Կրթություն 14:45 25/04/2019

Համալսարաններն այլևս քաղաքական գործիք չպետք է լինեն կառավարության ձեռքին. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ բուհերի 2019-2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բակալավրի համար հատկացվել է 2600 տեղ, 1300 մագիստրոսական տեղ, 140 ասպիրանտական տեղ: Նախարարը հայտնեց, որ այս տեղերը հաշվարկելիս հիմք է ընդունվել առկա պահանջարկը, բուհերի առանձնահատկությունները, կառավարության ծրագիրը, գերատեսչությունների, այդ թվում՝ մարզպետարանների առաջարկները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բարձր տեխնոլոգիաների,  գյուղատնտեսության և  զբոսաշրջության զարգացումը կառավարության գերակայությունների թվում է, ուստի պետք է նաև դրանց ուշադրություն դարձնել։  «Մենք ուշադիր պետք  է լինենք, որ իներցիոն երևույթները սովորական չդառնան: Երբեմն մենք չենք կարողանում հոդաբաշխ բացատրել, թե ինչու ենք այս կամ այն ոլորտում այդքան անվճար տեղ հատկացնում, ինչ հաշվարկների վրա են դրանք հիմնված։ Մյուս կողմից՝  իներցիան փոխելու համար որոշակի ճանապարհ պետք է անցնենք»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ հաջորդ տարի այս որոշումը՝ տեղերի հատկացումը,  պետք է կայացվի բոլորովին  ուրիշ վերլուծությունների հիման վրա։

«Այո, համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից պետք է դուրս գալ: Հույս ունեմ, որ կոպիտ չի հնչի, բայց մեր երկրում համալսարանները մեր հանրությանը բավարար չափով նեղացրել են»,-ասաց  Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համալսարաններն այլևս  քաղաքական գործիք չպետք է լինեն կառավարության ձեռքին, բուհերը պետք է ապաքաղաքականացվեն:

Վարչապետը նշեց նաև՝ պետք է որոշակի երաշխիքներ ապահովեն, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանքը գտնելու շանսերը բարձր լինեն, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար դա կարևոր չափանիշ է. «Մենք պետք է այս տրամաբանությամբ գնանք»:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ մշակույթի ոլորտում ևս  ամբողջ քաղաքականությունը պետք է փոխեն և այլ տրամաբանության վրա դնեն։

«Օրինակ՝ երաժշտության ասպարեզում այսօր ունենք երիտասարդ այնպիսի անուններ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և այլն, և մենք պետք է մի պարզ հարցի պատասխանենք` ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանային, որպեսզի դառնային աշխարհահռչակ երաժիշտներ: Սա շատ պարզ, գործնական խնդիր է, որը մենք պետք է լուծենք: Մենք պետք է ստեղծենք պայմաններ, որպեսզի Հայաստանում մարդիկ ապրելով, աշխատելով, սովորելով՝ աշխարհահռչակ երաժիշտներ դառնալու շանս ունենան»,-  ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արվեստի բուհերի խնդիրները կառավարության խնդիրներն են. «Իսկ ո՞վ է ասել՝ արվեստի բուհերի խնդիրներն ավելի կարևոր են արվեստի բուհերի համար, քան կառավարության համար։ Դրանք առնվազն նույնքան կարևոր են մեզ համար, մենք առնվազն նույնքան նվիրված ենք և պարտավորված ենք այդ խնդիրները լուծելու»։

Վարչապետը նաև նշեց, որ կրթությունը ռազմավարական ուղղություն է և պետական ներդրումների ծավալները պետք է մեծացնեն, սակայն պետք է առաջնորդվել ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքով: «Ընդհանրապես խոսակցությունները չպետք է սկսել փողից, այլ նախ պետք է ճշտել, թե ինչ խնդիրներ ենք լուծում»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Ջանգյուլումը՝ մայիսի 30-ին
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Հարության 40-րդ օրը նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։
Աղբյուր` Panorama.am
19:51
«Սպիտակ թևկապների» շարժումը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում ընթանում է մի խումբ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում  վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Նինոծմինդայում շուկա է կառուցվում
Շուկայի կառուցման նախագիծը ներառում է 3 շինություն՝ ագրարային շուկան իր վաճառասեղաններով, մսի տաղավար և սանհանգույց:
Աղբյուր` Panorama.am
19:30
Արևմտյան քաղաքակրթության պատմության ամենահարուստ մարդը
Ամերիկացի տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնն ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլարատեր-միլիարդեր  Ջոն Ռոքֆելլերին (1839-1937 թթ.) անվանել...
Աղբյուր` Panorama.am
19:16
Հալեպում կրկին սպորտային կոշիկներ են արտադրում
Սիրիական Հալեպը պատերազմից հետո վերադառնում է խաղաղ կյանքի,  տեղի արտադրողները վերսկսում են իրենց գործունեությունը։  Ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Լեհ հնագետը զարմացած է Մեծամորի բարդ ու տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձանով
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  և Վարշավայի համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հռոմի պապն ու ֆուտբոլը
Վատիկան են ժամանել հինգ հազար երեխա, ֆուտբոլի սիրահարներ և համաշխարհային մակարդակի հայտնի խաղացողներ։
Աղբյուր` Panorama.am
18:33
Աբովյանի տուն-թանգարանում կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն որդեգրել է նոր քաղաքականություն։
Աղբյուր` Panorama.am
18:20
Մեկ շաբաթում Էվերեստում 8 լեռնագնաց է մահացել
Մեկ շաբաթվա ընթացքում Էվերեստ լեռան վրա ութ մարդ է զոհվել։ The Sun-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ վերջին տվյալներով...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկիի կինը՝  ֆրանսիացի դերասանուհի Էմանյուել Սենյեն, քննադատել է ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյին, որը...
Աղբյուր` Panorama.am
18:01
«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում
Ներկայացման առաջնախաղը կկայանա այսօր։
Աղբյուր` Panorama.am
17:50
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան
Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թևան Պողոսյանը գիտի, թե ով է Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող ուժը
«Այո, կա այդպիսի ուժ, կոչվում է Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում և «յան» ազգանունով ուժեր ես չեմ պատկերացնում, որ կան»,-...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն թվիթերյան իր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
17:15
ԳՇ պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն նախօրեին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի ՆԳՆ. Ախալքալաքում քրեական հեղինակություն է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, նախօրեին Ախալքալաքի կենտրոնում Կ.Կ-ն ձերբակալվել է ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
16:43
«Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց
Ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը: Այն մեկնարկեց Ասիմետրիա...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ավստրալիական ավիաընկերությունները չվերթներ են չեղարկել Ագունգ հրաբխի պատճառով
Ավստրալիական ավիաընկերությունները 14 չվերթ են չեղարկել ինդոնեզական Բալի կղզում ժայթքած Ագունգ հրաբուխի  պատճառով։ Ռիա նովոստիի, հաղորդմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:16
Ծառեր է հատել՝ տան ջեռուցման համար
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:01
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին
Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր...
Աղբյուր` Panorama.am
15:31
Թունյան. Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն հայտարարվածից մի քանի անգամ քիչ
Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Աղբյուր` Panorama.am
15:17
Կիրակի ջերմաստիճանը Երևանում կհասնի +29-ի
Մայիսի 25-26-ը՝ հանրապետության շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանշիը շարունակում է ընկնել։ Նախագահին վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը: novayagazeta.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
14:44
Փորձագետը Հայաստանում այսօրվա կատարվածը շատ է նմանեցնում գորբաչովյան տարիներին
«Վտանգավոր միտք ունեմ, հուսով եմ, որ շատ չեն դատափետի ինձ դրա համար»։
Աղբյուր` Panorama.am
14:31
Դատարանը Թրամփին արգելել է ԱՄՆ-ի բյուջեի հաշվին Մեքսիկայի հետ պատ կառուցել
Կալիֆորնիա նահանգի դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար: Reuters-ին հղում անելով՝...
Աղբյուր` Panorama.am
14:19
Փորձագետ. Յուրաքանչյուր ընտրություն լուրջ խնդիրներ կառաջացնի մեր երկրի համար
«Ակնհայտ է, որ ուժեղանում է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը: Եթե նախկինում կոնֆլիկտը սուր չէր, այժմ շատ սուր է»,- ...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։ Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց. Արցախի ՊԲ
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ
17:48 24/05/2019

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}