Կրթություն 12:50 18/04/2019 Հայաստան

Մայիսի 15-ից կգործարկվի Երևանում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը

2019-20 ուսումնական տարվանից Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով։ Համակարգի ներդրման մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեցին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։

Փոխնախարարը հայտնեց, որ համակարգը կգործարկվի մայիսի 15-ին՝ առավոտյան ժամը 9-ից։

«Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է հայտագրվել առցանց հարթակում, ամրագրել տեղը։ Գաղափարի հիմնական նպատակը հավասար, թափանցիկ մեկնարկային պայմաններ ապահովելն է բոլոր համար։ Նախնական ծրագիրը լինելու է միայն Երևանում, այնուհետև կներդրվի նաև մարզերում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է գրանցվել չհասցնելուն՝ Առաքելյանն ասաց, որ վերջնաժամկետ սահմանված չէ. «Այն ծնողները, որոնք չեն հասցնի գրանցել, իրավիճակային լուծում կտրվի, նայած, թե ինչ ժամկետների մասին է խոսքը»։

Նա նաև նշեց, որ այս տարի նախատեսվում է ավելի քան 13 հազար առաջին դասարանցու ընդունելություն։

Գրանցվելու մանրամասները ներկայացրեց Արտակ Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝ մուտք գործել հայտագրման համակարգի էջ՝ hayt.emis.am, ընտրել համայնքը, ապա դպրոցների ցանկից՝ դպրոցը, ստուգել, թե որտեղ կան ազատ տեղեր և սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։ Եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար, պետք է ընտրել մեկ այլ դպրոց։

Այնուհետև պետք է մուտքագրել ծնողներից մեկի  հանրային ծառայությունների, այսինքն՝ սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմել «շարունակել» կոճակը։ Այս քայլերը կատարելուց հետո համակարգում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ։

Տվյալները ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը, էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։ Ծածկագիրը տեղադրելով վերևի պատուհանում կարող եք մուտք գործել Ձեզ համար ստեղծած էջ և տեսնել տեղեկատվություն դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին։

Սահմանված վերջնաժամկետոմ փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։ Համակարգը նաև հնարավորություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց։

Գրանցման հաստատումը կարելի է ստուգել stugum.emis.am հասցեի միջոցով։

Ինչ վերաբերում է ծնողների շրջանում իրազեկմանը, Պողոսյանն ասաց, որ համապատասխան հոլովակ կպատրաստվի և բոլոր հնարավոր հարթակներում կտեղադրվի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:46
ԱԱ. Հայ թիավարողները եզրափակչում են
Հունգարական Ցեգետ քաղաքում շարունակվող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը դուրս է եկել բայդարկա 200 մետր...
Աղբյուր` Panorama.am
11:10
ՄԻՊ-ը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով
Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
10:58
«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը փակ է լինելու երթևեկության համար
Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 27-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կ. Հովհաննիսյան. Ադրբեջանը փորձում է ցուցադրել, որ իր հասարակությունը պատրաստ է պատերազմի
«Վերջին շրջանում Ադրբեջանում ակնհայտորեն ավելացել է պատերազմ սկսելու կոչերը, որոնք առայժմ հայտարարությունների տեսքով արվում են...
Աղբյուր` Panorama.am
10:45
Մալյորկայում ուղղաթիռի և ինքնաթիռի բախումից 7 զոհ կա
Կիրակի փոքր, գերթեթև ինքնաթիռը Իսպանիայի Մալյորկա կղզում մխրճվել է ուղղաթիռի մեջ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պատահարի հետևանքով 7 զոհ կա։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
10:37
Բացահայտվել է Շենգավիթում տեղի ունեցած միջադեպը. մեկ անձ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական և դատավարական...
Աղբյուր` Panorama.am
10:28
Արճիսում խմելու ջրի խնդիրը օրհասական է, գյուղացիները փակել են ճանապարհը
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ  Գարիկ Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ փակվել է...
Աղբյուր` Panorama.am
10:10
Հիշողության մթագնումներ 2
1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում  ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի...
Աղբյուր` Panorama.am
10:02
Խոսրովի անտառ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է
Այսօր  07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց...
Աղբյուր` Panorama.am
09:51
Անմահ անուններ
19-րդ դարավերի և 20-րդ դարասկզբի հայ հայդուկային շարժման ավանդույթներից մեկի յուրատեսակ շարունակություն կարելի է  համարել Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
09:40
Ալպերում ինքնաթիռ է ընկել
Կան զոհեր
Աղբյուր` Panorama.am
09:25
Վեճերի բացակայության պատճառով ԱՄԷ-ում կինը բաժանվում է ամուսնուց
Ամուսնալուծության պատճառ կարող են դառնալ ոչ միայն հաճախակի վեճերը, այլև՝ դրանց իսպառ բացակայությունը։ «Ռիա Նովոստի» գործակալությունը...
Աղբյուր` Panorama.am
09:11
Ֆրանսիայի դեսպան․ Խթանում ենք Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու գաղափարը
Հայաստանում օգոստոսի 25֊ին նշվեց Գյումրի քաղաքի օրը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Ջոնաթան Լաքոթը Գյումրին բնութագրում է որպես հայկական...
Աղբյուր` Panorama.am
09:01
60-ամյա Գագիկ Գոզեյանը լողալով հատել է Սևանա լիճը
Իր նախաձեռնած այս միջոցառումը նա նվիրել է Արցախյան և Ապրիլյան պատերազմների անմահ հերոսների հիշատակին։
Աղբյուր` Panorama.am
20:13
Օսիպյան. Հարկ եմ համարել այստեղ գտնվել
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենք տարածք է եկել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Շենքում չորս ժամից առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Եվրոպացի գիտնականները Արցախում կմասնակցեն հայագիտական գիտաժողովի
Օգոստոսի 26-27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը
79 տարեկանում մահացել է ամերիկացի միլիարդատեր և հասարակական գործիչ Դևիդ Կոխը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մահվան պատճառը չի նշվում։ Դևիդ Կոխը...
Աղբյուր` Panorama.am
19:35
Մամուլը պատմել է արքայազն Ուիլյամի վախերի մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որը մի օր պետք է բարձրանա բրիտանական գահին, կարող է անհագստանալ միապետության համար՝ եղբոր՝ արքայազն Հարրիի ու...
Աղբյուր` Panorama.am
19:20
Մոսկվայում կկայանա Կոմիտասին նվիրված համերգ
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին կայանալու է համերգ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ ՌԴ-ում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները
Ամերիկյան Forbes  ամսագիրը կազմել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային ցուցակը։  Առաջին տեղում է Սքարլետ Յոհանսոնը, որը...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ստեղծվել է օծանելիք մարդու քրտինքից
Ֆիննական Mirum Helsinki գործակալությունը թողարկել է օծանելիք, որի բաղկացուցիչներից մեկը ընկերության աշխատակիցների քրտինքն է։ Բույրը կոչել են...
Աղբյուր` Panorama.am
18:33
Զելենսկին Ղրիմը համեմատել է ծնողներից երեխայի առևանգման հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմի թերակղզին գողացել են Ուկրաինայից այնպես, կարծես երեխային առևանգել են ծնողներից: Նա այս...
Աղբյուր` Panorama.am
18:18
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:07
Սպիտակ տան նախկին խոսնակ Սառա Սանդերսը միացել է Թրամփի սիրելի Fox News-ին
Սպիտակ տան նախկին մամուլի խոսնակ Սառա Սանդերսը միացել է Fox News-ի թիմին։ Այս մասին հայտնել է ցանցը։ Սա, ինչպես գրում է CNN-ը,  ևս մեկ նշան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մակրոնը հանդիպել է Թրամփին
Ֆրանսիական Բիարիցում G7  գագաթաժողովից առաջ Ֆրանիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկկողմանի հանդիպում է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի. ecolur
«ԷկոԼուր»-ը գրում է.«Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի, արդյո՞ք Ամուլսարի ծրագիրը պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 79 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
17:39
Sinkfield Cup. Արոնյանն ու Կարյակինը ոչ-ոքի են խաղացել
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour մրցաշարի 5-րդ փուլի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԱՆ. «Մալաթիա մոլ»-ի հրդեհի հետևանքով տուժածներ կան. (լրացված)
Ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}