Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ նախկին պատգամավոր, գլխավոր հարկադիր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։
Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Միխայիլ Յամչիտսկին, ով այդ երկրի փաստաբանների պալատի նախագահն է։
«Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան խնդրելու հիմք ունի»,-ասել է նա։
Փաստաբանի խոսքով, Պողոսյանը կարող է բողոքարկել Ռուսաստանի դատախազության որոշումը՝ արտահանձնելու վերաբերյալ։
«Արտահանձնելու որոշում կայացնում է կամ գլխավոր դատախազը կամ էլ նրա տեղակալը։ Այնպես որ հարցը Մոսկվայում է, ոչ թե Կարելիայում։ Որոշումը կարելի է բողոքարկել դատական կարգով»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով։