Հասարակություն 14:26 27/05/2019 Հայաստան

Այն, ինչ չի մտածում սոցապնախը

Հեղինակ` Անահիտ Ոսկանյան

Երկրում... Երկիրը Հայաստանն է... սոցիալական հարցերը առաջնային են։ Թեպետ՝ ամեն ինչ է առաջնային արդեն, ամեն ինչ այնքան անորոշ է, որ բոլոր ոլորտներն են կարևոր։

Թերևս բայց այսօր ուզում եմ խոսել մի քաղաքական մտածողության բացակայության մասին, որով երևի թե պիտի սոցապ նախարարությունը զբաղվեր։

Վերջերս, սոցիալական ցանցերի պատճառով գուցե, հասարակության անդամները սկսել են վերահսկել, գնահատել ու թելադրել մեկը մյուսին վարք ու տեսանկյուն։ Բացի այն, որ այդ «հնարավորությունը» տալիս է սոցցանցը, պիտի ասել, որ սա նաև այլ յուրահատկությունից էլ է։ Հայաստանի բնակչության՝ գնալով աճի տեմպերի անկումը ենթագիտակցական վախ է բերում իր հետ։ Ինչպես ծնողն է իր երեխաների մեջ ենթագիտակցաբար տեսնում իր կյանքի շարունակությունը, այնպես էլ իրեն զգում է հասարակությունը՝ քանակի անկումը, պառակտումը, հանցավորությունը... սրանք բաներ են, որ յուրաքանչյուրի մոտ էլ բնականորեն կարող է բերել վախի՝ հասարակության մահվան վախի, ազգի որակների կորստի վախի, ու ընդհանրապես՝ կորստի վախի։

Ու այս վախն է հաճախ, որ ագրեսիայի տեսքով դուրս է հորդում, փորձում ճնշել ամեն ինչ, ինչը այլ միտք է, այլ վարք է, այլ թիմ է։

Խոսքս իհարկե տրանսգենդերի մասին չէ, այս մասով առաջարկություն չունեմ նախարարությանը։

Բանն այն է, որ փորձերը լռեցնելու նման ագրեսիվ բռնկումները ու պռնկումները բերում են էլի ագրեսիայի։ Ընդ որում՝ արդեն հենց լռեցնողի կողմից։ Ու ստացվում է, որ  իրարանցումը, իրար չլսելը խորանում են։ Վախը, կորստի զգացումը գնալով ավելանում են, ու գնալով խորանում են սոցիալական կնճիռները։

Բարոյախոսությունը չի ազդի, անհրաժեշտ է անցնել հասարակ «կեցությունն է թելադրում գիտակցությունը» և «գիտակցությունն է թելադրում կեցությունը» ին-յանին։

Ուզում եմ խոսել լքված երեխաների ու մանկասպանության մասին։

Երեխա լքողներն ու երեխա սպանողներին, հարկավ, միտք էլ չունեմ արդարացնելու, բայց ուզում եմ հասկանալ՝ ինչ է անում պետությունը բացի պատժելուց։

Համաշխարհային մոդան մանկատներից ազատվելու բերել է նրան, որ դրա ուղիները բավական անմշակ՝ անցնում են վիճակագրության։

Այնինչ ամեն հարցում, երեխաներին վերաբերող ամեն հարցում, չպիտի լինել այնպես կատեգորիկ, որ վնաս կրի երեխան։

Ծնող ունեցող երեխային վերադարձնել ընտանիք՝ ԱՅՈ, բայց երբ ընտանիքին աշխատանք չի տրվում, խնդիրը մնում է։ Մեծը, ով չի կարող իր երեխային ապահովել ամենատարրական անհրաժեշտով անգամ, չի կարող երջանիկ զգալ իրեն։ Ոչ երջանիկ ծնողը չի կարող իր երեխային տալ մի բան, ինչ ինքը չունի։

Ընտանիքի սոցիալական հարցը դառնում է պետության այսօրվա ու վաղվա ինչպիսին լինելու դառնալու հարցը։ Ու հենց ընտանիքների սոցիալական ապահովությունը ու սոցիալական պաշտպանվածությունը պիտի լինի պետության առաջին խնդիրներից մեկը։

Երեխայից հրաժարվողից հրաժարվում ենք, երեխային սպանողին պատժում ենք։ Սրանք բաներ են, ինչ արվում են մեծերի հետ։ Իսկ կա՞ քաղաքականություն, որ ծնողը չսպանի իր երեխային՝ ծնված կամ ոչ, որ երեխայից հրաժարվողից հասարակությունը չհրաժարվի՝ այդպիսով նմանվելով հենց այդ ծնողին։

Հետևում էի արտասահմանյան մի սոցիալական քաղաքականության, ու այն շատ հետաքրքիր գտա։ Ծնողը, ուսանող աղջիկ, հրաժարվում է երեխայից, բայց նրան ոչ ոք չի մեղադրում դրանում։ Այն, ինչ կզգա մայրը հետո՝ դա չի բխի հասարակության կողմից պախարակումից, դա կմնա իր մարդկային հատկանիշների վրա։

Մայրը կարող է նույնիսկ չհայտնել իր տվյալները՝ իրեն չվնասելու համար...։ Գուցե արժե՞ վերցնել նման պրակտիկան, թեկուզ միմյանց հանդեպ քիչ չարությամբ լցվելու համար։ Չչարանալը հիմա բոլորիս է պետք, առողջության նման ու առողջ ապրելու համար։

Կարող եք ասել՝ այդպես ով ասես կարող է երեխային թողնել։ Այո։ Բայց ծնված երեխան շատ ավելի լավ է, անհամեմատելի լավ՝ սպանված երեխայից։ Պետությունը ու հասարկությունը երբ ուժ գտնեն չչարանալու ու չմեղադրելու, պարտավորություն ձեռք կբերեն ապահովել այդ՝ իրենց վերաբերմունքի «պատճառով» աշխարհ եկած երեխային պատշաճ մանկատնով, կամ նոր ընտանիքով։

Ու եթե մտածում ենք, որ ավելի լավ է  երեխան չծնվի, քան մանկատանը մեծանա, կամ՝ «ավել» երեխա սպանող մայրը պիտի պատժվի ու վերջ՝ չենք մտածում ինչ կարելի էր անել, որ երեխան ապրեր... մենք քիչ ենք տարբերվում այդ մայրերից։ Քիչ, որովհետև ստեղծում ենք այն հասարակությունը, այն պետությունը, այն միջավայրը, այն անապահովությունը, որտեղ կարող է նման հանցանք լինել՝ հրաժարվել երեխայից։

Որքան քիչ դրդենք մարդկանց, մանավանդ՝ մայրերին, հանցանքի, այնքան երկրում հանցանքը քիչ կլինի։ Քիչ կլինի մեղքի զգացումը։ Ու շատ կլինեն երեխաները։

Ուզում եք ասել աղքատ պետություն ենք, դա մեզ հասանալի՞ չէ։ Հասանելի չէ ուրիշների չուզած երեխաներին պահե՞լ։ Մերը հազի՞վ ենք պահում։

Ու նման քաղաքականության մշակումը, նման պրակտիկայի ուսումնասիրումը պիտի սոցապ նախարարության քաղաքականության առաջնակետերից լինի։ Դե՝ գիտակցությունն է որոշում կեցությունը։ Ու դեմոգրաֆիան նույնպես։

Ու նման քաղաքականության մշակումը, նման պրակտիկայի ուսումնասիրումը պիտի սոցապ նախարարության քաղաքականության առաջնակետերից լինի։

Թե չէ՝ տրանսգենդեր-մրանսգենդեր...։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:11
Գարեգին Երկրորդ. Աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամիավորումների և Արմավիրի կայազորի սպաներին՝ իրենց ընտանիքներով
Աղբյուր` Panorama.am
19:02
2019-ին մերժվել է հարկ վճարողների բողոքների 35 տոկոսը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովը քննության է առել հարկ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Վենետիկի հանձնաժողովը հրատապ կարծիք կտա Հայաստանում դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հունիսի 21-22-ին Վենետիկում անցկացված լիագումար նիստի արդյունքներով ընդունված ամփոփման մեջ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
18:39
«ՎԵՏՕ»-ն վաղը կրկին հավաքվելու է ՍԴ դիմաց
«Կանգնեք ձեր տեղերում, սրանք չունեն հանրային աջակցություն։ Նորմալ մարդիկ ձեզ հետ»։
Աղբյուր` Panorama.am
18:36
Խանութում հայտնաբերվել են պիտանիության ժամկետանց հալած պանիրներ, կետչուպներ և սառեցված հավի միս
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին»...
Աղբյուր` Panorama.am
18:27
Սելինա Դողան. «Շնորհակալություն Իմամօղլուին Ստամբուլում բոլորի ինքնությունը կարևորելու համար»
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազգությամբ հայ ընդդիմադիր գործիչ, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ...
Աղբյուր` Panorama.am
18:19
«Պատիվ ունեմ»-ի զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացվելու է հունիսի 27-ին և 28-ին
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հայ ուղևորներին տեղափոխելու համար լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է
Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անց կացրել
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր անց է կացրել խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող ...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ռուստամ Բադասյանի՝ բանակում չծառայելու օրինականության վերաբերյալ փաստաթղթեր են հրապարակել
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հրապարակել է նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի՝ բանակում չծառայելու...
Աղբյուր` Panorama.am
17:36
‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold
Հայաստանում American Express Քարտերի բացառիկ թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ American Express Gold  Քարտատերերի համար այս տարի ևս...
Աղբյուր` Panorama.am
17:31
Մեսսին 32 տարեկան է
«Բարսելոնայի» թվիթերյան պաշտոնական էջում  թիմի ավագ Լիոնել Մեսսիի ծննդյան օրվա առիթով շնոհավորանքներ են  հրապարակվում։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը
Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանից:
Աղբյուր` Panorama.am
17:20
ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ
«Մենք այստեղ կմնանք մինչև աշխատանքային օրվա ավարտը, որպեսզի ապահովենք ՍԴ բնականոն աշխատանքը»,-ասաց «ՎԵՏՕ»...
Աղբյուր` Panorama.am
17:08
Նոր ընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Երևան-Մոսկվա -Երևան երթուղով
Smartavia ընկերությունը հուլիսի 12-ից շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ թռիչքներ կսկսի իրականացնել Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո օդանավակայան)-...
Աղբյուր` Panorama.am
16:59
Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ
««Մեր քայլը» դաշինքի պատգամավորներին խորհուրդ կտամ լավ մտածել, որովհետև նրանց շատ տխուր ապագա է սպասվում»։
Աղբյուր` Panorama.am
16:45
Աստվածաբանի, մշակութաբանի, երկրաբանի, քիմիկոսի ու ֆիզիկոսի մասնագիտությունները պահանջված չեն
Երևանի պետական համալսարանում այս տարի ընդհանուր 53 կրթական ծրագրերով դիմորդների թիվը կազմել է 3281: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ընդունող...
Աղբյուր` Panorama.am
16:28
Շտապ հավաք. Մենք այստեղ ենք՝ ապահովելու ՍԴ բնականոն աշխատանքը
Սահմանդրական դատարանի դիմաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման մասնակիցներն ու աջակիցներն այս պահին շտապ հավաք են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
16:28
Զարկերակային գերճնշման հայտնաբերմանը միտված ակցիա՝ Երևանի Մետրոպոլիտենում
Հունիսի 24-ին՝ ժամը  11։00-ից մինչ 15։00-ն, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում Հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:15
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրենը
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հրավերով Հայաստան է ժամանել  TRAFIGURA միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:10
Արամ Կարախանյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որով Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արամ Կարախանյանը։ Մինչ այդ նա...
Աղբյուր` Panorama.am
16:03
Միքայել Արզումանյանը՝ ՊԲ հրամանտարի տեղակալ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
15:42
Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը
Ազգային ժողովը, կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, այսօր չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մանկավարժականում գազի արտահոսքի պատճառով 60 մարդ է տարհանվել
Հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի...
Աղբյուր` Panorama.am
15:26
Քաղաքապետարանում տեղյակ են Մատենադարանի հարևանությամբ հատվող ծառերի մասին
Քիչ առաջ CivilVoice ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ահազանգ ստացել՝ Մատենադարանի հարևանությամբ հատվող ծառերի վերաբեյալը։ Panorama.am-ը...
Աղբյուր` Panorama.am
15:00
Դե Նիրոն նկարահանվել է հակառուսական հոլովակում
Դերասան Ռոբերտ Դե Նիրոն նկարահանվել է հակառուսական հոլովակում, որը մեղադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվայի հետ գործարքի համար։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
14:55
Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակում կատարելու գործը կվերաբացվի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կայացված որոշմամբ վերացրել է Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից կայացված` 2017 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:49
ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ը որոշում է ընդունել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները։  Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել երկրի փոխնախագահ Մայք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա
12:37 24/06/2019

Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}