Տոնոյանը մտահոգություններն է հայտնել Անջեյ Կասպրշիկին
Քաղաքական
14:15 03/05/2019
Հայաստան

Տոնոյանը մտահոգություններն է հայտնել Անջեյ Կասպրշիկին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

ՊԲ հասարակայնույան հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

Պաշտպանության նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, որի արդյունքում վիրավորվել է հայ զինծառայող:

Դեսպան Կասպրշիկը պաշտպանության նախարարին է  ներկայացրել բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրները:

Placeholder
Տոնոյանը մտահոգություններն է հայտնել Անջեյ Կասպրշիկին