Լապշինը Հայաստանում է ուսումնասիրելու Գեղարքունիքի գրավչությունն ու առավելությունները
Հասարակություն
12:46 11/05/2019
Հայաստան

Լապշինը Հայաստանում է ուսումնասիրելու Գեղարքունիքի գրավչությունն ու առավելությունները

Գավառում ընթացող  «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ներկա է  հրեական արմատներով հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Նա երկու օր առաջ է եկել Հայաստան՝ հատուկ ուսումնասիրելու Գեղարքունիքի մարզի գրավչությունը, հնարավորություններն ու առավելությունը։

Ա. Լապշինն ասաց, որ Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր շրջաններից մեկն է  Սևանա լիճի պատճառով։ Նա նշեց, որ հետաքրքիր են  նաև մարզի կրոնական, պատմական, մշակութային հուշարձանները։

«Կարծում եմ՝ այստեղ պոտենցիալը մեծ է», - ասաց բլոգեր Լապշինը։

 

Placeholder
Լապշինը Հայաստանում է ուսումնասիրելու Գեղարքունիքի գրավչությունն ու առավելությունները