Կրթություն 18:06 25/04/2019 Հայաստան

Անի Սամսոնյանը դիմել է ԿԳ նախարարին

ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմել է ՀՀ ԿԳ նախարարին` ՀՀ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ կոլեգիալ կառավարման մարմնի աշխատանքների հետ կապված։

«2018 թվականին՝ որպես Երևանի ավագանու անդամ և 2019 թվականին որպես ՀՀ ԱԺ պատգամավոր  ինձ դիմել են պետական հանրակրթության ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության հավակնորդներ և հայտնել իրենց անվստահությունը ՀՀ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կողմից տնօրենի ընտրության գործընթացում կողմնապահություն և ոչ անաչառություն ցուցաբերելու վերաբերյալ:

Միաժամանակ նրանք դիմում են նաև մրցույթի ընթացքը ավագանու անդամի կողմից դիտարկելու խնդրանք-առաջարկով (նախորդ տարի, ինչպես Ձեզ հայտնի է, բողոքի հիման վրա՝ ընտրության արդյունքը նախապես որոշած լինելու մտահոգությամբ, որպես ավագանու անդամներ ես և գործընկերս ստիպված ենք եղել մասնակցել մեկ մրցույթի):

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» թիվ 319-Ն որոշման 21 կետի համաձայն ընտրությանը դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել միայն կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Վերոնշյալ կարգի 34 կետի համաձայն՝ Լիազորված մարմինն ընտրված տնօրենի կամ սույն կարգի 28.1-ին կետի համաձայն երաշխավորվող հավակնորդի հետ տասնհինգ օրվանից ոչ ուշ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով:

Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, Երևանի վարչական տարածքում Լիազորված մարմինը Երևանի քաղաքապետարանն է և վերջինս  է կնքում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը, որը պարտավորեցնում է քաղաքապետարանին հսկողություն իրականացնել տնօրենի գործունեության նկատմամբ: Համաձայն «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի, կետ 1-ի՝ Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

Վերոհիշյալ դրույթներից բխում է, որ դիտորդի կարգավիճակով Երևանի ավագանու անդամի մասնակցությունը տնօրենի ընտրության մրցույթին կարող է լինել իրավաչափ:

Համաձայն ԿԳ նախարարության տվյալների հայտնի է, որ 2018 թվականից ձեռնարկվում են ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգ»-ը վերանայելու և վերախմբագրելու ուղղությամբ: Առաջարկում եմ կարգում ամրագրել նաև տնօրենի ընտրությանը Լիազոր մարմնի նկատմամբ վերահոսկողություն իրականացնող ավագանու անդամի՝ դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը:

Հաշվի առնելով հանրակարթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում գործանականում ծագած ավագանու անդամի մասնակացության անհրաժեշտությունը և հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ խնդրում եմ քննարկել առաջարկը և հաշվի առնել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգ»-ը վերաշարադրելու դեպքում»,- ասված է պատգամավորի ներկայացրած գրության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:13
Օսիպյան. Հարկ եմ համարել այստեղ գտնվել
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենք տարածք է եկել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Շենքում չորս ժամից առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Եվրոպացի գիտնականները Արցախում կմասնակցեն հայագիտական գիտաժողովի
Օգոստոսի 26-27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը
79 տարեկանում մահացել է ամերիկացի միլիարդատեր և հասարակական գործիչ Դևիդ Կոխը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մահվան պատճառը չի նշվում։ Դևիդ Կոխը...
Աղբյուր` Panorama.am
19:35
Մամուլը պատմել է արքայազն Ուիլյամի վախերի մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որը մի օր պետք է բարձրանա բրիտանական գահին, կարող է անհագստանալ միապետության համար՝ եղբոր՝ արքայազն Հարրիի ու...
Աղբյուր` Panorama.am
19:20
Մոսկվայում կկայանա Կոմիտասին նվիրված համերգ
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին կայանալու է համերգ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ ՌԴ-ում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները
Ամերիկյան Forbes  ամսագիրը կազմել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային ցուցակը։  Առաջին տեղում է Սքարլետ Յոհանսոնը, որը...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ստեղծվել է օծանելիք մարդու քրտինքից
Ֆիննական Mirum Helsinki գործակալությունը թողարկել է օծանելիք, որի բաղկացուցիչներից մեկը ընկերության աշխատակիցների քրտինքն է։ Բույրը կոչել են...
Աղբյուր` Panorama.am
18:33
Զելենսկին Ղրիմը համեմատել է ծնողներից երեխայի առևանգման հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմի թերակղզին գողացել են Ուկրաինայից այնպես, կարծես երեխային առևանգել են ծնողներից: Նա այս...
Աղբյուր` Panorama.am
18:18
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:07
Սպիտակ տան նախկին խոսնակ Սառա Սանդերսը միացել է Թրամփի սիրելի Fox News-ին
Սպիտակ տան նախկին մամուլի խոսնակ Սառա Սանդերսը միացել է Fox News-ի թիմին։ Այս մասին հայտնել է ցանցը։ Սա, ինչպես գրում է CNN-ը,  ևս մեկ նշան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մակրոնը հանդիպել է Թրամփին
Ֆրանսիական Բիարիցում G7  գագաթաժողովից առաջ Ֆրանիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկկողմանի հանդիպում է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի. ecolur
«ԷկոԼուր»-ը գրում է.«Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի, արդյո՞ք Ամուլսարի ծրագիրը պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 79 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
17:39
Sinkfield Cup. Արոնյանն ու Կարյակինը ոչ-ոքի են խաղացել
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour մրցաշարի 5-րդ փուլի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԱՆ. «Մալաթիա մոլ»-ի հրդեհի հետևանքով տուժածներ կան. (լրացված)
Ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:
Աղբյուր` Panorama.am
17:16
Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը
Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը։
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեկնարկում է «Նոր ալիք-2019»-ը
Հայաստանից հանդես է գալու Արտյոմ Հակոբյանը` Տյոմը։
Աղբյուր` Panorama.am
16:49
Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում
Այսօր ժամը 15:47-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա...
Աղբյուր` Panorama.am
16:38
Եղանակն՝ առաջիկա օրերին
Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում օգոստոսի  25-29-ը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:26
ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության...
Աղբյուր` Panorama.am
16:17
Հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանած մեքենայի վարորդը հայտնաբերել է
Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում։...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց
Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
15:48
Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է. Գեղամ Նազարյան
Արամ Մանուկյանը` ՀԱԿ փոխնախագահը ասուլիս է տալիս ու բառացի ասում. «Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում,...
Աղբյուր` Panorama.am
15:39
Ղարիբյան. «Խոսրովի անտառին» որևէ վտանգ չի սպառնում
«Հրդեհը Խոսրովի անտառում չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի փոխտնօրեն Սմբատ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Նեյմարը հնարավոր է մնա ՊՍԺ-ում
Բրազիլացի հարձակվող Նեյմարը հնարավոր է մնա ֆիանսիական ՊՍԺ-ում։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ակումբի...
Աղբյուր` Panorama.am
15:19
ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին, վարորդը հոսպիտալացվել է
Օգոստոսի 24-ին, ժամը 06:29-ին , «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
15:01
«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» մշակութային շունչ էր տարել Սևան
Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը և համանուն ֆիլմը Սևանի ափին գտնվող Գրողների միության հանգստյան տանն էր...
Աղբյուր` Panorama.am
14:46
Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը
Բրազիլական «Ֆլամենգո» ակումբի խաղացողներից Բրունո Էնրիկեն մոլորակի ամենաարագ ֆուտբոլիստն է։ Խաղերից մեկի ժամանակ նրա արագությունը...
Աղբյուր` Panorama.am
14:28
Կրասնոդարի մարզում վթարից տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի պատկան մարմինների հետ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}