ՍԴ դատավորի ընտրության հարցը ԱԺ-ն կքննարկի մայիսի 29-ին
Իրավունք
19:44 15/05/2019
Հայաստան

ՍԴ դատավորի ընտրության հարցը ԱԺ-ն կքննարկի մայիսի 29-ին

ՍԴ դատավորի ընտրության հարցը Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին: 

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի  1-ին մասի և  213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող  Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,-  ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝  այս մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

 

Placeholder
ՍԴ դատավորի ընտրության հարցը ԱԺ-ն կքննարկի մայիսի 29-ին