Մայիսի վերջին համանախագահները կայցելեն տարածաշրջան
ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
«Մենք առայժմ պլանավորում ենք, որ համանախագահները կայցելեն տարածաշրջան այս ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք։ Օրակարգում նախարարների հանդիպման հարցն է, բայց պետք է դա նախապատրաստել։ Հանդիպման առաջարկ եղել է համանախագահող երկրներից մեկից»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ