Իրավունք 19:31 20/05/2019 Հայաստան

Փաստաբան Երվանդ Վարոսյանն ահազանգում է հնարավոր հետևանքների մասին

Փաստաբան Երվանդ Վարոսյանի համար այդպես էլ հասկանալի չի դարձել  դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի իմաստը։

«Ի՞նչ կարիք կար փակել դատարանների դռները, եթե այդ հայտարարությունը կարող էր հնչել նաև բաց դռների պայմաններում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

Խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած անելիքներից մեկ կետի հետ է համաձայն։ Այն վերաբերում է դատավորների ունեցվածքի ստուգմանը։

«Ես միշտ դրա կողմնակիցն եմ եղել, կարծում եմ, այն դատավորը, որ աշխատել է մաքուր, այդ առումով, վախենալու բան չի ունենա և ավելի անկախ կարող է լինել»,-ասաց փաստաբանը։

Վարոսյանը չի հասկանում, օրինակ, թե ինչ տրամաբանությամբ պետք է դատավորները հրաժարական տան կամ չտան, ինչպե՞ս է կատարվելու զտումը։ Այստեղ նա վտանգավոր միտում է նկատում՝ կապված շաբաթ օրը Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշման հետ։

Հիշեցնենք, որ այս դատավորի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց։

«Խիստ բացասական եմ գնահատում այն, որ ամեն ինչ տեղի ունեցավ այդ որոշման ֆոնին։ Եթե ամեն ինչ կապում ես մի որոշման հետ, ապա ստացվում է այնպես, որ դատական համակարգին տրվող կամ տրվելիք գնահատականը կապված է այն բանի հետ, թե տվյալ որոշումը իր սրտով է, թե ոչ։ Սա անթույլատրելի որոշում է, ամբողջ պրոցեսի վրա կարող է ստվեր նետվել։ Ստացվում է այնպես, որ ամիսներ շարունակ նույն դատական համակարգը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում էր, խնդիր, կարծես թե, տեսնող չկար, մինչդեռ այդ խնդիրը պետք էր տեսնել իշխանության գալու առաջին իսկ օրից և դրա լուծման ուղիներն արդեն սեղանին պետք է լինեին դրված»,-ասաց Վարոսյանը։

Կառավարությունում անցկացված խորհրդակցությունից հետո էլ փաստաբանի համար պարզ չէ, թե ինչ է արվելու, ինչ է լինելու։ Նա ուրախությամբ նշում  է  նախորդ իշխանության ժամանակ անկախությամբ, կոռումպացված գործարքների մեջ թաթախված չլինելով աչքի ընկած դատավորների արձագանքը։

«Այն վճռականությունը, որով նրանք պատրաստվում են պաշտպանել իրենց իրավունքները մինչև վերջ, ինձ հույս է տալիս, որ նրանք այլ անձանց իրավունքները ևս ի վիճակի կլինեն  պաշտպանել։ Ես համոզված եմ, եթե իրականում ցանկություն կա ձևավորել անկախ դատական համակարգ, ապա այն պետք է խարսխված լինի անկախ, վճռականություն, ինքնասիրություն ունեցող դատավորներից։ Եթե փորձ արվի դատական համակարգը ձևավորել պատեհապաշտ, մորթապաշտ անձանցից, ապա մենք ունենալու ենք շատ ավելի վատ իրավիճակ, քան ունեինք»,-ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է  դատարանների վրա ստվերային ճնշումների առկայության մասին գործադիրի ղեկավարի հայտարարությանը, ապա փաստաբանի համար խիստ զարմանալի է, թե ինչու մեկ տարվա ընթացքում չեղավ կոռուպցիոն որևէ սխեմայի բացահայտում, որոնք նախկինում ենթադրաբար գոյություն են ունեցել և դրանցում, պետք է որ, ներքաշված լինեին ոչ միայն դատավորներ։

«Ո՞ւր են այդ բացահայտումները։ Կարծում եմ, որ ստվերային ճնշման մասին չպետք է խոսի մարդը, ում ենթակայության ներքո են գտնվում իրավապահ մարմինները։ Այդ ստվերային ճնշումները, նաև նախկինում տեղի ունեցած, պետք է բացահայտվեն ու ներկայացվեն հանրությանը։ Բայց այն հանգամանքը, որ այդ ամենը չի բացահայտվում, ինձ մտահոգում է՝ արդյոք մենք ուզո՞ւմ ենք այդ ամեն ինչից ձերբազատվել, թե պարզապես փորձ է արվում այդ ամենը վերցնել հսկողության ներքո։ Այսինքն, գնաց նախկին հսկողը, հիմա մենք վերցնենք հսկողությունը։ Եթե չկան բացահայտումները, դա խիստ մտահոգիչ ու կասկածելի է, պետք է դրանց մասին ոչ թե հայտարարություններ անել, դատարանների դռներ փակել, այլ բացահայտել, դատավորներին մեղադրանք առաջադրել ու քրեական պատասխանատվության ենթարկել. սա է ճիշտ ճանապարհը»,-ընդգծեց իրավաբանը։

Նա համաձայն չէ նաև այն հայտարարության հետ, ըստ որի դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև   քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միևնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները։

Վարոսյանն ասաց, երկար ժամանակ դատական համակարգը կուրորեն դակում էր այն ամենը, ինչ իրեն հրամցրել է նախաքննական մարմինը կամ դատախազությունը։

«Այո, վերջին շրջանում չնչին տենդենց կա, որ նախաքննական մարմինների հրամցրած ամեն նեխած բան չէ, որ դատական համակարգը հաճույքով ճաշակում է։ Եվ սա այն ծիլերն են, որոնց մոտ պետք է նստել ու պահպանել, որ հանկարծ չթոռոմեն և ոչ թե ասել՝ նախաքննական մարմին...Նախաքննական մարմինը թող որակով ու օրենքով աշխատի, նախաքննական մարմինը թող չծանրաբեռնեն անիմաստ գործերով»,-նշեց Վարոսյանը։

Փաստաբանի համոզմամբ, վարչապետի կոչը, դրան հետևած ակցիաները, խորհրդակցության ընթացքում հնչեցրած հայտարարությունը չեն կարող ազդեցություն չունենալ դատավորների վրա։

«Այսպես ասած՝ Հին Հայաստանից եկած դատավորների մեծ մասը չունեն այն վճռականությունը, ինչ նրանք, որոնք հրապարակային ելույթներ են ունենում։ Այն դատավորները, որոնք միշտ աչքի են ընկել իրենց վախկոտությամբ, մտավախություն ունեմ, որ նրանք էլ ավելի են վախենալու ու կաշկանդվելու։ Փոխարեն, մենք նժարը թեքենք վճռական ու անկախ աշխատող դատավորների կողմը, անում ենք, հակառակը և կստացվի, որ մենք կունենանք վախկոտների համակարգ, ինչը սարսափելի կլինի»,-ահազանգեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:32
2 օրում 36.000 սիրիացի է մոտեցել Թուրքիայի սահմանին
Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով վերջին 2 օրվա ընթացքում 36.007 սիրիացի (11.691 ընտանիք) է մոտեցել...
Աղբյուր` Panorama.am
20:26
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան զույգը գրավեց 19-րդ տեղը և մտավ եզրափակիչ
Ավստրիայի Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի  Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ  օրը պայքարը սկսեցին նաև պարային զույգերը:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
20:12
2019 թվականին կասեցվել է 23, դադարեցվել է 215 լիցենզիայի գործողություն
2019 թվականին կայացել է լիցենզավորման 33 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղթել է բանակցություններում
«Մարդիկ հիացած էին: Դա արվեստի ուժն է»:
Աղբյուր` Panorama.am
19:52
ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ը
ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ հաշվի առնելով 2019թ-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային մարմինների կողմից ընդունված նախնական հայտարարագրերի կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հանդիպել է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր...
Աղբյուր` Panorama.am
19:38
Oլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 181 օր
«Տոկիո – 2020 » օլիմպիական խաղերի մեկնարկին ընդամենը մեկ կիսամյակ է մնացել, ստույգ` 181 օր, գրում է ՀԱՕԿ-ը:  Այո, հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
19:33
Քննարկվելու են փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտող դեպքերը
Փաստաբանների պալատի խորհուրդը 2020 թվականի հունվարի 29-ին քննարկելու է փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտող...
Աղբյուր` Panorama.am
19:26
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդուն հանրային պաշտպան տրամադրելու գործընթաց է ընթանում
«Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել էր ցուցմունք տալ: Այս մասին գրել է ...
Աղբյուր` Panorama.am
19:16
Էյֆելյան աշտարակը փակվել է
Փարիզում Էյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների գործադուլի պատճառով: Լենտա.ռու կայքը, հղում անելով Le Figaro-ին, գրում է, որ ...
Աղբյուր` Panorama.am
19:07
Ինչպես կարգավորել սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող խնդիրները
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՏԿԵ և Էկոնոմիկայի նախարարների, ՀՀ մարզպետների և...
Աղբյուր` Panorama.am
19:00
Երուսաղեմում մզկիթ են հրկիզել
Արևելյան Երուսաղեմում Բեյթ Սաֆաֆա շրջանում անհայտ անձիք հրկիզել են մզիկիը՝ թողնելով պատին ագրեսիվ բովանդակությամբ գրություն:  Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Զինվորական երդման հանդիսավոր արարողություն
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինծառայողների երդման հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
18:42
Դուք այդքան ունիվերսալ խոսնա՞կ եք, որ կես դրույքով էլ պատգամավորի վերաբերյալ գրառմանն եք արձագանքում. Պետունցը՝ Կարապետյանին
Իր հերթին ֆեյսբուքյան էջում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխան գրառում է արել:
Աղբյուր` Panorama.am
18:37
Արշավախմբին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է
Աղբյուր` Panorama.am
18:30
Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը
Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 24-ի Հայրապետական սրբատառ կոնդակով Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Հանրապետությունների հայկական եկեղեցական...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԱԺ-ն ընդունեց այսօր քննարկված բոլոր նախագծերը
Խորհրդարանն ավարտեց հերթական քառօրյան։ Նիստի ավարտին ընդունվեցին մի շարք օրենքներ։ Ձայների 109 կողմ, 0 դեմ  հարաբերակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ցմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել
Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վ....
Աղբյուր` Panorama.am
18:14
Տիկին Սամսոնյան, ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա ու ալիքը փոխել չի լինում. Նախարար
«Պարոն Հարությունյան, ես զարմացած եմ, որ երբ ասում ենք դպրոցները քաղաքականացված են, Դուք ասում եք՝ դպրոցներն այլև քաղաքականացված չեն, քանի...
Աղբյուր` Panorama.am
18:08
Վիվա-ՄՏՍ. «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ՝ «X», «Y» և «Z» սակագնային պլանների բաժանորդների համար
Այժմ «X», «Y» սակագնային պլանի կանխավճարային և հետվճարային բաժանորդները, ինչպես նաև «Z» սակագնային պլանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սա մասնավորի կողմից արված քայլ է. տնտեսագետը՝ եվրաբոնդերի մասին
Հայաստանի առևտրային բանկերից մեկը 300 միլիոն դոլարի եվրաբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր...
Աղբյուր` Panorama.am
17:57
Պտղնիում երեխաները հնարավորություն չունեն մանկապարտեզ գնալու. չունեն մանկապարտեզի շենք
«Մենք ունենք ամենատարբեր կրթական ցենզերով մանկապարտեզների վարիչներ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արշակ Սարգսյան. Ռոբերտ Քոչարյանի հետ իմ լուսանկարն են ֆոտոշոփով փոխել
«Ֆոտոշոփի միջոցով ուզում են հանրության մոտ թյուր կարծիք ձևավորել իբր` այս ոչ էական մարդը Քոչարյանի աջակից է»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ֆինանսների նախարարությունը պարգևավճարների համար ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացրել
Ֆինանսների նախարարությունը պարգևավճարների համար ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացրել: Այս մասին  Aysor.am-ի գրավոր հարցմանն ի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Բուհական խորհուրդները քաղաքականացված են. Զոհրաբյան
«Ինձ թվում էր, որ ձեր քաղաքական թիմի որևէ անդամ, որևէ քաղակտիվիստ բուհերի կառավարման խորհուրդներում այլևս ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
17:20
ԿԳՄՍ նախարար. Եղել է, որ դպրոցի տնօրենների 70 տոկոսը կտրվել է քննությունից
Այսօր խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խոստովանեց, որ ուսուցիչների հաստիքի համար մրցույթներին «արհեստական միջամտություններ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Զինծառայողների` հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողների՝ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի գլխի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Անշարժ գույքի գործարքները 2019-ին աճել են 15.5 %-ով
2019 թվականի չորրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 54 հազար 468 իրավունքի պետական գրանցման գործարք , ինչը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
14:55 24/01/2020

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}