Մատվիենկոն հայտարարել է Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն տեղեկացրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին Ղազախստանում, որտեղ անցկացվելու է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը։ Հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել հոկտեմբերին Երևանում։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Մատվիենկոն այդ մասին հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
Նկատենք, որ Միրզոյանի ու Մատվիենկոյի հանդիպման մասին հայկական կողմի հաղորդագրության մեջ այդ մասին ոչինչ չկա։
Մատվիենկոն նաև նշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները կառուցողական ու դինամիկ կերպով են զարգանում, երկու երկրների ղեկավարներն արդեն յոթ հանդիպում են ունեցել, մշտապես կապի մեջ են, հեռախոսազրույցներ են ունենում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին