Մշակույթ 12:07 13/05/2019 Հայաստան

Ոչ ոք իրավունք չունի զրկել երեխային իր միամտությունից

Այսօրերին շատ քննարկվեց երեխա-սեռական դաստիարակություն-«սեռական» «դաստիարակություն»...  Panorama.am-ը զրուցեց հոգեբան Կարինե Շիրինյանի հետ, ու ասենք՝ զրույցը սպասելի ոչ ստանդարտ է։

«Երեխայի դաստիարակությունը պասիվ գործընթաց է, ի տարբերություն այսօրվա գոյություն ունեցող պատկերացումների։ Այսօր այդ մասնակցությունը բավականին ակտիվ է»,- Panorama.am-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց հոգեբան Կարինե Շիրինյանը։

Նրա խոսքով, այսօր ծնողը դաստիարակություն ասելով հասկանում է՝ ակտիվ ներգործություն երեխայի վրա, ինչն ունի իր վտանգները։

«Դու երեխայի դաստիարակության մասին քո պատկերացումները, մտածելակերպը, կիրառում ես երեխայի վրա՝ թույլ չտալով, որ երեխան ինքը դրսևորի իր էությունը, առանձնահատկությունները: Մինչև 3 տարեկանը երեխայի ձևավորման ամենակարևոր շրջանն է։ Այդ շրջանում դու կարող ես այնպես վնասել, երեխաների մոտ խորքային համոզմունքներ ձևավորել, որոնք երեխան կընդունի առանց վերլուծության կամ քննադատության, որը չի լինի իր կենսափորձի արդյունքում ձևավորված համոզմունք: Երբ մեծանա, նույնիսկ կարող է չհիշել, թե համոզմունքը երբ է իր մոտ ձևավորվել»,- ասաց հոգեբանը։

Կ. Շիրինյանը նշեց, որ նույնը կարելի է ասել նաև սեռական դաստիարակության մասին, ծնողը չպետք է լինի նախաձեռնող, չպետք է ինքը որոշի տրվող ինֆորմացիայի չափը, պետք է սպասի երեխայի հարցին. «Երեխան երբ հարց է տալիս, անպայման պետք է պատասխանել իր պահանջի չափով, լրացուցիչ ինֆորմացիա պետք չէ երեխային, որովհետև որևէ մեկը չգիտի, արդյոք երեխան պետք է այդքան շատ ինֆորմացվի։ Ոչ ոք այսօր չի կարող պատասխանել՝ ծնողի ակտիվ սեռական դաստիարակության արդունքում ձևավորված երեխա՞ն է  այդ տեսակետից ավելի առողջ մեծանում, թե՞ այն երեխան, ով ավելի ուշ է ստանում, օրինակ 12-14 տարեկանում»։

Հոգեբանի խոսքով, մինչև հիմա չկա հայ ազգագրական հենքի վրա հոգեբանական գիտական միտք, վերլուծություն, հոգեբանների և ազգագրագետների համագործակցություն։

«Քանի որ չկա ազգային հոգեբանություն, կրթությունը հիմնվում է արևմտյան, ամերիկյան հոգեբանության վրա, որը հիմնված է իրենց հասարակության առանձնահատկությունների վրա։ Ներմուծվում է օտար հոգեբանությանը բնորոշ դրույթներ, մտածելակերպ, սկսում կիրառել դրանք հայ իրականության մեջ, որը շատ հաճախ չի համապատասխանում մեր մտածողությանը, որովհետև ներսից չի գալիս»,- ասաց հոգեբանը՝ բերելով օրինակներ, որոնք  հայ ժողովրդի համար, կարելի է ասել, սովորական երևույթներ են, բառեր, իսկ արևմտյան արժեքները կրողների համար՝ այլասերվածություն։

«Օրինակ, կարող են երեխային ասել՝ «տուտուզիկդ ուտեմ», աղջիկներին՝ «ծիծիկդ ուտեմ»։ Բայց մենք գիտենք, որ սա այլասերվածության արդյունք չէ։ Պատկերացնու՞մ եք ինչ տպավորություն կգործեն այս խոսքերը այլազգիների վրա: Խոսքերը, եթե չունեն ներքին սեռական ենթատեքստ, մտադրություն, երբեք չեն կարող առաջացնել որևէ երևույթ»,- ասաց հոգեբանը։

Նրա խոսքով, քանի որ չկա ազգային առանձնահատկությունները հաշվի առնող, հարաբերությունները ներսից կարգավորող գիտական միտք, գիտակցված մոտեցում, Հայաստան է գալիս, լցվում դրսում ձևավորված մոտեցումներ, որոնք արդյունավետ չեն։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արևմուտքում վաղ տարիքից սեռական դաստիարակությունը չի նվազեցնում  մանկապղծության, ընտանիքում բռնության դեպքերը։ Այդ մոտեցումներին հայ ժողովուրդն ինտուիտիվ դիմադրում է, որովհետև դա իրենը չէ։

Կարինե Շիրինյանի կարծիքով, երեխան իրավունք ունի, որպես իր կյանքի միակ շրջան, լինել միամիտ, հավատացող, ոչ մի բանի մասին չմտածող, ոչ մի հոգս չունեցող անհատ. «Դա իր իրավունքն է, որովհետև կյանքում նման այլ շրջան չի ունենալու։ Ո՞վ է իրավունք տվել երեխային զրկել դրանից։ Ոչ ոք։ Կարող է ծնողը զգուշացել օտար մարդկանց մասին, որովհետև պետք է երեխան տարբերի օտարին, հարազատին, բայց հետևելը, անմեղ, երջանիկ մանկություն ապահովելը ծնողի խնդիրն է, ոչ թե երեխայի։ Վստահելու ունակությունը կարևոր բազային հատկություն է մարդու համար, որից զրկելը ավելի մեծ աղետ կարող է լինել մարդու ձևավորման մեջ, քան մենք կարծում ենք: Պետք է երեխան մեծանա այնքան, որ հնարավորություն ունենա քո ասածը վերլուծել, հետո եզրակացություն անել։ Հենց այդ ժամանակ կարող ես նրա հետ շատ բաների մասին խոսել, ամեն տարիքին բնորոշ առանձնահատկությունների, երևույթների մասին խոսել, որովհետև գրագիտությունն էլ շատ կարևոր է»։

Նա ասաց, որ հայերը  շատ հետաքրքիր տեղում են ապրում՝ արևելյան և արևմտյան քաղաքակրթությունների մեջտեղում, շատ հետաքրքիր կարողանում են այդ երկուսի տարրերը միավորել։

«Մենք ունենք արևմուտքին բնորոշ զարգացած անհատականության և արևելքին բնորոշ կոլեկտիվիզմի զգացում, ինչը կարևոր բազային հանգամանք է երեխայի զարգացման ընթացքում։ Մարդը երջանկության զգացում ունի, հանգիստ, ապահով է իրեն զգում «մենք»-ի դեպքում, իսկ «ես»-ը քեզ առանձնացնում է շրջապատից ու դու զգում ես վտանգը։ «Ես»-ը քեզ հնարավորություն է  տալիս պաշտպանվել, առանձնանալ, «մենք»-ը տալիս է հաճույքի, երջանկության մեծ զգացում։ Այդ երկուսի համադրությամբ է մարդն առողջ։ Արևմտյան քաղաքակրթությանը բնորոշ է «ես»-ի չափազանցումը, «մենք»-ի թուլացումը։ «Ես»-ի ուժեղացումը կբերի վտանգի զգացողության մեծացման, տագնապայնության, որին երեխան չգիտի ինչպես դիմադրել: Մոտ հարազատների (տատիկ, պապիկ, քեռի, հորեղբայր, մորաքույր, հորաքույր) նկատմամբ վստահությունը մեծ հարստություն է: Մենք այդ երկուսը համակցելու փոխարեն, հայացքով նայում ենք Եվրոպա, որտեղ «ես»-ի ահավոր կենտրոնացում կա, ինչի հետ կապված այսօր բազմաթիվ խնդիրներ ունեն։ Մենք զգում ենք, որ դա մերը չէ, բայց չկա դաշտը լրացնող բան»,- նշեց հոգեբանը։

Կարինե Շիրինյանը կրկնեց ու ընդգծեց այն միտքը, որ պետք է հոգեբաններն ու ազգագրագետները  համագործակցեն, հետազոտություններ անեն, գրագիտության ձևեր գտնեն, թե երեխային ինչպես տալ անհրաժեշտ սեռական դաստիարակություն հայ ժողովրդին բնորոշ մտածելակերպով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
21-րդ դարի ամենաշատ կատարված հիթը
Հետազոտությունն անցկացրել է Billboard ամսագիրը։
Աղբյուր` Panorama.am
19:51
Աշխարհում ամենաշատ «Instagram»-ի օգտատեր ունեցող երկրները
Թուրքական «Ajans Press» լրատվական գործակալությունն ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու, թե աշխարհում որ երկրներն են ամենից շատ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հնդկաստանում երեքգլխանի երեխա է ծնվել
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ կոչվող նահանգում հուլիսի 11-ին երեքգլխանի աղջնակ է լույս աշխարհ եկել։ Հայտնում է  МИР 24 –ը։ Բժիշկները...
Աղբյուր` Panorama.am
19:30
«Բամբասողը» վերադառում է
2000-ին տարածված «Բամբասողը»  սերիալը, որը պատմում է մանհեթնյան էլիտայի և բարձրակարգ  դպրոցի ուսանողների մասին,...
Աղբյուր` Panorama.am
19:24
Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը՝ ըստ Նեյմարի
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը, որը կարող է լքել փարիզցիներին ընթացիկ տրանսֆերանային պատուհանի ժամանակ, ներկայացրել է իր կարիերայի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան
Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների միության՝ TÜBİDER-ի նախագծերի ղեկավար Նիզայի Սարալն անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
19:09
Լոռու մարզում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը նվազել է
Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում  մարզի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների և...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ինքնաթիռի թևի բարձրացած նիգերիացուն ձերբակալել են
Նիգերիայում տղամարդը բարձրացել է ինքնաթիռի թևին, որն արդեն պատրաստվել էր թռիչքի։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:43
Շոտլանդիան թմրամիջոցներից ամենակախյալ երկիրն է Եվրոպայում
Շոտլանդիայի իշխանությունները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն երկրում արձանագրվել է թմրամիջոցների մահվան դեպքերի ռեկորդային քանակ:...
Աղբյուր` Panorama.am
18:29
Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սերենա Ուիլյամսը 2019-ի ամենանորաձև մարզիկն է
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ճանաչվել է 2019 թ. ամենանորաձև մարզիկը։ Գազետա.ռու կայք, հղում անելով Sports Illustrated-ին, գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Անգլիայի և Ուելսի փաստաբանների միությունը Թուրքիայի մասին զեկույց է ներկայացրել
Անգլիայի և Ուելսի իրավաբանների միությունը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։ Եվրոպայի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:57
Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են
«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։ Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է
Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ:
Աղբյուր` Panorama.am
17:32
Պեկին-2022-ը՝ ընդդեմ կլիմայական փոփոխությունների
Պեկին-2022-ի կազմկոմիտեն նպաստում է էկոլոգիական նորարարություններին: Բացի այն ,որ նրանք որոշել են օգտագրոծել «կանաչ»...
Աղբյուր` Panorama.am
17:18
Անջելինա Ջոլին թույլ է տվել Բրեդ Փիթին երեխաներին տանել իր մոտ
«Սա դրական քայլ է, Բրեդը երջանկությունից յոթերերոդ երկնքում է»։
Աղբյուր` Panorama.am
17:12
27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների...
Աղբյուր` Panorama.am
17:05
ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արարատում գնացքի հարվածից քաղաքացին մահացել է
Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:49
Ստեփանավանի քաղաքապետարանը Երևան աղբատար մեքենա է ուղարկել
Ստեփանավանից Երևանին օգնության հասած աղբատար մեքենան դուրս եկավ աղբահանության: «Շնորհակալ ենք Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Այսօր նշվում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը
Հուլիսի 20-ին ավելի քան 70 երկիր նշում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը: Նախատեսվում են բազմաթիվ և բազմատեսակ միջոցառումներ` փառատոններ,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ռադայի երգչուհի-թեկնածուն հայտնել է իր վրա հարձակման մասին
Ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, որն առաջադրել է իր թեկնածությունը Գերագույն ռադայի ընտրություններում Յուլիա Տիմոշենկոյի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Գորիի վթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված աղջիկը նշել է 17-ամյակը
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջկա...
Աղբյուր` Panorama.am
16:07
Զարեհ Սինանյանը հանդիպել է «Դիալոգ»-ի ներկայացուցիչների հետ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում իր երրորդ աշխատանքային օրը սկսեց «Դիալոգ» կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:58
Վթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ
«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով կուսակցության կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Հնդկաստանում վագրը մտել է տուն ու քնել անկողնում
Տանտերն ասել է, որ սավանն ու բարձը, որի վա հանգստացել է վագրը, կպահի որպես մասունք։
Աղբյուր` Panorama.am
15:05
Մուհամեդ Սալահին առաջարկում են ռեկորդային աշխատավարձ
Այս ամենն արվում է, որպեսզի հարձակվողին հնարավորինս երկար պահեն «Լիվերպուլում»։ ​
Աղբյուր` Panorama.am
14:52
«էս շանտա՞ժ եք անում». «Իմ քայլը» քաղաքացիներին նախապատրաստում է տրանսպորտի թանկացմանը
Ֆեյսբուքյան «Իմ քայլը» էջը, որն ակտիվորեն տարածում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, երբեմն նաև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}