Հասարակություն 15:17 12/03/2019

Լրատվականների՝ գովազդներից «ոչ քաղաքական ճնշումները»

Հեղինակ` Անահիտ Ոսկանյան

Հենց ասում ես, որ գովազդատուների մասին բան պիտի գրես, միանգամից խմբագրությունը ընկնում է ահի մեջ՝ բա որ էլ գովազդ չտան ու աշխատավարձից կտրվենք։

Վերջերս խմբագրերը հավաքվում ու քննարկում են խոսքի ազատության արդի վիճակը։ Ինչպես մի քանի տարի առաջ։ Բայց չենք խոսում լուրերը ողողող գովազդներից։ Ու որքան չենք խոսում, այնքան դրանց ծավալները, չափսերը, ասելիքը սկսում է մեծանալ։ Արդեն գովազդները սկսել են գերակշռել լուրերին։

Գրում ես զինվորի մահվան մասին, կեսից՝ հոպ՝ «սկսիր քո արկածները»։ Գրում ես Կարեն Ջանիբեկյանի վերջին ֆիլմի մասին՝ «Որ ասեիր Մասիսի գլխին էլ պետք է նկարել, վեր կկենար ու կգար»... հոպ՝ հայտնվում է «իրական զեղչեր» ու սկսում պտտվել ծաղիկների մեջ։

Միգուցե իրականում խոսքի ազատությունը ոչ այնքան քաղաքական ճնշումների տակ է, որքան՝ գովազդային։ Ասել է՝ տնտեսական։

Տարիներ շարունակ այդպես էլ լրատվամիջոցները չկողմնորոշվեցին՝ իրենք հասարակության հայելին ու պահապան շունն են, թե բիզնես-ծրագրեր ընդամենը։

Այո, կուզեինք հասարակության հայելին լինել, վերհանել խնդիրներ, հետամուտ լինել դրանց լուծմանը, խոսել նորությունների մասին, աշխարհի քաղաքական ելևէջների, ոչ միայն քաղաքական ընտրությունների հնարավորությունների, այլև՝ առաջնահերթությունների ընտրության, ուսման, առողջ սնունդի, հեռանկարների...

Բայց մարդկանց աշխատանքից զատ աշխատավարձ է պետք։ Բայց գնալով գովազդատուները դառնում են թելադրող։ Ու թեև դու լրատվամիջոց ես, արդեն ոչ միայն չես կարող գովազդատուին քննադատել, այլև նույնիսկ վերապատմել իր մասին հաղորդագրությունը, քո նախընտրած նախադասությունը կամ վերնագիրը դնել՝ եթե նույնիսկ դրանք շատ ավելի խելամիտ են ու ավելի ներկայացուցչական։

Ու եթե առաջ ես ասում էի՝ hասարակությունը պիտի որոշի դեռ, թե որն է մեդիայի հիմնական գործառույթը հասարակության համար, ու որ միաժամանակ՝ ԶԼՄ-ի սահմանումը ավելին է, քան ինֆորմացիայի հավաստիությունը, բազմակողմանիությունը, էթիկան ու դրանց համամասնությունները ԶԼՄ-ի համար սահմանելը, ու որ՝ ինչպես բիզնես, այն մի 10 տոկոսի չափով «ատկատ» ունի՝ ունի իր նախընտրած նյութերը՝ ելնելով սեփական բիզնես շահերից. լինի դա անձնական նախընտրություն, կամ թեկուզ գովազդատուների շահեր... ապա հիմա պիտի 10 տոկոսը շատ ասել։ 

Ու հասարակությունն էլ այս պահին բոլորովին պատրաստ չէ մեդիայի գործառույթ գնահատել։ Հասարակական խմորումները, հնի բացարձակ մերժման միտումները, նորի բացարձակ անսխալական ընկալումները հասարակությանը կրկին դնում են սաղմնային վիճակում։

Ու սպասել «հասարակական պատվեր»՝ նորովի գնահատելու մեդիայի դերը սեփական աչքերում՝ անիմաստ է։ Մի բան է զարմացնում՝ հասարակությունը, որ դժգոհում ամեն ինչից, չնկատելու է տալիս լուրերի գովազդային բաններից խեղդվելու փաստը։ Երևի մտնում է մեդիաների դրության մեջ՝ բա ինչ անեն։ Կամ էլ գիտեն ոնց ազատվեն գովազդներից։

Ինչ վերաբերում է մեդիաներին՝ իրոք՝ բա ինչ անենք։ Մեդիա կամքը, եթե անգամ պատրաստ է դիմագրավելու քաղաքական կամքերին, ապա լրիվ մերկ է գովազդատուների առաջ։

Մնում է գովազդատուները հասկանան, որ՝
1. լուրերը կտրելով դուք ուշադրություն չեք սևեռում ձեզ վրա, նույնիսկ հակառակը՝ ստիպում եք ամբողջ լուրը փակել ու գնալ ուրիշ տեղեր գտնելու նման լուր
2. ձեր՝ չափից ավելի ներկայությունը ստիպում է լուրերի սպառողներին անջատել բոլոր գովազդները
3. ամբողջ ինֆորմացիան մի բաններում լցնելը «նպաստում է» բաններ քլիկ չանելուն
4. ժամանակ առ ժամանակ պիտի խորհրդակցել լրատվականների հետ՝ ի վերջո նրանք «շուն են կերել» թե ովքեր են իրենց ընթերցողները և ինչպես շփվել նրանց հետ։

Հա, ու՝ վերանայեք ձեր դիզայներներին կամ դիզայնը՝ եղեք նայվող։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:13
Օսիպյան. Հարկ եմ համարել այստեղ գտնվել
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենք տարածք է եկել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Շենքում չորս ժամից առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Եվրոպացի գիտնականները Արցախում կմասնակցեն հայագիտական գիտաժողովի
Օգոստոսի 26-27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը
79 տարեկանում մահացել է ամերիկացի միլիարդատեր և հասարակական գործիչ Դևիդ Կոխը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մահվան պատճառը չի նշվում։ Դևիդ Կոխը...
Աղբյուր` Panorama.am
19:35
Մամուլը պատմել է արքայազն Ուիլյամի վախերի մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որը մի օր պետք է բարձրանա բրիտանական գահին, կարող է անհագստանալ միապետության համար՝ եղբոր՝ արքայազն Հարրիի ու...
Աղբյուր` Panorama.am
19:20
Մոսկվայում կկայանա Կոմիտասին նվիրված համերգ
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին կայանալու է համերգ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ ՌԴ-ում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները
Ամերիկյան Forbes  ամսագիրը կազմել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային ցուցակը։  Առաջին տեղում է Սքարլետ Յոհանսոնը, որը...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ստեղծվել է օծանելիք մարդու քրտինքից
Ֆիննական Mirum Helsinki գործակալությունը թողարկել է օծանելիք, որի բաղկացուցիչներից մեկը ընկերության աշխատակիցների քրտինքն է։ Բույրը կոչել են...
Աղբյուր` Panorama.am
18:33
Զելենսկին Ղրիմը համեմատել է ծնողներից երեխայի առևանգման հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմի թերակղզին գողացել են Ուկրաինայից այնպես, կարծես երեխային առևանգել են ծնողներից: Նա այս...
Աղբյուր` Panorama.am
18:18
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:07
Սպիտակ տան նախկին խոսնակ Սառա Սանդերսը միացել է Թրամփի սիրելի Fox News-ին
Սպիտակ տան նախկին մամուլի խոսնակ Սառա Սանդերսը միացել է Fox News-ի թիմին։ Այս մասին հայտնել է ցանցը։ Սա, ինչպես գրում է CNN-ը,  ևս մեկ նշան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մակրոնը հանդիպել է Թրամփին
Ֆրանսիական Բիարիցում G7  գագաթաժողովից առաջ Ֆրանիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկկողմանի հանդիպում է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի. ecolur
«ԷկոԼուր»-ը գրում է.«Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի, արդյո՞ք Ամուլսարի ծրագիրը պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 79 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
17:39
Sinkfield Cup. Արոնյանն ու Կարյակինը ոչ-ոքի են խաղացել
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour մրցաշարի 5-րդ փուլի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԱՆ. «Մալաթիա մոլ»-ի հրդեհի հետևանքով տուժածներ կան. (լրացված)
Ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:
Աղբյուր` Panorama.am
17:16
Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը
Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը։
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեկնարկում է «Նոր ալիք-2019»-ը
Հայաստանից հանդես է գալու Արտյոմ Հակոբյանը` Տյոմը։
Աղբյուր` Panorama.am
16:49
Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում
Այսօր ժամը 15:47-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա...
Աղբյուր` Panorama.am
16:38
Եղանակն՝ առաջիկա օրերին
Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում օգոստոսի  25-29-ը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:26
ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության...
Աղբյուր` Panorama.am
16:17
Հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանած մեքենայի վարորդը հայտնաբերել է
Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում։...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց
Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
15:48
Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է. Գեղամ Նազարյան
Արամ Մանուկյանը` ՀԱԿ փոխնախագահը ասուլիս է տալիս ու բառացի ասում. «Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում,...
Աղբյուր` Panorama.am
15:39
Ղարիբյան. «Խոսրովի անտառին» որևէ վտանգ չի սպառնում
«Հրդեհը Խոսրովի անտառում չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի փոխտնօրեն Սմբատ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Նեյմարը հնարավոր է մնա ՊՍԺ-ում
Բրազիլացի հարձակվող Նեյմարը հնարավոր է մնա ֆիանսիական ՊՍԺ-ում։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ակումբի...
Աղբյուր` Panorama.am
15:19
ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին, վարորդը հոսպիտալացվել է
Օգոստոսի 24-ին, ժամը 06:29-ին , «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
15:01
«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» մշակութային շունչ էր տարել Սևան
Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը և համանուն ֆիլմը Սևանի ափին գտնվող Գրողների միության հանգստյան տանն էր...
Աղբյուր` Panorama.am
14:46
Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը
Բրազիլական «Ֆլամենգո» ակումբի խաղացողներից Բրունո Էնրիկեն մոլորակի ամենաարագ ֆուտբոլիստն է։ Խաղերից մեկի ժամանակ նրա արագությունը...
Աղբյուր` Panorama.am
14:28
Կրասնոդարի մարզում վթարից տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի պատկան մարմինների հետ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}