Մշակույթ 19:32 10/05/2019 Հայաստան

Մշակույթի պահպանման համար չկան ոչ սիմվոլիկ, ոչ խոստացած գումարները

Ցանկացած մշակութային օջախներում պահվող ցուցանմուշները պարբերաբար վերանորոգման կարիք են ունենում։ Դրանք իրականացվում են հատուկ մասնագիտացված վերականգնողական կենտրոններում, հատուկ մասնագետների կողմից։ Հայաստանյան թանգարաններում այսօր պահվող ցուցանշումներից 60 հազարից ավելին վերականգնման կարիք ունեն։  Վերականգնողական  լաբորատորիա  ստեղծելը բավականին թանկ է, սակայն  մի՞թե դա արդարացում է մշակութային առարկայի անդառնալի կորստի դեպքում։ Հաճախ է այս հարցը բարձրացվում տարբեր քննարկումների ժամանակ, առաջարկվում տարբերակներ։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն  Կարո Վարդանյանը Panorama.am-ի հետ զրուցում ասաց, որ նախարարությանն առաջարկել է լաբորատորիա ստեղծել ձեռագրերի, փաստաթղթերի վերականգնման համար։

«Մեր թանգարանի տարածքը փոքր է։ Ես պատկերացնում են՝ մի լաբորատորիա ստեղծենք Ազգային պատկերասրահի, Հայաստանի Պատմության թանգարանի և մեր թանգարանի համար, երեքն էլ նույն շենքում են։ Ազգային պատկերասրան ունի նկարիչ վերականգնողները, հիմնականում կտավների հետ են աշխատում, խոսքը ձեռագրերի, զգեստների, ազգային նվագարանների վերականգնման մասին է»,- մանրամասնեց նա։

Կ. Վարդանյանի խոսքով, ողջունվել է այդ  առաջարկը,  ամեն տարի ներառվում է իրենց տարեկան  ծրագրում այն ակնկալիքով, որ երբևէ  Հայաստանը կարող է նման լաբորատորիա ունենալ, որ շատ անհրաժեշտ է։

Նա ասաց, որ  ցուցանմուշների վերականգնման խնդիր կա բոլոր թանգարաններում, սակայն գուցե հարյուրապատիվ ավելի ունի հենց իրենց թանգարանը. «Մեր ցուցանմուշները հասնում են 1,5 միլիոնի։  Մեր ֆոնդերը  գրեթե ամեն շաբաթ համալրվում են, բաղկացած են գրականության, երաժշտության, թատրոնի, կինոյի գործիչների արխիվներից։ Ցուցանմուշների մեծ մասը՝ 90 և ավելի տոկոսը, փաստաթղթային բնույթի են։ Դրանց զգալի մասը ոչ  միայն այս պահին վերականգնման կարիք ունեն, զգալի քանակությունը հենց թանգարանին հանձնելու, նվիրաբերելու, խորհրդային շրջանում գնման պահին են ունեցել»։

Թանգարանի տնօրենն ասաց, որ իրենք առանձնացրել են վերականգնման կարիք ունեցող ամենահրատապ նյութերը, որոնք ուղարկում են Մատենդարան վերանորոգման։

«Ոչ միջոց ունենք, ոչ լաբորատորիա։ Փաստաթղթերի վերականգնման պայմաններ ունի Մատենադարանը, որի հետ կնքել ենք պայմանագիր։ Ինչն է այդ պայմանագրի համար  հիմք հանդիսացել։ Մատենադարանն էլ որոշակի հետաքրքրություն ունի մեզ մոտ պահպավող որոշ նյութերի նկատմամբ: Թորոս Ազատյանի արխիվը բաղկացած է արաբատառ թուրքերեն, օսմաներեն հարյուրավոր արժեքավոր ձեռագերերից։ Մենք չունենք մասնագետներ,  Հանրապետությունում էլ  գրեթե չկան, որոնք կարող են օսմաներեն փաստաթղթեր ուսումնասիրել, բայց դրանք պարունակում են արժեքավոր տեղեկություն։ Մենք կառավարությանը ներկայացրեցինք հիմքերը, որոշում եղավ՝ արխիվը հանձնել Մատենադարանին, փոխարենը պարտավորվում են ամեն տարի որոշ քանակի մեր վնասված փաստաթղթերից իրենց գերհագեցած լաբորատորիայում վերականգնել»,- ասաց Կ. Վարդանյանը։

Նա նշեց, որ բյուջեից որոշակի սիմվոլիկ գումար, օրինակ 1 միլիոն դրամ,  մինչ այդ տրվում էր 2-3 նյութի վերականգնման համար, ցավոք, հիմա դա էլ չկա։  Կ. Վարդանյանի ներկայացմամբ, իրենց հավաքածուից շատ-շատ  ցուցանմուշներ մասնակի վերականգնման կարիք ունեն։ Իրենք  միաժամանակ փորձում են տարեկան գոնե 15 հազար միավոր թվայնացնել։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ասաց, որ իրենք ցուցանմուշների  վերականգնման համար ամեն տարի դիմում են՝ բյուջեից գումար ստանալու համար։ 2018-ին բյուջեից ստացված գումարով կարողացել են վերականգնել Խաչատրյանի մի քանի  ձեռագիր նոտաներ, 1942 թ. «Գայանե» բալետի պրեմիերայի աֆիշան. «Եզակի նմուշ է, չէինք կարողանում ցուցադրել, որովհետև վերականգնման կարիք ուներ։ Այժմ այն ցուցադրվում է»։

Այս տարի նույնպես դիմել են, ստացել են որոշակի գումար, կվերականգնեն վատ վիճակում գտնվող մի քանի ձեռագիր։

«Իհարկե, գումարը մեծ չէ, փորձում ենք դրա շրջանակում  վերականորոգել վերականգնման առաջնահերթ կարիք ունեցող ցուցանմուշները»,- ասաց Ա. Գրիգորյանը։

Հարցին, թե տարբեր ծրագրեր կան, որոնք հնարավորություն են տալիս սոցիալական տարբեր խմբերի անվճար այցելել թանգարան, արդյո՞ք դրանք չեն ազդում թանգարանի բյուջեի վրա, Ա. Գրիգորյանն ասաց, որ 2018 թ. նոյեմբերից մեկնարկել է  դպրոցական  աբոնեմենտային ծրագիրը, որը շարունավելու է մինչև մայիսի վերջ։ Ծրագրի շրջանակում թանգարան այցելած աշակերտները մեծ թիվ են կազմում։

«Պայմանավորվածության կա, որ մուտքի տոմսերի համար պետք է փոխհատուցեն, իսկ էքսկուրսիաները մենք ենք տրամադրում։ Սակայն մինչև հիմա փոխհատուցում չի եղել։ Ոչ միայն մեր թանգարանին։ Հուսանք՝ փոխհատուցում կլինի, որովհետև մեծ թիվ է կազմում, մեր բյուջեի համար դրական ազդեցություն  կունենա»,- ասաց Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը։  

Թե ինչն է պատճառը, որ թանգարաններին աբոնեմենտային ծրագրի դիմաց չի տրվել փոխհատուցում, այս պահին էլի անհասկանալի է, քանի որ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության հեռախոսահամարին պատասխանող չկար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}