Հասարակություն 12:00 11/03/2019 Հայաստան

«Հեղափոխությունը եղավ, որ մի բան լավանա, ոչ թե մտնենք խանութ՝ մենակ թանկացում»

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները։ Նրանք իրենց բողոքն են արտահայտում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի այն փոփոխության դեմ, ըստ որի՝  Հայաստանում գազավորված բոլոր ըմպելիքները կհարկվեն ակցիզային հարկով, ինչը նշանակում է, որ առաջիկայում այդ ըմպելիքները կթանկանան։

Ակցիայի մասնակիցներըն ընդգծում են, որ գնաճը լինելու է 30-40 տոկոս։

«Պայքար էր գնում շաքարի դեմ, դուրս եկավ այդ պայքարը ոչ թե շաքարի, այլ ըմպելիքի դեմ է։ Միտում եմ տեսնում, որ սա արվում է, որ շուկան մոնոպոլիզացվի։ Այլ բան չեմ տեսնում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մասնակից մի կին շարունակեց. «Նիկոլ Փաշինյանի համար պայքարել ենք, շատ կողմնակից ենք իրեն, բայց իր շուրջը հավաքել է այնպիսի մարդկանց, որ ժողովրդին վնաս են տալիս, հասարակ, բանվոր, խեղճ մարդկանց գրպանին են խփում։ Երբ ասում է տնտեսական զարգացում, ի՞նչ տնտեսական զարգացում, երբ որ մարդը չի կարողանում ապրել։ Երջանիկ  Հայաստան են ուզում։ Ընդհակառակը, երջանկությունը կոտրվում է»։

Մեկ այլ քաղաքացի ընդգծեց, որ մոնոպոլիաներ են ստեղծում, այնպես է արվում, որ մարդ ընտրելու իրավունք չունենա. «Հեղափոխությունն ինչի համար արվեց, որ մարդ ընտրելու իրավունք ունենա։ Թե, ասենք, ընտրելը միայն վարչապետ ու Ազգային ժողով ընտրելն է։ Ընտրելը նաև այն է, որ մարդ մտնի ու խանութից ընտրի, ինչ ուզում է։ Ջանջուղազյանը եկավ, սրտի բժիշկ է դարձել, օպերացիաների մասին է  մտածում, առողջապահությանը վնաս է։ Թե՞ բյուջեն լցեն... Պրեմիաները թող քիչ տան, դառը կոֆե դնողին առանձին են տալիս, սառը կոֆե դնողին առանձին, շոֆերին, շոֆերի քեռու տղուն, պահակին, պահակի հորքուրին։ Հերիք ելավ, բոլ եղավ։ Ամեն ինչ թանկացնելով չէ։ Բանանը էժանացել է։ Հասկացանք։ Երեկ ավելի թանկացավ, քան մինչև Սերժ Սարգսյանն էր։ Ով գալիս է, ավելի վատ է լինում։ Հեղափոխությունը եղավ, որ մի բան լավանա, հեշտ լինի, ոչ թե մտնենք խանութ մենակ թանկացում, մենակ թանկացում»։

Հիշեցնենք, որ համաձայն շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները։ Այսպիսով, առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։

Կառավարության մոտ էր նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։  Նրա կարծիքով,  հաճպեպ որոշում է, հետևանքները հաշվարկված չեն, կտրուկ թանկացումը բերելու է որակի իրական անկման։

«Երբ որ պետությունը գնա դեպի շաքարի պարունակման մասով առողջապահական ռեֆորմի, ինչ որ իմաստով կհասկանամ,  կասեմ գործը կիսատ մի արեք, մենք շատ ավելի ռիսկային ապրանք ունենք, օրինակ յոգուրտ։ Բայց պետությունը հստակ դիրքորոշում չի հայտնում՝ առողջապահական ռեֆորմ է անում, թե բյուջեի գումար է հավաքագրում։ Ամենառիսկայինն այստեղ առողջապահական ռիսկն է»,- ասաց նա։

Բ.Պիպոյանը համոզված է, որ եթե  շուկան 170 դրամանոց ապրանքի կարիք ունի, 170 դրամանոց ապրանքը հայտնվելու է, հայտնվելու է շատ ավելի ցածր որակի հաշվին։

«Եթե ուզում ենք  հետ գնալ ու շուկան ողողենք տեղից ոչ լավ ապրանքի վատով, մենք  խորհուրդ չենք տալիս  որևէ մեկին գազավորված ըմպելիք օգտագործի, բայց  երբ որ այդ գազավորված ըմպելիքը հետն էլ  լինի ամենավատը, պետությանը եթե չի հետաքրքրում... Վստահ եմ, որ կհետաքրքրի»,- ասաց նա։

Քաղաքացիները պահանջում են, որ իջնեն և իրենց հետ հանդիպեն ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրանց հետ զրուցեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, խոստացավ իր գործընկերների հետ քննարկել։

«Սա նախագիծ է, սա չի նշանակում, որ ընդունվելու է միանշանակ, դեռ քննարկումներ կան։ Ուստի լավ եք անում, որ բարձրաձայնում եք», - ասաց նա։

Նա զրուցեց նաև գրավատների աշխատակիցների հետ, որոնք նունպես հավաքվել էի  կառավարության դիմաց։ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 14։00-ին մարդ է հրավիրել՝ քննարկելու ոլորտի ներկայացուցիչների բողոքները։

«Ոնց որ դուք ճիշտ եք», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Հիշեցնենք, որ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամ պետտուրքի փոխարեն նախատեսվում է սահմանել 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Թուրքիայում Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի դեմ 1-5 տարվա ազատազրկման պահանջով դատավարություն է սկսվել
Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր, 2007թ․ սպանված հայ լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, կարող է...
Աղբյուր` Panorama.am
21:20
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գոգենի ամենավաղ հայտնի գծանկարը վաճառվել է 80 հազար եվրոյով
Ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ Պոլ Գոգենի (1848-1903 թթ.)   ամենավաղ հայտնի  նկարը Ֆրանսիայում աճուրդում...
Աղբյուր` Panorama.am
20:19
ՖԻՖԱ-ն քննարկում է ԱԱ-2022-ն այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավարությունը  քննարկում է 2022 թվականի աշխարհի առաջնությունը Կատարից տեղափոխելու...
Աղբյուր` Panorama.am
20:10
Վաղը Գեղարքունիքի մի քանի համայնքում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Փարիզում վաճառում են Վան Գոգի ատրճանակը
Փարիզում, Drouot աճուրդի տանը վաճառքի է հանվել Լեֆոշե մակնիշի ատրճանակը, որով ինքնասպան է եղել գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգը: kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն...
Աղբյուր` Panorama.am
19:36
ԲԴԽ-ն նոր անդամ ունի
Ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով` պատգամավորների107 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ, Գրիգոր Բեքմեզյանը...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փարիզում Airbus-ն ու Boeing-ը ներկայացրել են անօդաչու օդային տաքսիներ
Քաղաքում օդային տաքսիով շրջելը դեռևս հնարավոր է միայն ֆիլմերում, սակայն այն կարող է իրականություն դառնալ շատ շուտով։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:23
Քոչարյանի պաշտպան. «Մարտի 1»-ի գործը նման գործողություններով ապականելն անընդունելի եմ համարում
​«...սա արտառոց խախտում է, նույնիսկ քաղաքակրթությունից դուրս գտնվող հասարակությունների կտրվածքով»։
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանում բնակարանների գները մեկ տարում աճել են 9.9 %-ով
2019 թվականի մայիսին hանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 956 գործարք, ինչը 2019 թվականի ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Գետառը վարարած է
Ֆեյսբուքում օգտատեր Արման Վերմիշյանը տեսանյութ է տեղադրել՝ «Գետառը՝ հիմա»։ Նա ուշադրություն է հրավիրում և վարարման վրա, և որ իր հետ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Թուրքիայի դատարանը վճիռ է կայացրել պետական հեղաշրջման գործով
Թուրքական դատարանը ավելի քան 200 հոգու դատապարտել է ցմահ ազատազրկումների 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի համար: Եվրանյուզի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդների թիվը կրճատվեց 3-ի
Մեծ Բրիտանիայի ներքին հարցերով քարտուղար Սաջիդ Ջավիդն այսօր դուրս եկավ Պահպանողական կուսակցության ղեկավարի ու Բրիտանիայի վարչապետի  պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Այդպիսի վարքագիծ ակնհայտ է եղել. Դատախազը՝ «Քոչարյանի և մյուսներով գործի» մասին
«Այնպես չէ, որ բողոքի քննարկում տեղի չունեցավ։ Մենք ներկայացրել ենք մեր բողոքները, պաշտպանության կողմից առանձին ներկայացուցիչներ հանդես են...
Աղբյուր` Panorama.am
18:34
«Գագիկ Ծառուկյանը այդպես էլ ձեռք չբերեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելու ունակություն, զսպվածություն»
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել. «Երեկ՝ հունիսի 19-ին, խորհրդարանում ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը...
Աղբյուր` Panorama.am
18:32
Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի...
Աղբյուր` Panorama.am
18:20
Մերկ Պորոշենկոն վաճառել է 2500 դոլարով
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի մերկ նկարը վաճառվել է աճուրդում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Страна.ua» ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Պուտին․ Ես այժմ գործընկեր ունեմ, ով ինձնից լավ է կատակում
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ գծով հարցերին պատասխանելիս հեգնանքով է արձագանքել կատակելու մասին խնդրանքին: Այս մասին գրում ե...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վաղը ժամը 15.00-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, • ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Իգդիրում դաշտային վարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) Իգդիր քաղաքում Մեծամորի ատոմակայանից 17կմ հեռավորության վրա...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սահրատ Պետրոսյանը հաստատում է՝ Երևանում կան անշարժ գույքեր, որոնք գրանցված չեն
Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր կառավարության նիստիեց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ  մայրաքաղաքում կան...
Աղբյուր` Panorama.am
17:57
Փորձագիտական խումբը ներկայացրել է Ամուլսարի փորձաքննության նախնական եզրակացությունը
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը և ՀԿԳ կոռուպցիոն, սեփականության...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղը կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:55
ԵՊՀ պարզաբանումը՝ աշխատակիցների առողջապահության ապահովագրության հետ կապված
Երևանի պետական համալսարանը պարզաբանում է տարածել «Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում հրապարակված հոդվածի կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
17:51
Օտար լեզվի միասնական քննությունից 467 դիմորդ անբավարար է ստացել
«Օտար լեզուներ» առարկայից պետական միասնական քննության արդյունքներն արդեն հայտնի են։  Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
17:46
Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող զորավարժությունները
ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
«Մենք Խաչատուրյան քույրերն ենք»
Աղբյուր` Panorama.am
17:38
Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` սպանության փորձ կատարելու համար
Հունիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի` ձախ աչքի շրջանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բարոյական չէ ամեն գնով Սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնելը
14:26 18/06/2019

Բարոյական չէ ամեն գնով Սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}