Հարցազրույցներ 13:57 07/05/2019

Ճիտին պարտքը՝ 22 մլն դրամ կամ բրոկոլիով Չիչխանավանք՝ ավելի լավ կյանքի համար

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Ես չար մարդ չեմ, բայց չեմ կարողանում չնախանձել սև նախանձով եվրոպացիներին, որ կարողանում են այդպես թանկ «ծախել» իրենց պատմությունը ու հարստանալ,  հարստացնել իրենց երկիրը, ապրել,սիրել, վայելել։ Աշխարհից մոռացված, պարտքերի, վարկերի ու էքզիստենցիալ ճգնաժամաի  տակ ճկռած փոքրիկ Շիրակամուտ գյուղում գտնվող 7-րդ դարին թվագրված Չիչխանավանքն, օրինակ, զբոսաշրջիկների մեծ խմբեր կտաներ իր ետևից արտերկիր, բայց ինչ էինք արել մենք. ԽՍՀՄ շրջանում խոնարհված եկեղեցու որմնաշարերի վրա դրվել են նոր պատեր, որպեսզի այն ծառայի որպես կոլտնտեսության պահեստ (ինչպես այդ շրջանը վերապրած բոլոր սրբավայրերը): 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ եկեղեցին ավերվել է:Վերականգնման աշխատանքները սկսվել են 2013 թ. և ավարտվել 2015 թ.:

 Հիմա այն , իհարկե, նորից սրբավայր է, բայց մոռացված։



Թեև Չիչխանավանքը պաշտոնապես համարվում է 7-րդ դարի կառույց, բայց հնավայրում առկա են ավելի վաղ շրջանի մշակութային շերտեր: Սրբավայրին հնագույն շրջան վերագրելու ապացույց կարող են հանդիսանալ սալարկղային թաղումներով մեծ գերեզմանադաշտը, պահպանված կրակարանն ու արամեերեն արձանագրությունը: Հնագույն նշաններից են կեռախաչերը (սվաստիկա), հավասարաթև խաչը՝ շրջագծի մեջ և մի քանի վարպետների թողած վարպետական նշաններ՝ եռանկյան ուկեռախաչի տեսքով, աստղաձև, թրաձև, թռչնակերպ և այլն: Նախաքրիստոնեական շրջանի գտածոներից են թաղման ծեսերի մաս կազմող 25 ձիթաճրագներ, խեցեղեն: Կա նաև հազիվ ընթեռնելի հայերեն արձանագրությամբ («Գրիգոր որդի... գնաց...») մի տապանաքար, որի վրա պատկերված է հոգևորականի հագուստի մաս կազմող ճառագայթաձև նշան և փոսիկներով շրջան,տապանաքարի վերջնամասն ունի խաչքարի ոտնակի համար նախատեսված փորվածք, ըստ երևույթին այն բարձրաստիճան հոգևորականի տապանաքար է: Հնավայրում կան խաչի, վարդյակի, արմավազարդի պատկերներով յուրահատուկ տապանաքարեր, մեկ կարմիր տապանաքար, մետաղական հավաքածուից' բրոզե, պղնձե զարդեր, 2 ապարանջան, 4 մատանի, 2 վարսակալ, կախիկ, ապակե հուլունք՝ 36 հատիկով, «արքայից արքա» մակագրությամբ բյուզանդական մետաղադրամ՝ Քրիստոսի պատկերով: Վերը նշված գտածոներն արդեն մշակված են, գծագրված թանգարանային նմուշներ են։

Եվրոպական ցանկացած երկրի պատիվ կբերեր այս գտածոն, գյուղում հյուրատներ կբացվեին, ավանդական ճաշատեսակները կմատուցվեին, իսկ մենք կարծես, կիսվելու հակված չենք...կամ էլ հակված ենք։ Շիրակամուտի ղեկավար Աշոտ Երանոսյանն, ամեն դեպքում չի բացառում զբոսաշրջային կենտրոն դառնալը գյուղի, որովհետև դրա համար ունի առավելություններ, իսկ հին ձևերով էլ ապրել այլևս չի լինում։



«Մենք էլ ենք ցանկանում  լքված տներից հյուրատներ ձևավորել, հատկապես, որ գրեթե բոլոր տները 88-ի երկրաշարժից հետո են կառուցվել, հարմարավետ են։ Պատկերացրեք՝ գյուղացին տուրիստների համար իր արտադրանքը կդներ վաճառքի, կապրեր։ Հիմա փորձում ենք այդ գյուղական տուրիզմի զարգացմանը միտված քայլեր  անել։ Տղաս փորձ ունի տուրիզմի զարգացման ոլորտում, կօգնի,  բայց ֆինանսավորում է պետք։  Այդ առումով  համայնքի ուժեղ կողմերից մեկը աշխարհագրական դիրքն է. այն, որ գտնվում ենք Վանաձոր, Գյումրի, Սպիտակ ու Երևան ճանապարհին, շատ մոտ ենք այդ քաղաքներին. 35 կմ այն կողմ Գյումրին է, 45 կմ՝ Վանաձորը, 110 կմ՝ Երևանը, 15կմ՝ Սպիտակը։ Թռչկանն էլ  քթներիս տակ է։ 

Շատ ենք կապված քաղաքներին՝ շարժը կարելի է ապահովել։ Զարգացած, սովորած երիտասարդներն էլ են մեր ուժեղ կողմը։ Բայց նրանք էլ գնում են դուրս։ Նոր բաներ է պետք մտածել ոտքի կանգնելու համար։ Գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, հին ձևերով ապրել ավելի լավ չի լինի։

Ամեն մարդ իր տնամերձը մշակելով է բավարարվում, գյուղի հողերը նպատակային չեն օգտագործվում։ Հողատարածքները քիչ են, վարելահողը 540 հեկտար է, արոտավայրերը՝ 1400 հեկտար, ընդ որում բնակության վայրից գտնվում եմ 10-12 կմ հեռավորության վրա: Միայն 150 հեկտարն է ոռոգվում։

Ցորեն, գարի ցանելով, տուն չես պահի. նոր բան է պետք մտածել. օրինակ՝ բրոկոլի մշակել։ Անասնապահությունն էլ է թերի զարգացած, քանի որ արոտավայրերը շատ հեռու են, կա 480 խոշոր եղջերավոր կենդանի, որից 280-ը՝ կով։ Կովերն էլ ամենալավ սորտի չեն, շատ կաթ չեն տալիս։ Կարծում եմ ՝ պետք է զարկ տանք ճագարաբուծությանը, լոր պահենք։ Աշխատանքներ տարվում են արդեն այդ ուղղություններով։ Աշխատատեղեր է պետք ստեղծել. գյուղի մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի։ Ունենք գյուղը մշտական լքած մոտ 320 ընտանիք։

Արտերկրում գտնվողները գյուղին պարտք են մոտ 22 մլն դրամ՝ հողահարկ, գույքահարկ։ Եթե այդ հարկերը գոնե հավաքվեն, ֆոնդերում կունենանք բավականաչափ գումար՝ ծրագրեր ֆինասավորելու, կառավարության սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու...Դա տարիներով կուտակված պարտք է, 1 տարվա չի, 2 տարվա չի։ Դժվար վիճակ է, բայց ոչ անելանելի։

Խորհրդային տարիներին այստեղ կարի ֆաբրիկա ունեինք, որտեղ 250 մարդ էր աշխատում, այժմ նույն ֆաբրիկայում ընդամենը 17 մարդ է աշխատում:

Հին պայմանները նոր սերնդի համար չեն։ Երիտասարդները կարող են պարապ նստել, բայց ֆաբրիկայում աշխատելու համար Սպիտակից մարդ բերենք։ Հմտություններ չունեն աշխատելու։ Սերնդափոխությունը ճկուն չի եղել, կապն ընդհատվել է ու ամեն ինչ նորից է պետք սկսել ու նորովի։ Ունեինք նաև վերելակների պահեստամասեր արտադրող գործարան ՝ 230 աշխատատեղով, բայց երկարաշարժն ամեն ինչ ավերեց. դե էպիկենտրոնն էր չէ մեր Նալբանդը, որ հիմա Շիրակամուտ եք ասում։ Մոտ 286 ընտանիք զոհ է տվել՝ 317 հոգի։ Բնակչության թիվն այդ ժամանակ 2600 էր», -նշում է գյուղապետը, ով արդեն 1 տարի 4 ամիս է ինչ համայնքի ղեկավարն է։ 

Գեղեցիկ լինելը՝ ավանդույթ



Մինչերկրաշարժյան տարիները կարոտով են հիշում նաև գյուղացիները

«Նախքան երկրաշարժը շատ լավն  եղել մեր գյուղը. ամեն ինչ ունեցել է՝ հետաքրքրություններ, զավոդներ, ֆաբրիկաներ։ Մարդիկ լավ են ապրել, երիտասարդությունը՝ ուրախ, թատրոններ գնալ, համերգներ վայելել, 2 հատ մանկապարտեզ ենք ունեցել, մեծ հիվանդանոց։  Շրջապատի բոլոր գյուղերը մեզ մոտ էին գալիս, օգտվում մեր հիվանդանոցից։ Կյանքը կանգնել է հիմա մեզ մոտ։ Մեր երիտասարդ տարիներին աշխուժություն  կար։ Հիմիկվա մեր երիտասարդները մեղքս գալիս են։ Չնայած պետք է ասեմ, որ շատ լավ երեխեք ունենք։ Ամեն տարի բարձր առաջադիմությունով ընդունվում են ԲՈՒՀ-եր, մեկնում արտերկիր սովորելու։ Շատ դաստիարակված երեխեք ունենք, տեսքներն էլ՝ լավը։ Եթե երթուղայինում տեսնեք, չէ՞, իսկի չեք մտածի, որ գյուղացի է...ուղղակի մեղքս գալիս է, որ էստեղ ապագա չկա»,-ասում է Շիրակամուտցի տիկին Թերեզան։

Թերեզային,  ով գյուղապետարանի աշխատակցուհի է, ասում եմ, որ առաջին բանը, ինչ նկատեցի իրենց գյուղով քայլելիս, իրոք, հենց այդ էր՝ շատ կոկիկ, խնամված կանայք։ Ինչպե՞ս են հասցնում։ Խոսքս դեռ չավարտած, մյուս 2 աշխատակցուհիների հետ միաձայն ասում են՝«Բա կին ենք, պարտավոր ենք գեղեցիկ լինել»։ Մի քիչ շփոթվում եմ, հարցնում՝ գյուղապետարանի աշխատող եք, այդ պատճառո՞վ եք պարտավոր։ 

«Վայ չէ, մտեք գյուղում ցանկացած փողոց, ցանկացած տուն, մի փնթի կին չեք տեսնի։ Առավոտյան արթնանում ենք՝ նախ մեզ գեղեցկացնում, հետո անցնում տների մաքրությանը, հետո՝ ով անասուն ունի՝ ճամփում են նախիր, ով աշխատանքի է դուրս գալիս, գնում է տնից, ով չէ՝ մնում է իր առօրյա գործերի հետ տանը։ Բայց կոկիկ, խնամված , մաքուր, գեղեցիկ լինելը, կարելի է ասել, մեր գյուղի լավ ավանդույթներից է»,-ասում է տիկին Թերեզան։

«Բայց մեր գյուղի կանայք շատ ցավալի իրականության մեջ են ապրում. ամուսիններն ու տղաները գնում են արտագնա աշխատանքի. մնում են միայնակ՝ հոգսերի ու կարոտի բեռի տակ։ Ամեն անգամ չէ, որ հաջող են գալիս։ Տարի է եղել՝ էստեղ մենակ տանջվելով աշխատել ենք  իրարից հեռու, գործը վատ է եղել, դատարկաձեռն հետ են եկել»,-ասում է գյուղապետարանի աշխատակցուհիներից  Սուսաննան ։

Հարցնում եմ՝ իսկ ինչպե՞ս եք ապրում այդ ժամանակ, երբ ակնկալած ֆինանսը չի գալիս։
«Կարճելով»,-պատասխանում է նա։

«Մեր ամբողջ գյուղը վարկի տակ է։ Ոսկիները գրավ դրած։ Մի վարկը վերցնում են , մյուսը ՝ փակում։ Լինում է տան կերակրող կովն են ծախել, վարկը փակել, ապրել...ինչ անենք, մեր կյանքը շատ է դժվարացել։ Աշխատանք չկա, դա շատ-շատ վատ է։ Այդ պատճառով էլ գյուղը դատարկվում է, մարդիկ հեռանում են»,-հավելում է Սուսաննան։

«Երեկ մի ընտանիք էլ հեռացավ գյուղից ընդմիշտ»,-երկրորդում է նրան երիտասարդ աշխատակցուհիներից Ռուզաննան։

«Գալիս է մի շրջան, որ տեղում «քայլով մարշ» անելուց հոգնում ես, ընկնում էքզիստենցիալ ճգնաժամի մեջ։ Արածդ քայլերը ոչ մի տեղ չեն տանում։ Առօրյա հոգսերը սպանում են բոլոր ցանկությունները։ Ուզես, թե չուզես դրսում ես փորձում քեզ գտնել՝ ինչ-որ բան սովորելու, աշխատելու, մի բանի հասնելու համար։ Մասնագիտություն փոխելու մեջ ես ելք գտնում, մտածում քո առողջության, էներգիայի և այլնի հաշվին ձեռք բերված գումարները ներդնես անձնային աճիդ վրա,որ գոնե մի բան փոխվի։ Գուցե ամուսնացած չեմ դրանից է, բայց ես այդքան էլ չեմ կապում դրա հետ,որովհետև մարդիկ ընտանիքներով են գնում։ Ուղղակի, ի տարբերություն ամուսնացածների ինձ տրամադրելու ժամանակ մի քիչ ավել ունեմ՝ գոյաբանական ճգնաժամը հաղթահարելու համար։  Թե չէ այդ կրիզիսի առաջ բոլորն են կանգնած գյուղում, ուր նպատակային, ինչ-որ տեղ տանող քայլեր չեն արվում»։




Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:25
Միքայել Մինասյան. Գեներալ Արշակ Կարապետյանն գաղտնի գործուղվել է Վորոնեժ
«2016 թվականի ապրիլյան պատերազմի շուրջ կան բազմաթիվ հորինված և իրական պատմություններ։ Բայց կա մեկ հասարակական կոնսենսուս, որը միավորում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կարանտինի պայմաններում՝ թափոնին երկրորդ կյանք տալու գործընթացը
Այն, ինչն առօրյայում օգտագործում ենք, որի արդյունքում առաջանում է թափոն, իրականում լուրջ  ռեսուրս է: Իսկ այսօր այդ ռեսուրսն ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք արմավենի» պատկերազարդ մուլտֆիլմը
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ  հունիսի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք...
Աղբյուր` Panorama.am
19:47
ԱՄՆ-ը 3,42 միլիարդ դոլարի չկառավարվող հրթիռներ է գնել
ԱՄՆ-ի ցամաքային ուժերը բանակային ուղղաթիռները վերազինելու համար ձեռք են բերել Hydra-70 70 մմ տրամաչափի չկառավարվող հրթիռների (NAR) ամենամեծ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Պիկասոյի նկարի վրայի փոսը գնահատվել է 20 միլիոն դոլար
Steadfast ապահովագրական ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով T.F. Nugent շինարարարական ընկերությունից մոտ 20 միլիոն դոլար, որի աշխատակիցն...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Եվրատեսիլ-2020». Համացանցի օգտատերերի ընտրությամբ՝ Հայաստանի ներկայացուցիչը երրորդն է
Համավարակի պատառով այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը չկայացավ, բայց շատ երկրներ առցանց-հարցումներ են ացկացնում մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա՝ Հոգեգալուստ (Պենտեկոստե)։
Աղբյուր` Panorama.am
19:19
Թատերահանդիսային կազմակերպությունները մեկ տարում ցուցադրել են 3 252 ներկայացում
2019 թվականին ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվառման դաշտում ընդգրկված թատերահանդիսային 26 կազմակերպություններից ներկայացումներ կազմակերպել են 23-ը,...
Աղբյուր` Panorama.am
19:13
Արթուր Վանեցյան. Պատերազմով չկա Արցախի խնդրի լուծում
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է և չի կարող կախվածության մեջ դրվել որևէ երրորդ կողմի համաձայնությունից կամ բարի կամքից:...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՀՀ Պաշտպանության նախարարության արձագանքը Զաքիր Հասանովի հայտարարությանը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:57
Արթուր Վանեցյան. Հետամուտ ենք լինելու հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը
«Իրավիճակը իսկապես մտահոգիչ է և պահանջում է գրագետ ու օպերատիվ կառավարում»
Աղբյուր` Panorama.am
18:51
ՔԿ. Արման Սահակյանն ընդգրկված է որպես մեղադրյալ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն ընդգրկված է որպես մեղադրյալ։ «Արման...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ադրբեջանում COVID-19- ի դեպքերի թիվը հասել են 5246-ի
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5246-ի: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, օրվա ընթացքում հայտնաբերվել է 257 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հայկ Անտոնյան. Վերակենդանացման բաժանմունքներն ու հիվանդանոցները հագեցած են դեղանյութերով և սարքավորումենրով
«Սցենարը շատ դառն է ընթանում, պետք է հետևել կանոներին»,- պարետատան նիստից հետո բրիֆինգում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:36
Փաշինյան. Համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում
Կորոնավիրուսով վարակման դրական դեպքերի թիվը վերջին օրը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում։ ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Սպիտակ տան դիմաց բախումներ են տեղի ունենում
Մայիսի 30-ի գիշերը, Սպիտակ տան դիմաց, բախումներ են սկսվել ցուցարարների և ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչների միջև: Ըստ «Լենտա...
Աղբյուր` Panorama.am
18:22
Վանեցյան. Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ
«Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի։...
Աղբյուր` Panorama.am
18:18
Խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցների բացակայությանը
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բրիտանացի գիտնականներն ահազանգում են
Մինչ եվրոպական երկրներն աստիճանաբար բացում են իրենց սահմանները և վերացնում են կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիրառված սահմանափակումները,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Երկիր մոլորակի վրա մարդու ապրելու համար պիտանի տարածքները կրճատվում են
Երկրի վրա օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով կյանքի համար պիտանի վայրերի քանակը նվազում է: Science Advances ամսագրում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պարետի որոշմամբ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա որոշմամբ ժամանակավորապես  կասեցվել են երկու տասնյակից ավելի  տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Երկաթուղային կայարանում հայտնաբերված մի շարք թերությունները շտկվել են
Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկնակի այց և մշտադիտարկում է իրականացրել Երևան երկաթուղային...
Աղբյուր` Panorama.am
17:24
Փաշինյան. Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արթուր Վանեցյան. Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք
Այսօր տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը
Աղբյուր` Panorama.am
17:05
Էդվարդ Ֆիցգերալդ. ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ և Թագուհու...
Աղբյուր` Panorama.am
16:58
ԱՄՆ-ում՝ խռովությունների ժամանակ, ԱԱԾ սպա է սպանվել
Մայիսի 30-ին ԱՄՆ Անվտանգության դաշնային ծառայության սպա է սպանվել Կալիֆոռնիա նահանգի Օքլանդ քաղաքում, սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն
Netflix սթրիմինգային ծառայությունն ավարտել է հոլիվուդյան  պատմական Egyptian Theatre թատրոնի ձեռք բերման իրավաբանական գործընթացները։...
Աղբյուր` Panorama.am
16:38
Աֆղանստանում գրանցվել է COVID-19 դեպքերի ռեկորդային աճ
Աֆղանստանի առողջապահության նախարարությունը գրանցել է երկրի համար կորոնավիրուսով վարակի հայտնաբերված դեպքերի ռեկորդային աճ՝ 866 հիվանդ:...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ոստիկանություն. Արմավիրի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպք է արձանագրվել
ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
16:20
ԱՄՆ-ը ցանկանում է Սաուդյան Արաբիա մատակարարել 500 միլիոն դոլարի ավիառումբ
ԱՄՆ կառավարությունը պլանավորում է Սաուդյան Արաբիային վաճառել մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ Paveway բարձր ճշգրտության կառավարվող ավիառումբերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}