ԵԱՏՄ-ում ռոումինգի չեղարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Տիգրան Սարգսյան
Տնտեսություն
19:03 21/03/2019
Աշխարհ

ԵԱՏՄ-ում ռոումինգի չեղարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության տարածքում աշխատանքներ են տարվում ռոումինգի չեղարկման  ուղղությամբ: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին  տված հարցազրույցում հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«ԵԱՏՄ-ում, մեր ակտիվ գործողությունների արդյունքում, ռոումինգի արժեքը մի քանի անգամ կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի ամբողջ Միության տարածքում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Պատասխանելով հնարավոր ժամկետների մասին հարցին՝ ԵՏՀ կոլեգիայի նախագահն ասել է, որ ռոումինգի չեղարկման կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: «Մենք պետք է ավարտենք խորհրդակցությունները  բիզնեսի, բջջային կապի օպերատորների հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
 

Placeholder
ԵԱՏՄ-ում ռոումինգի չեղարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Տիգրան Սարգսյան