Մշակույթ 17:52 22/05/2019 Հայաստան

«Ամեն մարդ վերցնում է ու ընդօրինակում ու հասկանում է այնքան, որքանին ինքը պատրաստ է»

- Մովսես ջան, (Մովսես Գասպարյան, ռեժիսոր, դասախոս) կհիշե՞ս, մի անգամ խոսում էինք այն մասին, որ մարդիկ ագրեսիվ են դարձել։ Դու ասացիր՝ առաջ մարդիկ հագնում էին իրենց տոնական զգեստները, դուրս էին գալիս-հավաքվում, երգում՝ հո-հո, եզո ջան... , պարում, էներգիան հանում, իսկ հիմա դա չկա։

Այս օրերին շատ եմ հիշում քո այդ ասածը։ Մտածում եմ՝ քայլի դուրս եկածները համ էլ այդ տոներին կարոտած արյուն ունեին։

Հիմա՞ ոնց է, ֆբ-ում հո-հո եզո ջան գրելով մարդը լիցքաթափվում է, թե ավելի հակառակը։

-    Ան ջան, կարդացի հարցդ ու... չեմ հիշում այդ ժամանակը։ Բայց այսօր էլ համաձայն եմ, որ հին ծեսակարգը երբ որ վերացվել է, որը ուղիղ կենցաղի մաս էր, նոր ծիսակարգը չի առաջացել։ Եվ մարդիկ իրենց կենցաղը, հանրային կյանքում որոշ հատվածներ երբ որ չեն կարողանում ճիշտ կազմակերպել, ենթագիտակցորեն զայրանում են։ Զայրանում են իրենց տգիտության պատճառով, զայրանում են,որ ելք չեն գտնում, զայրանում են, որովհետև չեն կարողանում ճիշտ կազմակերպել իրենց կյանքն ու հարաբերությունները հասարակության այլ հատվածների հետ։

Ֆեյսբուքում գրողները՝ չգիտեմ, կարծում եմ դա այլ իրականություն է։ Մարդիկ երբ որ առերեսվում են, իրենց հոգևոր ուժը, իրենց տեսակը, իրենց հայացքը թույլ չեն տալիս, որ ամեն ինչ արտահայտվի։ Դու, մեկ է, հաշվի ես նստում այն մարդու հետ, ում հետ խոսում ես ու ում տեսնում ես։ Երբ որ դու ոչ մեկին չես տեսնում, դու անպատասխանատու ես։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր պատասխանատվությամբ են վերաբերվում այդ գրառումներին, բայց կան էլ, որ համարում են, որ ինտերնետը մի  տարածք է, որտեղ կարող ես գրել ինչ գլխիդ գա։

Դա էլ է հանրային կյանքի ինչ-որ հատված, բայց իմ կարծիքով, «առաջվա մարդիկ», որ ունեին ծիսակարգ, ովքեր ամեն ամիս երկու-երեք անգամ ինչ-որ տոնական արարողություններ ունեին, որ իրար հետ տոնում, զվարճանում էին,... այն ժամանակ ամեն ինչ ճիշտ իր տեղն էր դրած, ամեն մեկը գնահատում էր իր անհատականությունը, գնահատում էր իր տեղը այդ համայնքում, և համայնքն էլ ճիշտ կառույց էր։ Կառույց, որտեղ ամեն մեկն իր կայուն տեղն ուներ։ Չկար տատանում, թե՝ ինչ անես...։ Ունեիր ընտրություններ՝ որոշել ինչպիսին լինել, ընտրել ընտանիքի գործը, ու հասարակությունն էլ այդպես էր կառուցված։

-Միշտ ուրախացել եմ քո՝ թե մեծ, թե փոքր ծրագրերից: Լինի ֆիլմ, լինի փոքրերի համար հաղորդում, լինի դասախոսություն՝ դու միշտ սիրով ու ուրախությամբ ես պատմում։ Բնավորություն է, թե աշխատանք սիրել։

- Բնավորություն։ Երևի բնավորություն չի, ոգեշնչում է։ Չգիտեմ, դժվար է խոսել այն ամենի մասին, ինչից ոգեշնչվում ես։ Հա, ես շուտ եմ ոգեշնչվում։ Հատկապես երբ գաղափար է ծագում գլխումս։ Ճիշտ է, քիչ է լինում, որ այն իրականացնեմ, բայց գաղափարի քարոզը ու այդ գաղափարի ներկայացումը շատերին եմ պատմում։ Ես երևի իմ խառնվածքով արարող չեմ, ես հորինող եմ։ Դրա համար մեծ ջանքեր է պահանջվում, որ ես կարողանամ դրանք իրականացնել։ Բայց սկզբնական հորինվածքի, կառուցվածքի ոգեշնչումն ինձ ոգևորում է, ու գուցե սխալը հետո դրա մասին բոլորին պատմելն է։ Ու հետո գաղափարը էլ չի կայանում, որովհետև ես այնքան եմ պատմում, որ այն իր հետաքրքրությունն ինձ համար կորցնում է։ Ու քանի որ ես էլ պատմում եմ, որ թիմ հավաքվի, որի շնորհիվ ու օգնությամբ գաղափարը իրականացվի,... ու եթե թիմը չի հավաքվում, ես մտածում եմ, որ գաղափարը միայն ինձ էր հետաքրքիր։ Թեպետ՝ պատմելու ընթացքում բոլորն էլ իմ չափ ոգեշնչվում են։  

Ամենահետաքրքիրը դեռ մնացել է դասախոսությունը, որովհետև սիրում եմ երեխաներիս ու մտածում եմ՝ ինչ նոր բան հորինեմ նրանց համար, ինչ նոր բան պատմեմ, որ հետաքրքիր լինի սովորելը։ Հասկանան, որ այս ժամանակը նվեր է, բայց իրենք պիտի շատ պատասխանատու վերաբերվեն այս նվերին։ Ճիշտ այս ժամանակում է, որ իրենք կարող են անել սխալներ, մասնագիտական սխալներ, ու պիտի փորձեն, որ կարողանալ անել։  Փորձեն, փորձեն, փորձեն, որպեսզի կարողանան գտնել իրենց ու իրենց ոճը։

... Այն բոլոր գաղափարները, որ քեզ պատմել եմ, պատմել շատ ոգևորված, դրանք ԻՀԱՐԿԵ չեն իրականացել, որովհետև ուղղակի անհրաժեշտ ջանքը չեմ գործադրել։ Պատմել եմ ու... պատմել։

Հիմա ներգրավված եմ մի ներկայացման մեջ, բայց չեմ ասի ինչ, չեմ ասի ում հետ։ Չեմ պատմի, որովհետև էլի ոգեշնչված եմ՝ ես խաղում եմ, որպես դերասան։ Դա ինձ համար շատ կարևոր է, շատ ուրախացնում է։ Ու կարծես թե առանձնապես բան չես անում, բայց շատ ուժ է տալիս։ Ամենօրյա փորձեր, ընթերցումներ,... ինչքան է՛լ ավելի կարևոր կլինի, երբ բեմ դուրս գա ու դառնա նյութ։ Դառնա ԲԱՆ, ինչը ես վերջապես արեցի ուղիղ մասնակցությամբ։

... Չգիտեմ...



-Ունե՞ս ֆիլմերի թեմաների նախընտրություն։ Ունե՞ս սիրած ֆիլմ։

- Հա։ Վերջին շրջանում երկու ֆիլմ, որոնք ես համարում եմ շատ կարևոր կինոյի պատմության համար։ Երկու, բավական լուրջ ֆիլմեր են։

Մեկը Գերմանի «Դժվար է աստված լինել» ֆիլմն է, խաղում է Յարմոլնիկը։  Ստրուգացկի եղբայրների գրվածքի հիման վրա է, բայց ֆիլմի կառուցվածը, լեզուն ավանդական ֆիլմի լեզուն է։ Նկարված է ավանդականի պես, բայց ամբողջությամբ մոդեռնիստական է։ Ու ես համարում եմ, որ այն հին կինոյի վերջին օրինակն է, որ մաքուր կինո է՝ չկան վիրտուալ հնարքներ։ Նատուրալիստական կինո։   ՈՒ լեզուն, որով այն հորինվել է, բավական ծանր է, դժվար նայվող, շատ ձգվող է... բայց որպես հոգեբանական վերապրում՝ շատ ճիշտ հնարքներով է արած։  Կադրը, որ աչքիդ առաջ է, դառնում է կողքդ, քեզ թվում է, որ դու կադրի մեջ ես։ Կամերան աշխատում է այնպես, որ քեզ թվում է դու ես հայացքդ թեքում։ Դու ներկա ես այդ իրականության մեջ։ Այս ֆիլմը շեդևր է ու կինոյի դարի ու դասական-ավանդական կինոյի ավարտ։

Հիմա սկսվել է վիրտուալ կինոյի դարը, որտեղ ոչ թե իրականությունն ես երևակում ու բերում-հասցնում գաղափարի մակարդակի, այլ՝ երևակայության իրականացում է։

Սա էլ երկրորդ ֆիլմի մասին է՝ «Ավատար»։ Վիրտուալ կինոյում բացարձակ կարևոր չէ, թե դու ինչ ես նկարում՝ ամեն ինչ կարող ես հորինել ու նկարել։ Համակարգչային դիզայնն ու վիրտուալ հնարքները քեզ թույլ են տալիս անել ամեն ինչ։ Ուղղակի պիտի երևակայությունդ բերես մտքիդ, միտքդ դարձնես սկզբում բառ-խոսք ու կարողանաս իրականացնել որպես տեսարան ու պատկեր։  «Ավատարն» այդ առումով ինձ համար ամենազարմանալի ու ամենահրաշալի ֆիլմերից է այդ մշակույթի մեջ։

Ամբողջովին հեղափոխական է՝ հեղափոխական է որպես գաղափար, հեղափոխական է որպես ներկայացման միջոց, հեղափոխական որպես մարդ-չմարդ, մարդ և այլ իրականություն, որտեղ ապրողները ունեն տոտալ սիրո նույն զգացողությունը և հանրային համերաշխության խնդիրը։  Այն, որ սկզբում ասացի՝ ընդհանուր ծիսակարգ։ Իրենց մոտ է կարծես հին, ավանդական մարդկային հարաբերությունը, ու բնության հետ են ներդաշնակ։ Կարող են միանալ բնության ցանկացած տարրի ու դրա հետ նորից դառնալ մեկ։ Ու դրանով է, որ նրանք ավելի բաց են ու ավելի պարզ։

Ինձ համար շատ կարևոր էր, երբ ֆիլմի ավարտին հաղթեց եղբայրությունը, ազատությունը։  

Մենք հիմա բավական ծանր ժամանակաշրջան ենք ապրում և մարդկության, և մոլորակի համար։ Մենք փոխում ենք։ Փոխում ենք մեր բարքը, աշխարհընկալումը, և դրա հետ մեկտեղ մոլորակն էլ է փոխվում։

Այ, մի տարի անցավ մի իրադարձությունից, որը բացարձակ ոչ մի անձի հետ կապված չի։ Բացարձակ։ Այն մաքուր, մաքուր համերաշխության, մաքուր պոռթկումի վրա հիմնված իրադարձություն էր։ Ու տոտալ....   հիմա ինչ բառ էլ ուզենամ ասել, բոլոր բառերը աղավաղված են, պետք է զգացմունքային մասով հասկանալ այն, ինչ ուզում եմ ասել։  Եթե ասեմ «սիրո վրա հիմնված հեղափոխություն», դրա վրա այնքան սև ու սին մտքեր կան, այնքան է աղավաղված, որ ուղղակի բառերը ծաղրի են նման։ 

Ընկալեք, խնդրում եմ, որպես տոտալ սեր։ Փողոց դուրս էին եկել մարդիկ, որ չունեին սիրուց բացի ոչինչ։ Այդ հեղափոխությունը, մտածում եմ, չեղարկեց Երրորդ համաշխարհայինը։  Որովհետև Թրամփը հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, ու երբ մենք հեղափոխություն էինք անում, իսրայելցիները պաղեստինցիներ էին սպանում։ Կարծում եմ դա Երրորդի սկիզբն էր, հետո պիտի միանար Իրանը, հետո ԱՄՆ-ն։ Բայց չգիտես ինչու այս ժողովուրդը, որ ապրում է այստեղ, չգիտես որտեղից վերցրեց, որ պիտի լինի խաղաղ հեղափոխություն, փոխեց իրերի ընթացքը։ Բոլորի հայացքը դարձավ այս կողմ։

... Հիմա էլի՝  ֆիլմեր, ֆիլմեր։ Այսօր բավական որակով սերիալներ կան։ Ամերիկյան, եվրոպական, կորեական։  Ֆանտաստիկ կորեական մշակույթ կա կինոյում։ Շատ բաց, առանց մտքի սահմանափակման։ Ու կարծում եմ, որ նրանք շատ ազնիվ են։ Ժամանակին, երբ դեռ կարդում էի տարբեր ազգերի էպոսներ, ինձ զարմացնում էր կորեական մշակույթը։ Կարծում եմ արևելյան Ասիայում կորեացիները յուրահատուկ տեղ ունեն, հատուկ տեսակ են։  Իհարկե, մենք ավելի տեղյակ ենք չինական ու ճապոնական մշակույթին, կորեականի մասին շատ քիչ բան գիտենք, բայց կորեացիներն են ինձ համար շատ հետաքրքիր, շատ մարդասեր, շատ առանձնացող։ Ասեմ՝ շատ հետաքրքիր փիլիսոփայություն ունեն կենցաղային։




- Ինչպես ու որտեղից ես գտնում ստեղծագործական մտքերդ իրականացնելու հովանավորներ։ Գո՞հ ես պետական աջակցությունից, թե՞ չե՞ս էլ տեսել ինչ է դա։

- Ասացի՝ բան էլ չեմ իրականացրել, բացի մեկից՝ «Մահվան դուռը»։ Իրականացմանն օգնեց տեր Զենոնը։  Հետազոտություն էր, ուզում էի հասկանալ, թե մահն ինչ է։ Իհարկե ամբողջական չի, թեման ինքը դժվար է իրականացնել, բացել ու պատմել բոլոր տարբերակները։ Բայց կարծում եմ հնարավոր եղավ ինչ-որ կերպ բացել ու հանել մահվան մռայլության շղարշը։

Ուրի՞շ։ Ես պետական ոչ մի դռան չեմ դիմել երբևէ։ Այն ժամանակ պարզ է, ես «թայֆի» մարդ չեմ, ու պիտի գնայի խնդրեի-աղաչեի, իսկ ես դա չեմ սիրում։ Հիմա կան մտքիս բաներ, բայց դիմել՝ կսպասեմ դեռ մի քիչ։ Դասավորվի հիերարխիան, որ ես հասկանամ ով են, ում պիտի դիմել։

Իսկ այնպես՝ անկում է երևի։ Գաղափարներ կան, հա, օրը երկու-երեք, որոնք կամ գրում եմ, կամ էլ կորչում են։

Ասեմ, երբեք լավ հարաբերությունների մեջ չեմ եղել պետական մարմինների հետ։ Այնպես չի որ՝ հեղափոխական եմ ու դեմ եմ եղել նրանց։ Ուղղակի չեմ հասկանում ինչու պիտի «լավ լինել» մի կառույցի հետ, որ պարտավորված է անել ամեն ինչ, որ ես ինձ լավ զգամ որպես քաղաքացի։

Ու հիմա էլ բաներ կան, որ չեն կառուցվել, բաներ կան, որ շատ դանդաղ են գնում։ Ես բայց նախընտրում եմ այս դանդաղը, որի ընթացքում հասարակությունը կազմակերպվում է, ու ինքն է գիտակցում ու հասկանում, թե ինչպես է ամեն ինչ փոխվում։ Ու ոչ թե փոխում են, բերում, տալիս, ու դու չգիտես դրանով ոնց ապրես ու դրա հետ ոնց հարաբերվես։

Հասարակությունը պիտի կամաց-կամաց կառուցի այն մոդելը իրականության, կառավարման, որում ուզում է ապրել։ Չես ուզում՝ չես ունենա։ Ուզո՞ւմ ես, ջանք արա, շարժում արա, կառուցի։

Դա ինձ էլ է վերաբերվում՝ ես որևէ մասնակցություն չունեմ որևէ բանի կառուցման։ Ուղղակի սանիկիս հետ հող ենք առել, գնում եմ մշակեմ։ Գյուղի փոքր տնտեսություն։ Այդպես եմ ուզում մասնակցել կառուցմանը։



- Ստեղծագործող մարդը միշտ ավելի շատ ծրագրեր ու մտքեր ունի, քան իրականացրած գործեր։ Ինչ ծրագրեր ունես, որ կախել ես օդից։ Ինչ սպասումներ ունես։ Ցանկացած սպասում...

- Մտքեր, մտքեր...։ Ստեղծագործական ծրագրերը ամեն օր են փոխվում։ Փոխվում են ամեն իրադարձության հետ կապված՝ մի նոր բան ես մտածում, մի նոր իրականացման կամ ինքնաարտահայտման ուղի։ Մտածում ես՝ ինչի կարիքը կա, ուրեմն ինչ պիտի հորինես։ Ինչ պիտի սարքվի, որ մշակութային փոփոխություն լինի մարդկանց մեջ։ Որ մարդիկ... Հաա, ես դեմ եմ։ Ես դեմ եմ, որ՝ արվեստը կրթական բնույթ է կրում։ Դեմ եմ, որ կինոն, թատրոնը, հեռուստատեսությունը դաստիարակչական են ու դրանք են կրթում ու դաստիարակում հասարակությանը։ Ոչ, այդպես չէ։ Ոչ մշակույթը, ոչ կինոն, ոչ թատրոնը, կամ արվեստի որևէ այլ տեսակ ոչ կրթական, ոչ դաստիարակչական պարտականություն չունի։ Իհարկե, պարունակում է իր մեջ համ բարոյական, համ լեզվային ինչ-որ բաղկացուցիչներ, որից ամեն մարդ վերցնում է ու ընդօրինակում է ու  հասկանում է այնքան, որքանին ինքը պատրաստ է, որքան կրթական կամ զարգացվածության տեսակ ունի։

Նույն ֆիլմը նայելիս տարբեր մարդիկ տարբեր բաներ են նայում։ Տարբեր բաներ են տեսնում, տարբեր բաներ են զգում ու տարբեր որակներ են ձեռք բերում ու սարքում իրենք իրենց։

Մշակույթը սկսվում է այն պահին, թե ինչքան մարդ վերցրեց, մշակեց ու սարքեց վերցրածն իր համար։ Գրականությունից վերցրեց բառը, ունեցավ կիրթ խոսք։ Գեղանկարչությունւից վերցրեց պատկերը, ունեցավ գեղագիտական հայացք։ Թատրոնից, կինոյից վերցրեք բարք, դուր եկավ ոնց են մարդիկ այնտեղ ապրում, ինչ կենցաղ ունեն, որպես ինչպիսին են իրենց ներկայացնում ու հասկացավ, որ ինքն էլ է ուզում այդպիսին լինել, կամ դա հարազատ է իրեն ու գտավ դրան ադեկվատը իր համար:

Պարը նրա համար է, որ կարողանաս շարժվել ու մարմինդ կիրթ լինի։ Ինչքան դու պարում ես, այնքան մարմինդ ներդաշնակ է շարժման մեջ։

Ես այդպես եմ տեսնում։ Հասկանում եմ, որ արվեստը ազատ ստեղծագործման տեղ է, որտեղ ստեղծագործ մարդը պետք է արարի բաներ, որոնք էլ նայելիս մարդիկ ձեռք են բերում մշակույթ։

Ես ուրախացել էի, երբ մշակույթի նախարարությունը փակվեց։ Որովհետև նախարարության գործառույթը ոչ մի դեպքում մշակույթ պահպանելը չի։ Մշակույթը մարդն է պահպանում։ Այնքանով, որքանով ուզում է տեր լինել այն մշակույթին, որ եղել է իրենից առաջ։ Մենք չենք կարող կրել 100, 1000 տարի առաջվա մշակույթը։ Դա մշակութային ժառանգություն է, հարստություն է, ու համայնքը պիտի շահագրգռված լինի պահպանել այն մշակույթը, որ ստեղծվել է իրենց համայնքում, որտեղ իրենք ապրում եմ այժմ։ Պետությունը որևէ պատասխանատվություն չպիտի կրի քո ժառանգության համար։  Իսկ մշակույթի նախարարությունը պիտի զբաղվի արվեստի խրախուսմամբ, որ հասարակությունը վաղը, մյուս օրը ունենա մշակույթ։ Մենք հիմա չունենք մշակույթ։ Որովհետև 20 տարի մշակույթի նախարարությունը մեզ դեմ է տվել իրենից առաջ եղած մշակույթը, արվեստագետները վերցրել են այդ մշակույթը, որովհետև դա է եղել պատվերը, մշակույթը դրել են արվեստի տեղը, ու մարդիկ մշակույթից մշակույթ են ստացել, դրա համար մենք անմշակ ենք, անգրագետ ենք։  

Տոտալ տկար ենք։

Որովհետև չունենք իրար հետ շփման մշակույթ։ ՈՒնենք  հարգանք, սեր, զգացողություն, բայց իրար հետ վարվելու մշակույթ չունենք։ Երբ նայում ես մարդուն, բայց չգիտես, թե ինչ ես ուզում մարդուց, ու չգիտես ինչպես ասել, որ այդ մարդը հասկանա քեզ, ուրեմն հասարակությունը անմշակ է։

Ու ահավոր էկլեկտիկ ենք։ Ահավոր, բազմազան։ Իհարկե կարելի է նաև այդ բազմազանությունը համարել մշակույթ, բայց մշակույթը հենց հիմա է։ Հայ իրականության մեջ մշակույթն այն է, ինչ մենք ունենք հիմա։ Ոնց ենք խոսում, ոնց ենք վարվում, ոնց ենք մեզ պահում, ինչ գեղագիտական հայացք ունենք այսօր։

Ուրիշ բան՝ չկա։



Զրուցեց՝ Անահիտ Ոսկանյանի հետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}