Քաղաքական 12:45 11/03/2019 Հայաստան

Քաղաքագետ. Իմ զգացողությամբ, պատերազմի նախապատրաստական աշխատանքների վերջին փուլերի ականատեսն ենք լինում

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից հետո երկու հիմնական կարծիքներ էին հնչում։ Առավել շատ էին նրանք, ովքեր ասում էին, որ  հայկական դիվանագիտությունը պարտվել է, համանախագահների հայտարությունը խիստ մտահոգիչ է հայկական կողմի համար։ Մյուս մասը պնդում է՝ ոչինչ էլ չի փոխվել, մտահոգվելու հարկ չկա։

Միջնորդների հայտարարության, դրան հետևած հայկական կողմի արձագանքների, հնարավոր պատճառների ու  հետևանքների մասին Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

Panorama.am-Պարոն Մելիք-Շահնազարյան,  Մինսկի խմբի հայտարարությունից հետո շատ մտահոգություններ հնչեցին։ Չափազանցված չե՞ն դրանք, քանի որ շատերը պնդում են՝ ոչինչ էլ չի փոխվել։

Քաղաքագետ-Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են՝ ոչինչ չի փոխվել, նրանք որևէ պատկերացում չունեն բանակցային գործընթացի և վերջին տարիների զարգացումների վերաբերյալ։ Ակնայտ է մի բան. ապրիլյան պատերազմից հետո իրավիճակ էր փոխվել, և Ադրբեջանը կրում էր այդ պատերազմի քաղաքական ողջ պատասխանատվությունը։ Հիմա ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են պրոցեսը սկսել այն կետից, որտեղ մեղմ ասած, Ադրբեջանի վրա նման պատասխանատվություն չկար դրած։ Նրանք պրոցեսը հետ են տանում մի քանի տարի, հասցնում մի կետի,  որը շտկելու համար հայկական դիվանագիտությունը վեց տարի աշխատանք է տարել, և որը փոխելու համար ստիպված ենք եղել նաև ադրբեջանական ագրեսիային դիմակայել։ Հիմա այս ամենը մի կողմ դնելով՝ համանախագահները փորձում են նրան ազատել պատասխանատվությունից, հասկանալի է , որ դրա հետևանքները Ադրբեջանի համար առնվազն ավելի ագրեսիվ գործելու հնարավորությունն են։ Այլ կերպ ասած, ստեղծվել է մի իրավիճակ, երբ միջնորդներն ու Ադրբեջանը փորձում են հայկական կողմին քաղաքական լուծումներ պարտադրել։

Panorama.am- Ի՞նչի հետևանք  էր նման հայտարարությունը։ Չէ՞ որ վարչապետը հայտարարում էր, հայկական կողմը պարտադրելու է, որ Արցախն էլ դառնա բանակցային կողմ։

Քաղաքագետ-Ինձ թվում է, որ վարչապետն իր մոտեցումները  հայտարարելուց շտապել է։ Ըստ էության, վարչապետ նշանակվելուց հետո սկսել է խոսել հարցի մասին առանց հասկանալու մինչ այդ ընթացած բանակցային գործընթացի տրամաբանությունը, որովհետև երբ հայտարարում է, որ Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ, վարչապետը պետք է իմանա, որ այդ կետն այսպես, թե այնպես ներառված էր օրակարգում, թե միջնորդները, թե հայկական կողմը մշտապես պնդում էին, որ Արցախն ինչ-որ պահից սկսած մասնակցելու է բանակցություններին։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները փոխարինեց վերելակային պայմանավորվածություններով, սկսեց ըստ էության, միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար հակասական գործողություններ իրականացնել Ռուսաստանի,  Արևմուտքի հետ հարաբերություններում, ամեն մեկի մոտ ասում էր այն, ինչ ականջահաճո է այդ կողմին։

Հետևողական չլինելով նաև Ադրբեջանին պարտադրելու հարցում, որպեսզի կատարի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, ըստ էության ստեղծեց մի իրավիճակ, որտեղ Բաքուն հնարավորություն ստացավ դուրս գալ այդ պայմանավորվածությունների կապանքներից, նաև որոշակի պայմանավորվածություններ կարողացավ ձեռք բերել միջնորդների հետ՝ հիմնականում հենվելով  այն փաստի վրա, որ Փաշինյանը փորձում է բանակցել  միայն Հայաստանի Հանրապետության անունից ու ոչ Արցախի։ Ալիևի վարչակազմին հեշտ հաջողվեց  անհնար դարձնել այն ծրագիրը, որը փորձում էր իրականացնել Փաշինյանը։

Դրանից հետո արդեն փոքր հաղթանակներ ունենալով, նրանք փորձում են արագացնել պրոցեսը՝ հասկանալով, որ Փաշինյանը կամ պետք է հետ կանգնի իր խոսքերից, նրանք նաև հաշվարկել են Փաշինյանի հոգեկերտվածքը, որ նա այդպիսի բաներ, որպես կանոն չի անում, սեփական հեղինակությունը հաճախ աաելի բարձր է դասում, քան պետական շահը, կամ պետք է  հետ կանգնի բանակցություններից։ Երկրոդ տարբերակի դեպքում թե միջնորդները, թե Ադրբեջանը մեղքը կբարդեն հայկական կողմի վրա։ Այս առումով փակուղային իրավիճակ են ստեղծել, այս դեպքում շատ կարևոր է, որ Փաշինյանն առաջնորդվի պետական շահերով։

Panorama.am-Համանախագահների հայտարարությանը հետևեց Հայաստանի ԱԳ նախարարության մեկնաբանությունը,  որտեղ նշվում էր, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրման վերաբերյալ ամրագրումները  շարունակում են մնալ առարկայական։

Քաղաքագետ-Գիտե՞ք, ԱԳ նախարարության հայտարարությունը պետք է ուղղված լիներ հենց Մինսկի խմբի համանախագահներին և ոչ թե ադրբեջանական կողմին, որովհետև համանախագահներն իրավիճակ են փոխղում, մենք կորցնում ենք մի շարք ձեռքբերումներ, որ ունեցել ենք վերջին տարիների ընթացքում։ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ ընդամենը սեփական մեղադրանքներն է հնչեցնում Ադրբեջանի հասցեին՝ խուսափելով անգամ մեկ բառով անդրադառնալ համանախագահների այդ ոչ հայանպաստ մոտեցումներին և դիրքորոշումներին։ Սա արդեն բավականին քննադատելի փաստ է։ Կարծում եմ, որ այդ հայտարարությունը ԱԳ նախարարության կողմից տարածվել է բացառապես մեկ նպատակով, այն է՝ շեղել հասարակության ուշադրությունը համանախագահների հայտարարությունից։ Այսինքն, թեմաներն իրար խառնել, դրանով փորձել չեզոքացնել այն բացասական հետևանքները, որ կարող են առաջանել  հասարակական կարծիքում։ Իսկապես, անբովանդակ, անատամ հայտարարություն էր։ Ցավոք սրտի, նախարարության արձագանքին հետևեց վարչապետի մամուլի խոսնակի գնահատականները, որտեղ նա սովորական ու բնական որակեց Մինսկի խմբի հայտարարությունը։ Սա առավել ևս անհասկանալի մոտեցում է։ Ի՞նչն է  սովորական։ Կարծում եմ, այդ հարցին խելամիտ պատասխան Հայաստանում որևէ մեկը չի կարող տալ, բացի վարչապետի մամուլի խոսնակից։ Իսկապես անհասկանալի է, թե ի՞նչ  խնդիր է փորձում լուծել նման հայտարարությամբ հայկական կողմը։

Panorama.am-Ձեր կարծիքով, ո՞րն է նման հայտարարությունների պատճառը, գուցե դեռ կա՞ն չբացված փակագծեր։

Քաղաքագետ- Անպատասխանատու իշխանության մոտեցումներն են պատճառը։ Երբ մենք հետևում ենք մամուլի հրապարակումներին կամ իշխանամերձ գործիչների մեկնաբանություններին, ասում են՝ դա այն է, ինչի շուրջ ժամանակին բանակցել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Սա մեղքը նախկին իշխանությունների վրա բարդելու փորձ է։ Չեմ էլ անդրադառնում այն հարցին, որ եղել է նման փաստաթուղթ, բայց նախկին իշխանությունները չեն գնացել դրա ստորագրմանը, այլ տարիներ շարունակ աշխատանքի շնորհիվ փոխել են դրույթները, և հիմա ըստ էության, վերջին տարիների ձեռքբերումները կորցնելու համար պատասխանատվությունը փորձում են թողնել նախկինների վրա։ Սա ընդամնեը պատասխանատվությունից փախչելու փորձ է։

Panorama.am-Հայտարարությունից հետո շատերը ահազանգեցին պատերազմի վերսկսկման վտանգի մասին։ Կա՞ ռեալ վտանգ։

Քաղաքագետ-Կարծում եմ, որ կա, և ավելի քան ռեալ է այդ վտանգը։ Ադրբեջանական կողմն իհարկե չի պատրաստվում և մշտապես բաց հայտարարում է, որ իրենք չեն սահմանափակվելու որոշ տարածքներ ստանալով, իրենք պայքարում են ողջ Արցախի համար։ Հիմա այս խնդիրը որ լուծվում է  Ալիևի վարչակազմի կողմից, պատերազմի քաղաքական հիմքերի նախապատրաստումն է։ Հաջորդ քայլով նրանք ցույց կտան, որ Հայաստանը հրաժարվում է բանակցություններից, ըստ էության, իրենց որևէ մեկը չի մեղադրի պատերազմ սկսկելու համար, քանի որ հակառակ կողմը հրաժարվում է բանակցություններից։ Ահա այս տրամաբանությունն են փորձում գործարկել, ինչը շատ վտանգավոր է։

Իսկ առավել վտանգավոր է այն, որ իմ զգացողությամբ, իհարկե փաստեր չունեմ, երևում է այս գործընթացների տրամաբանությունից, ինտենսիվությունից, բովանդակությունից, որ պատերազմի քաղաքական պայմանավորվածություն կամ որոշում արդեն կա, և ըստ էության նախապատրաստական աշխատանքների վերջին փուլերի ականատեսն ենք լինում։

Եթե պաշտոնական Երևանը շատ կտրուկ և հստակ լուծումներ այս պահին չգտնի, ցավոք սրտի, դա իսկապես անխուսափելի կլինի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}