Տնտեսություն 14:02 15/03/2019 Հայաստան

Արփինե Հովհաննիսյան. Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է՝ մի հարցում բացի կառավարության թերությունները մատնանշելուց,  կառավարությանը ցուցաբերելու է  գործուն և պրոֆեսիոնալ աջակցություն։

«2019 թվականին մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար։

Պաշտոնապես այդ հայեցակարգը արժանացել է միջգերատեսչական համապատասխան հանձնաժողովի հավանությանը, որը գլխավորում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը: Այս լուրը գրեթե ուշադրություն չարժանացավ եւ կորավ պաշտոնական լրահոսում։ Մինչդեռ այն հայեցակարգը, որը դրված է այս աշխատանքային խմբի ստեղծման հիմքում դանդաղ գործող ռումբ է ոչ միայն մեր պետականության համար, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Հետաքրքրական է, որ հայեցակարգը հանրությանը հասանելի չէ։ Այդ իսկ պատճառով մեկնաբանությունում ես կներկայացնեմ այն։

Տպավորություն է ստեղծվում, որ փաստաթուղթը ստեղծվել է ամեն գնով շեֆի՝ վարչապետի քաղաքական ամբիցիաները կյանքի կոչելու համար, որովհետև, եթե վարչապետը ասել է, ուրեմն պետք է արվի։

Մինչդեռ քաղաքական ամբիցիաների իրագործելու համար անհրաժեշտ են պատշաճ իրավական գործիքներ, իսկ եթե տրամադրված գործիքները, մեղմ ասած, համապատասխան չեն, սկսվում է դրամատիկ սերիալ, որտեղ օպերայի սրճարանների ապամոնտաժումը ձեզ բարի հեքիաթ կթվա։
Ուրեմն վարչապետը ցանկանում է բոլոր «թալանչիներից» հետ բերել գույքը: Վատ բա՞ն է ուզում` իհարկե ոչ: Ճանապարհը ճի՞շտ են ցույց տվել` միանշանակ ոչ: Այս հայեցակարգի «որակի»լուծումներ տալու դեպքում բացի այն մարդկանցից, ովքեր ձեր մտքին գալիս են որպես պոտենցիալ մեղավորներ, մեծ խնդիրների առաջ է հայտնվելու այդ անձանց հետ երբևէ առնչություն ունեցած ցանկացած մեկը` ՀՀ-ում թե ՀՀ-ից դուրս: Մի օր էլ կարող է պարզվել, որ ստուգում են օրինակ ձեր բարեկամի Ռուսաստանից ուղարկած գումարի օրինականությունը, որովհետև ձեր բարեկամը իր որևէ գործունեության ընթացքում որևէ երրորդական կապ է ունեցել այն անձի հետ, ում դուք մեղավոր եք նշանակել և ում գույքի օրինականությունը ուզում են ստուգեն: Սա շաաատ պարզ օրինակ: Իսկ որ ներդրողների մասին պիտի մոռանաք, դա հաստատ:

Ու մի բան էլ` այս ինստիտուտի գոյությունը նշանակում է, որ իրավապահ համակարգը ունակ չէ քրեական գործով բան ապացուցել, դրա համար ուզում են իրենց վրայից բեռը գցեն: Ապացուցման բեռի մասին` երկար ու մանրամասն` հետո: Դրա ճարտարապետների մասին հատ առ հատ, անուն առ անուն` հերթով կարգով շարքով՝ նույնպես հետո: Իսկ հիմա ընդամենը մի քանի օրինակ, թե որքանով է ԿԲ կողմից պատրաստված փաստաթուղթը առաջարկում «արդյունավետ» մեխանիզմներ.

• վարչապետը Ազգային ժողովում, խոսելով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին, այսինքն՝ այս փաստաթղթով առաջարկվող ինստիտուտի մասին, խոսում էր անձի «մեղավորության կանխավարկածի» մասին, մինչդեռ վարչապետին չեն տեղեկացրել, որ միջազգային պրակտիկայում խոսքը ոչ թե անձի հետապնդման մասին է, այլ գույքի։ Այլ կերպ ասած, այս դեպքում ոչ թե պետությունը ինչ-որ անձի դեմ է, այլ օրինակ պետությունը հարյուր հազար դոլարի դեմ է։ Վարչապետի սիրած բառապաշարով ասած՝ պետք է գտնել ոչ թե «թալանչուն», այլ «թալանը», միայն դրանից հետո հնարավոր է ինչ-որ բան հետ բերել։ Այն էլ եթե ապացուցես, որ այդ գույքը կապ ունի հանցագործության հետ: Իսկ եթե իրավապահ համակարգը ունակ լիներ նորմալ ձևով մի բան հիմնավորել այս ինստիտուտի անհրաժեշտությունը չէր լինի: Միայն, որովհետև դու համարում ես, որ այդ գույքը անձը չպիտի ունենար` բավարար չէ այն համարել անօրինական: Մինչդեռ վարչապետի ելույթից պարզ էր, որ դրա մասին նա տեղեկացված չէր։
• որպես առաջավոր օրինակ հղում է տրված Բուլղարիայի 2005 թվականի օրենքին,որը սակայն ուժը կորցրել է։
• խոսվում է Մեծ Բրիտանիայի 2002 օրենսդրական կարգավորումների մասին, մինչդեռ 2017 թվականին այն հիմնովին վերափոխվել է, եւ դրա մասին անգամ նշում չկա
• ամբողջ հայեցակարգը առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին է, և ներկայացնում են Վրաստանի փորձը, այնինչ Վրաստանի 2007թվականի օրենքում խոսքը գնում է մեղադրական դատավճռից հետո գույքի բռնագանձման մասին և այլն և այլն և այլն։

Ու սրանք միայն ամենապարզ օրինակներն են և դրանք կարել է շարունակել երկար։

Ֆեյսբուքյան ստատուսի ձևաչափը թույլ չի տալիս անդրադառնալ հայեցակարգի բոլոր դրույթների առանձին-առանձին։ Առաջիկայում մեր հասարակական կազմակերպությունը հրապարակելու է վերլուծական նյութ՝ մատնանշելով այն բոլոր խնդիրները, որոնք առկա են այդ հայեցակարգում և այդ տեսքով կյանքի կոչելու դեպքում ինչ խնդիրներ են առաջանալու:

Անկախ իմ քաղաքական ուղուց և Փաշինյանի կառավարության նկատմամբ դրսևորված վերաբերմունքից՝ սա այն հարցն է, որտեղ թերությունները մատնացույց անելուց բացի Փաշինյանի կառավարությանը անհրաժեշտ է գործուն և պրոֆեսիոնալ աջակցություն։ Մեր առաջիկայում հրապարակվելիք նյութը համարեք աջակցություն կառավարությանը»,-գրել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Նարինե Աբգարյան. Չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա
Մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանն այսօր Երևանում մասնակցել է հանուն Ամուլսարի պաշտպանության քայլերթին։ Նա մինչև սեպտեմբերի 25-ը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեցին
Եվրոպական խաղերի չեմպիոններ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեցին Եկատերինբուրգում...
Աղբյուր` Panorama.am
20:16
«Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել Ամուլսարի խնդիրը՝ դրանով կանխել սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»
Երևանում ի պաշտպանություն Ամուլսարի իրականացվող երթի մասնակիցները հասան Ազատության հրապարակ: «Ամուլսարն առանց հանքի»...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սուրեն Սահակյան. Կարծես կառավարությունն իր գործառույթին հակառակ բան է անում
«Ամուլսարի հետ կապված  մի շարք վտանգներ կան։ Խնդիրն առաջ մենակ բնապահպանական էր,  դա էր պայմանի խախտումը, որ դուրս եկավ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Խաչվերացը՝ վաղը
Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Աղբյուր` Panorama.am
19:57
Արջի հարձակումից տուժած լեհը մահացել է
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին
«Բարսելոնան» հնարավոր է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապենին դարձնի իր նոր տրանսֆերային նպատակը նրա ակումբակից Նեյմարի փոխարեն։ ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Զեկույց․ «Իշխող կուսակցությունը Թուրքիան վերածել է լրագրողների բանտի»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Ալփայ Անթմենը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո երկրում...
Աղբյուր` Panorama.am
19:21
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արվեստի գործ ոսկե զուգարանը գողացել են
Մեծ Բրիտանիայում փնտրում են ոսկե զուգարան. այն գողացել են Բլենհեմյան պալատից, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը։ Վեստի.ռու-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:10
«Միջազգային վարկանիշի հետ հենց հիմա պարոն վարչապետն է խաղում». գնդեվազցի
Երևանում մեկնարկել է ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթը։
Աղբյուր` Panorama.am
19:01
ԵՊԲՀ բժիշկները Վարդենիսի բուժհաստատությունում անվճար խորհրդատվություն են տրամադրել 200 քաղաքացու
Նեղ մասնագիտացումներ ունեցող պրոֆեսորներ, բժիշկներ այցելել են  Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բուժհաստատություն և անվճար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«Թատերական Գավառ»
Ներկայացումների մուտքն անվճար է:
Աղբյուր` Panorama.am
18:42
Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները
Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67, 87 և 97 կգ քաշային ըմբիշներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին։...
Աղբյուր` Panorama.am
18:40
«Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը նախօրեին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:38
Արսեն Կարապետյան. Դեմ եմ, որ առաջնորդվենք տուրիստների համար լավ քաղաք ստեղծելով
«Բուն TV»-ի «Իմ ու քո քաղաքը» հաղորդման ժամանակ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Չինաստանը Թուրքիային 200 մլն դոլար վարկ է տրամադրել
Չինաստանի զարգացման բանկը (CDB) առաջին անգամ Թուրքիային խոշոր և երկարաժամկետ վարկ է տրամադրել։ Թուրքիայի Արդյունաբերական զարգացման բանկը (TSKB)...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ինչու է Թրամփը նարնջագույն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատարել է, թե ինչու են իր  մաշկն ու մազերը նարնջագույն երևում։ Գազետա.ռու կայքը, հղում անլով NBC-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
18:13
Երկրաշարժ Շիրակում
Այսօր տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-21-ը ելույթ կունենա Դուբայի...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սնոուդենը Ռուսաստանում գաղտնի ամուսնացել է
ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը  բրիտնական Guardian թերթին տված հարցազրույցում ասել է, որ երկու...
Աղբյուր` Panorama.am
17:48
Մարզերից ժամանած վարպետները Երևանում կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները
Սեպտեմբերի 28-29-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում մարզերից ժամանած վարպետները կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները: Երկօրյա միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մայր Աթոռի արձագանքը Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը
Մայր Աթոռն արձագանքել է «ԲիԲիՍի» լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը: Մայր Աթոռի տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ինչպես է Ղազախստանը նախապատրաստվել ԱԱ-ին
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը սեպտեմբերի 14-22-ը հյուրընկալելու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Նախաօլիմպիական ԱԱ-ն անցկացվելու է...
Աղբյուր` Panorama.am
17:27
Չեխովի փողոցի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում թիվ 10/1 շենքի 11-րդ հարկի...
Աղբյուր` Panorama.am
17:19
«Թաղիքագործության կենսունակությունը» ցուցահանդեսը՝ Սարդարապատի Հայոց ազգագրության ազգային թանգարանում
Հայաստանյան թանգարանների և մասնավոր հավաքածուների թաղիքե առարկաները՝ մեկ վայրում
Աղբյուր` Panorama.am
17:09
Փաստաբան․ «Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար բոլոր իրավական հիմքերը կան»
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը շուտով...
Աղբյուր` Panorama.am
16:59
Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիները ենթարկվել են արջի հարձակման
Այսօր ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը...
Աղբյուր` Panorama.am
16:55
«Հակոբ ջան տեղեկությունը խեղաթյուրված չէ»
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված «Առավոտ»-ի հրապարակման հետ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է
16:55 12/09/2019

Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}