Քաղաքական 12:05 25/04/2019 Հայաստան

Նիկոլ Փաշինյան. Մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Независимая газета-ին՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների, Սիրիա հումանիտար խումբ ուղարկելու, Ղարաբաղի հարցի, ներդրումների մասին։

Հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Ադրբեջանում ուրախացել էին, որ հնարավոր է ղարաբաղյան հակամարտության լուծում, այնինչ այժմ խոսում են, որ Փաշինյանը ժամանակ է ձգում՝ մեկ պահանջելով Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան, մեկ այլ բան, Փաշինյանն ասել է, թե արդյոք ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մեկ օրում, մեկ շաբաթվա ընթացքում, կամ նույնիսկ մեկ տարում:

«Եթե ինչ-որ մեկը այդպես է մտածում, ուրեմն նա չունի իրական պատկերացում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի և  Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի համատեղ նիստում ես ասացի, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության օրակարգ, այլ ոչ թե պատերազմի: Մենք պետք է միասին աշխատենք այդ խնդրի լուծման համար: Եթե մենք միասին չաշխատենք, ապա երբեք չի լինի լուծում, նույնիսկ ռազմական ճանապարհով, որովհետև ռազմական ճանապարհով խնդիրը հնարավոր չէ լուծել, մենք կարող ենք միայն խորացնել իրավիճակը: Ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցությա՞ն: Օրակարգը, որը ես առաջարկում եմ, բավականին անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար: Ժամանակ է պահանջվում, որպեսզի աշխատանքային մթնոլորտում մանրամասն քննարկենք բոլոր նրբությունները: Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում ինչպես Ադրբեջանի իշխանությունները, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահները համոզվեցին, որ մենք իսկապես ցանկանում ենք լուծել այս հակամարտությունը, իսկապես ուզում ենք հասնել խաղաղ համաձայնության, մեր բոլոր առաջարկները ժամանակի ձգում չեն, այլ նրա համար, որ լուծենք խնդիրը, դրա համար հստակ քայլեր ձեռնարկենք։ Մենք պետք է նախապատրաստենք մեր հասարակություններին խաղաղություն, ոչ թե պատերազմի: Ես չեմ հոգնի կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու Ադրբեջանի ժողովրդի համար: Ցավոք, ադրբեջանական կողմից մենք նման հայտարարություն դեռևս չենք լսել: Երբ Բաքվում կհայտարարեն, որ խնդրի լուծումը պետք  ընդունելի լինի ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովրդի համար, ապա կարելի կլինի խոսել բանակցային գործընթացում առաջխաղացման մասին»,-ասել է Փաշինյանը:

Հարցին, որ յուրաքանչյուր հակամարտության լուծում  փոխզիջումներ  է պահանջում և որքան զիջումների կարող է գնալ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ  սխալ է, այս հարցը տալ կողմերից միայն մեկին: Կարևոր է, որ գործընթացը լինի կառուցողական:

«Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն այս հարցին միաժամանակ պատասխանեն: Եվ ես պատրաստ եմ այս հարցին համաժամանակյա պատասխանել Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հետ: Բայց երբ Ադրբեջանը հանդես է գալիս ռազմատենչ դիրքերից, հայկական կողմի զիջումների ու փոխզիջումների պատրաստակամության մասին հայտարարությունները կարող են մեկնաբանվել որպես թուլություն: Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մեզվախեցնել պատերազմով: Մեզ ոչ մի բանով չեն վախեցնի, քանի որ մենք մեզ վստահ ենք զգում։ Այժմ հայկական հասարակությունը վերածնունդի մեջ է բոլոր առումներով: Մենք առաջարկում ենք խոսել խաղաղության, այլ ոչ թե պատերազմ մասին»,-ասել է Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Թեթև արդյունաբերության ոլորտը՝ թվերով
Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում զուգագուլպաների և այլ գուլպեղենի արտադրությունը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը
Թուրքիայի սահմանադրական դատարանը նախորդ տարիներին երկրի իշխանությունների ու տարբեր դատարանների՝ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները...
Աղբյուր` Panorama.am
20:02
Լարսի անցակետը մայիսի 26-ին փակ է լինելու
Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով պայմանավորված` Լարսի անցակետը մայիսի 26-ին ` ժամը 05:00-17:00 փակ է լինելու: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:46
Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական
Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով...
Աղբյուր` Panorama.am
19:32
Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված...
Աղբյուր` Panorama.am
19:20
Երթևեկության փոփոխություն Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով մայիսի 25-ից Երևան քաղաքի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց...
Աղբյուր` Panorama.am
19:11
Պրոբացիայի ծառայության իրենց փորձով կիսվել են գերմանացի մասնագետները
Մայիսի 22-23-ը պրոբացիայի ծառայողները հնարավորություն են ունեցել  ուսումնասիրել գերմանական փորձը, որը միջազգային  հաջողված օրինակներից...
Աղբյուր` Panorama.am
19:05
Արա Զոհրաբյան. Կոռուպցիայի մեջ ներգրավվելը ոչնչացնում է մեր մասնագիտությունը
Փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ անդամների միաձայն քվեարկության արդյունքում փաստաբանական դպրոցի 72 ունկնդիրների հանձնվել են...
Աղբյուր` Panorama.am
19:00
Արսեն Վենգեր. Բաքվում եզրափակիչ հանդիպումն անցկացնելը մղձավանջ է
«Արսենալ»-ից հեռանալուց հետո նախկին մարզիչ Արսեն Վենգերն առաջին անգամ խոսել է ակումբի մասին։ Նա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ոսկե ծիրանն» ու Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը
Այսօր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում փոխըմբռնման հուշագիր է կնքվել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հարվի Վայնշտեյնն առաջարկել է սեռական ոտնձգությունից տուժած կանանց և վարկատուներին վճարել 44 մլն դոլար
Ամերիկացի հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ, առաջարկել է 44 միլիոն դոլար վճարել տուժած կանանց և...
Աղբյուր` Panorama.am
18:33
Փայլանի ահազանգը. Թուրքական սերիալում հայը ներկայացվում է որպես ստոր և դավաճան մարդ
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) քրդամետ կուսակցության անդամ Կարո Փայլանը խստորեն...
Աղբյուր` Panorama.am
18:26
Փաշինյան. Սահմանապահ բնակավայրերի շրջանավարտները պիտի որ կառավարական ամառանոցում քեֆ անելիս լինեն
Այս տարի էլ սահմանապահ մի քանի գյուղերի շրջանավարտներ «Վերջին զանգ» արարողությունից հետո երեկոն կնշեն կառավարական ամառանոցում։...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորակոչից խուսափելու երկու դեպք
ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ճիշտ է ընտրված մոտեցումը. Թաթոյան
«Հայաստանի դատական համակարգի իհարկե կան խնդիրներ, որոնք վերաբերում են դատական համակարգի արտաքին անկախությանը և դատարանների ներքին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սանահինի վանքում կիրառվել է անասթիլոզի մեթոդը
Սանահինի վանական համալիրը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում», հաճախ է հայտնվում քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պետք է լուրջ խնդիրներ դնենք այս ռազմարդյունաբերության ոլորտի առաջ. Փաշինյան
«Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է, և այս ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան»,- այս...
Աղբյուր` Panorama.am
17:30
Քոչարյանի գործով կասեցման որոշումն ամբողջությամբ համահունչ է նաև Վենետիկի հաձնաժողովի դիրքորոշումներին
Հարցազրույց, իրավաբան, GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանի հետ։ Հարց-Արդյո՞ք Երևանի ընդհանուր իրավասության առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:21
Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 116 մեքենա
Այսօր, ժամը 17:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են...
Աղբյուր` Panorama.am
17:07
ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է Գևորգ Դանիելյանին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Հրդեհ՝ Նորքի երկու տներում
Մայիսի 24-ին, ժամը 10:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի 1-ին նրբանցքի տներից...
Աղբյուր` Panorama.am
16:51
Տարոսը մնացածներին. Արամ Մանուկյան
«Բոլորիդ շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով»,- այսօր «Անցումային արդարադատության օրենքների կիրառման...
Աղբյուր` Panorama.am
16:47
Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ունի կառավարման խորհրդի նոր նախագահ և քարտուղար։  Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Թող մարդը դուրս գա քֆուր անի, հանգստանա». Քննարկում՝ ԱԺ-ում
Այսօր ԱԺ պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:28
Եթե պրոցեսը տանելու ենք «նովգորոդյան վեչե»-ի օրինակով, ավելի վատ արդյունք ենք ունենալու. Զոհրաբյան
«Միանշանակ պնդում եմ, որ այո, դատական համակարգը պետք է առողջանա, պիտի բարեփոխվի, բայց բացառապես օրենքի և օրինականության...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 106 մեքենա
Մայիսի 24-ին, ժամը 15:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Բասեն գյուղում եղբայրը սպանել է քրոջն ու ինքնասպան եղել
Մայիսի 24-ին՝ առավոտյան ժամը 6-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է...
Աղբյուր` Panorama.am
15:53
ՊՆ-ն՝ Փաշինյանի որդու տեղափոխման մասին
Հայաստանի Հանրապետւթյան պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև Վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
15:47
«Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն»
«Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ
17:48 24/05/2019

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}