տալիս:

Շուրջ մեկ ամիս առաջ Լիազոր մարմնի և ՀՀ կառավարության կողմից հաստատվեց ԵՊՀ կառավարման` Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որն էլ ռեկտորի 2018թ գործունեությունը միաձայն դրական գնահատեց: Սակայն հատուկ հրավիրված վաղվա նիստում նույն խորհուրդը պատրաստվում է դադարեցնել ռեկտորի լիազորությունները՝ հիմնավորելով ԵՊՀ-ի դեմ ծավալված այս արշավը անկախության, ապաքաղաքականացման և ակադեմիական ազատության ապահովման պահանջով։

Առաջնորդվելով բացառապես ԵՊՀ շահով և լինելով նվիրյալ համալսարանական, ցանկանում եմ առանձնացնել մի քանի մտահոգիչ հանգամանքներ՝

1. Համալսարանի վերաքաղաքականացումը թույլ չտալու և ԵՊՀ-ն իշխանությունից անկախ պահելու հրամայականը։

Անկախության և ապաքաղաքականացման առավել լավ նախադրյալներ, քան այսօրվա Հայաստանում, Համալսարանը երբեք չի ունեցել։ Եթե նոր իշխանությունն իրականում ցանկանում է տեսնել Համալսարանն ազատ և անկախ, ապա պետք է հեռու մնա ԵՊՀ կառավարման գործընթացից և բոլոր միջոցներով նպաստի, օժանդակի ԵՊՀ-ի կողմից իր պատմական առաքելության իրականացման, Մայր Բուհի ոչ թե հեղինակազրկմանը, այլ հեղինակության բարձրացմանը, ոչ թե բոլոր միջոցներով ձգտի ռեկտորի պաշտոնում տեսնել իր (սակայն ոչ Համալսարականների) համար ցանկալի անձին, այլ նպաստավոր պայմաններ ստեղծի Համալսարանականների ազատ կամահայտնության դրսևորման և ԵՊՀ-ի ղեկավարի ընտրության համար։

2. Կրթական համակարգի բարեփոխման հայեցակարգի և ռազմավարության
բացակայությունը.

Եթե նոր իշխանություններն ունենանային կրթության ոլորտի, հատկապես բուհական և հետբուհական, համակարգի բարեփոխման հայեցակարգ, ապա հասկանալի կլիներ ռեկտորներին փոփոխությունը։ Կարող էին հայտարարել, որ նոր հայեցակարգի հիմքում դրված է նոր որակի կառավարում, իսկ գործող ռեկտորները չեն համապատասխանում այդ չափանիշներին, կամ էլ վերջիններս համաձայն չեն նոր ռազմավարության հետ և չեն ցանկանում պրակտիկայում իրագործել այն։
Այդպիսի հայեցակարգի բացակայության պայմաններում այս արշավը բուհական
համակարգի դեմ դառնում է ինքնանպատակ՝ իշխանության քաղաքական շահերը
սպասարկող և բավարարող ակցիա։

3. ԵՊՀ ինստիտուցիոնալ կայունության երաշխավորումը.

Եթե յուրաքանչյուր իշխանափոխության արդյունքում նշանակված ամեն նոր
նախարար փորձի փոխել ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ապա մենք շատ կարճ
ժամանակահատվածում կկորցնենք և կքանդենք Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, ինչն իմ կարծիքով, հանդիսանում է ազգային անվտանգության խնդիր։

4. ԵՊՀ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու գործում նոր և նախկին իշխանությունները նույնականությունը.

Սերժ Սարգսյանը ԵՊՀ խորհրդի ձևավորման առաջին իսկ օրից խնդիր էր դրել
գլխավորել այն և Համալսարանը պահել առավելագույն վերահսկելի միջավայրում։
Ստեղծվում է տպավորություն, որ նույն քաղաքականությունն են որդեգրել նաև նոր իշխանությունները, որոնք ամեն գնով ցանկանում են տեսնել իրենց լոյալ ղեկավար կազմ ԵՊՀ-ում։ Իսկ այս ցանկությունն այլ կերպ, քան ԵՊՀ քաղաքականացում, որակել ուղղակի հնարավոր չէ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:33
Կորոնավիրուսով վերցերորդ հիվանդն է մահացել «Նորք»-ում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողսյանի փոխանցմամբ, 78-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:43
ՊԵԿ իրավաբանական վարչության վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումներով երկրում...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայ գիտնականները աշխատում են օզոնատորների արդիականացման վրա
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), օգտագործելով իր գիտական ներուժը, ամեն ջանք կգործադրի՝ աջակցելու...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թալիշն արդեն 174 բնակիչ ունի
Թալիշի դպրոցն այսօր ունի 26 աշակերտ, 12 երեխա էլ հաճախում է մանկապարտեզ։
Աղբյուր` Panorama.am
20:25
Ադրբեջանը միջազգային-իրավական պատասխանատվություն է կրում ապրիլյան ագրեսիայի սանձազերծման համար.ԱՀ ԱԳՆ
Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների...
Աղբյուր` Panorama.am
20:23
Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին գումար են նվիրաբերել Ստամբուլի ասորական և հունական համայնքները
Կոստանդնուպոլսի հունաց պատրիարք, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդ Բարդուղիմեոսը և Ստամբուլի ասորական հիմնադրամը միացել են Թուրքիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին.Վ.Բալասանյան
Արցախի Հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը  ուղերձ է հղել  Արցախի քաղաքացիներին: Նա մասնավորապես նշել է. «Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:13
Պարենային ապրանքների համաշխարհային գները մարտին նվազել են
Համաշխարհային համավարակի պատճառով առաջացած պահանջարկի և յուղերի գների անկումը հանգեցրել են հիմնական պարենային ապրանքների միջազգային գների...
Աղբյուր` Panorama.am
20:05
Պարալիմպիկ խաղերը ևս հետաձգվեցին
Անդամահատված և սայլակավոր մարզիկների միջազգային  ֆեդերացիայի / IWAS  / ղեկավարությունը քննարկել  է  խաղերը մեկ տարով ...
Աղբյուր` Panorama.am
20:01
Արցախում տնտեսավարող սուբյեկտներին տրվել են մեթոդական ցուցումներ
ԱՀ ԳՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության  պետական ծառայության  աշխատանքային խմբերը հերթական ստուգայցն...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ուսանողները չեն կարողանում վճարել ուսման վարձը,բաց նամակ վարչապետին
ԵՊՀ ուսանողները բաց նամակով դիմել են  ՀՀ կառավարությունը և  ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով մինչև 25% ուսման վարձի...
Աղբյուր` Panorama.am
19:55
500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարված
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մայրաքաղաքի 10 վարչական շրջանում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման...
Աղբյուր` Panorama.am
19:53
Անվտանգության խորհրդի քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք...
Աղբյուր` Panorama.am
19:47
Շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը.Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին , ևս մեկ անգամ կոչ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արցախում մարտ ամսվա ընթացքում 12 ապրանքատեսակի միջին գներն աճել են
Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ.դեսպանություն
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել,որում մասնավորապես նշված է. «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով օդային...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հայտնաբերվել է հատված Բոխի տեսակի 15 ծառ
Ս.թ. ապրիլի 1-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Նախարարության հետ անազնիվ են վարվել, եթե չեն նշել իրենց աշխատանքը և չեն հայտարարագրել եկամուտները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում   հայտարարեց, որ 15 ժամյա...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում կցուցադրվի օլիմպիական կրակը՝ որոշ սահմանափակումներով
Ճապոնիայի  Ֆուկուսիմա քաղաքի ուսումնական կենտրոնում ապրիլի 2 - 30 –ը կցուցադրվի օլիմպիական կրակը։ Այս ասին գրում է ՀԱՕԿ-ը: Կան...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Հորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները»
Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթ, որը կոչված է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել...
Աղբյուր` Panorama.am
19:07
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններն ու խոշտանգման ակտերը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում.Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություն է տարածել՝  Ապրիլյան պատերազմի չորրորդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
19:04
COVID-19-ի բացված հաշվին փոխանցվել է 856մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
18:54
Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում.Դոյդոյան
 «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Բնապահպանության նախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա ճնշում է գործադրվում.Փայլան
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը բազմաթիվ այլ հիմնադրամների հետ մեկտեղ հատուկ գրություն է ուղարկել նաև ազգային փոքրամասնություններին...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյանի հերոսների հիշատակին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել...
Աղբյուր` Panorama.am
18:36
Պարենային ապրանքների գները մարտին նվազել են
Համաշխարհային համավարակի պատճառով առաջացած պահանջարկի և յուղերի գների անկումը հանգեցրել են հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմանը
Աղբյուր` Panorama.am
18:25
248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
Ապրիլի 2-ին ժամը 9-15-ը  մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ավազակային հարձակում Սյունիքում
Երկու անձի մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}