Իրավունք 12:43 14/06/2019 Հայաստան

Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին

«Դատախազությունը մի փոքր  շփոթել է, թվացել է, թե պարոն Քոչարյանը դատարանի նիստերի դահլիճում գտնվող դատավորի դռնից է ներս մտել»,- Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստից հետո լրագրողներին ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով նիստի ընթացքում Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե  արդեն երկրորդ դատական նիստին մեղադրյալ  Ռոբերտ Քոչարյանը դատական նիստերի դահլիճ է մտնում դատարանի փակ մուտքից։

Հայկ Ալումյանը մանրամասնեց. «Իրականում պարոն Քոչարյանն այդտեղից ներս չի մտել, այլ դռնից, իսկ դահլիճ մտել է նույն դռնով, ինչ մենք բոլորս։ Ուղղակի ինքը փողոց դուրս չի գալիս նույն դռնով, ինչ մենք բոլորս։ Այդ առումով դատախազությունը թող մտավախություն չունենա»։

Փաստաբանն ասաց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը եղել է ազատության մեջ և ինքն է եկել դատարան, դատարան է մտել այն ճանապարհով, որ ճանապարհով անհրաժեշտ է համարել իր անվտանգության  ծառայությունը։

«Ինքն  այն պաշտոնատար անձանցից մեկն է՝ նախկին նախագահը, որի վրա տարածվում են օրենքի մի շարք դրույթներ, օրինակ՝ ինչպես պետք է կազմակերպվի իր անվտանգությունը,  ինչպես մուտք գործի կամ դուրս գա որոշակի պաշտոնական  միջոցառումներին, որոշում է իր անվտանգության ծառայությունը,  ոչ թե միայն նրա համար, որովհետև այստեղ ցույց է, առհասարակ իրենք կանոններ ունեն՝ ոնց ուղեկցեն, որտեղով ներս մտնեն որևէ տարածք, ինչպես դուրս գան»։

Հարցին, թե առաջին ատյանի դատարանում ՀՀ գլխավոր դատախազն էր մուտք գործել դատավորի մուտքից, այդ ժամանակ դուք  միջնորդությամբ հանդես եկաք, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Դատախազն ու  հանրապետության նախկին նախագահը նույն մակարդակի վրա չեն կարող լինել, նույն կանոնները չեն տարածվում դատախազի վրա,  որոնք տարածվում են պաշտոնաթող նախագահ վրա»։

Պատասխանելով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությանը և այն հարցին, թե  դիմել էիք, որպեսզի ձեզ տրամադրվի  վերաքննիչ դատարանում բողոքները վարույթ ընդունելու մասին տեղեկատվություն, մասնավորապես ի՞նչ ընթացակարգով են  երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել նույն դատավորին, արդյո՞ք ձեզ բավարարել են տրված տվյալները, Ռ. Քոչարյանի պաշտպանն ասաց. «Մեզ չտրամադրվեց  համակարգչի հիշողությունից այդ հատվածը, տրամադրվեց մի էջ էլեկտրոնային ձևով, որտեղ  արդեն փաստված է, որ խափանման միջոցի հետ կապված հարցը մակագրված է  Արմեն Դանիելյանին։  Թե ինչպես է եկել ու հասնել պարոն Դանիելյանին, մենք համակարգի հիշողությունից համապատասխան տվյալներ էինք ուզել,  մեզ չտրամադրվեց, առավել ևս չտրամադրվեց, թե ինչպես է երկու դատական ակտի դեմ բերված բողոքները հայտնվել պարոն Դանիելյանի մոտ»։

Հարցին, թե տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշում է, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդության միջոցով ժամանակ է ձգձգվում, փաստաբանն ասաց, որ  չգիտի, թե ինչ նկատի ունի տիկին Սաֆարյանը, նշեց, որ իրենց նպատակների մեջ բոլորովին չի մտնում ձգձգելը, ոչ էլ արհեստականորեն արագացնելը։

Նրա խոսքով, նկատի ունենալով, որ այս գործը նաև Եվրոպական դատարանում է, որպեսզի հետագայում այդ ատյանը չմեղադրի իրենց, որ ներպետական կամ որևէ ատյանում որևէ հնարավորություն բաց են թողել, պետք է ներպետական ատյաններում բոլոր հարցերը դրված լինեն։

«Ի թիվս նաև դրա համար, մենք բոլոր հարցերը դնելու ենք, անկախ նրանից, թե ում դուր կգա, ում չի գա»,- ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Խոսելով քրեական գործի ավելացված հատորների մասին, նա ասաց, որ ուսումնասիրել են այն 5 հատորը, որոնք քրեական գործի դատարան մտնելուց հետո են առաջացել. «Որևէ նոր տվյալ դրանցում չկան։ Հիմնականում վերաբերում են տուժողների ծանուցմանը, ծանուցագրերի, ծրարների մի մասը հետ է եկել։ Այդպես ուղղակի շատացել են հատորները։ Կա որոշակի բովանդակություն, բայց ոչ մի նոր բան մեզ համար չկա»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
«Աղբ վերամշակող» թափառող շների մասին
Եվրոպական շատ երկրներում, ինչպես նաև Կանադայում և ԱՄՆ-ում թափառող կենդանիների խնդիրը արմատապես լուծվել է. Փողոցներում թափառող կենդանի պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Հայաստանի երկու քաղաքներում՝ Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է։ Վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Գիտնականները պարզել են, որ Երկիրը ձևավորվել է ավելի արագ, քան նախկինում էին կարծում
Իզոտոպի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Արևային համակարգի ստեղծման մեկնարկին մեր մոլորակը ձևավորվել է շատ արագ `ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հրապարակվել են լավագույն նուդիստական լողափերի անունները
Աշխարհի լավագույն նուդիստական լողափը գտնվում է Իսպանիայում՝  Playa de Bolonia-ն է։  Այս մասին հավաստում է զբոսաշրջիկների համար...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հրապարակվել է Իդլիբում ապստամբների հարձակումը հետ մղելու տեսանյութը
Սիրիական SANA գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հետ մղվում գրոհայինների հարձակումը Սարակիբից արևմուտք գտնվող...
Աղբյուր` Panorama.am
18:54
Մյասնիկյան պողոտայում ավտոքարշակը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել
Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 9.1%-ով աճել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-դեկտեմբերին  հանրապետությունում արտադրվել է 13 մլն 253.6...
Աղբյուր` Panorama.am
18:21
Հակոբ Արշակյան. Մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովի բացմանը
Աղբյուր` Panorama.am
18:09
Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 17:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը Բուն Բարեկենդանն է
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակի:
Աղբյուր` Panorama.am
17:48
Antifake. ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար
Antifake-տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով...
Աղբյուր` Panorama.am
17:35
ԱՄԷ-ում կորոնավիրուսով հիվանդ իրանցիներ են գրանցվել
Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկու նոր դեպքի գրանցման մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հասմիկ Պապյան. Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ սրտացավ գրառումների պատճառը պաշտոն չստանալն է
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ պաշտոն ստանձնել ոչ կարող էր, ոչ էլ ուզում...
Աղբյուր` Panorama.am
17:10
Կինոյի հանճարի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
«Ինձ համար մեծագույն ուրախություն էր դիտել Փելեշյանի ֆիլմերը, հատկապես «Տարվա եղանակները»: Այս ֆիլմն ինձ ստիպեց այլ կերպ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ախալքալաքի նախակրթարանները կսկսեն գործել երկուշաբթի օրվանից
Գրիպի վիրուսի պատճառով մանկապարտեզներում հաճախականությունը եղել է 27%, հիվանդ են եղել թե ուսուցիչները, թե երեխաները, այդ իսկ պատճառով փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ասկերանում պահածոյացված խավիարից թունավորում է տեղի ունեցել
Փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Երևանի 17-ամյա բնակչուհին ռուսական կեղծ թղթադրամներով Կապանում գնումներ է կատարել
Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
16:08
Թաթուլ Մանասերյան. Կառաջարկեմ մի բանաձև, որը կօգնի զարգացնել հատկապես արտահանումը
«Եթե երկիրը նախահարձակ է, լուրջ է վերաբերում իր պարտականություններին, ապա կարող է ճեղքում մտցնել կառույցում և ունենալ առաջընթաց»,-...
Աղբյուր` Panorama.am
15:48
«Բռնել՝ բաց թողնելու» երևույթը՝ ըստ ոստիկանության պետի տեղակալի
«Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» խորագրով քննարկման ավարտից հետո լրագրողներին տված...
Աղբյուր` Panorama.am
15:35
ԱԺ նախկին փոխնախագահն առաջարկում է ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որ այժմ գտնվում է Չինաստանում, պնդում է՝ հարևան Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերից...
Աղբյուր` Panorama.am
15:25
Սաֆարյան. Բանկերում ավանդների աճը և լավ է, և վատ
Սա խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը։
Աղբյուր` Panorama.am
15:08
Ոստիկանությունում ինչ է լինելու ու չի լինելու
«Եկեք մի քիչ առաջ չընկնենք, բայց պրոցեսը շատ սահուն է լինելու։ Ամեն ինչ արվելու է, որ այն կադրերը, որոնք այսօր աշխատում են այդ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել Ստեփանավանում
Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
14:39
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող կինը հայտնաբերվեց Երևանում
Փետրվարի 21-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աթոյան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Երվանդ Մանարյանին թատրոնից դուրս բերեցին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության ներքո
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մարմինը դուրս բերեցին սիրված ֆիլմի՝...
Աղբյուր` Panorama.am
14:15
«Կրկնում եմ երրորդ անգամ՝ գործ տվող եմ շատ վաղուց»
Երբ որ ոստիկանապետին բարձրաձայնում ենք՝ տաքսիները փակ համարներով կանգնած են, ինչո՞ւ ոչ մի քայլ չի ձեռնարկում
Աղբյուր` Panorama.am
14:10
ՀՔԾ. Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է՝  պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ծառայության վարույթում չի քննվում։...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վերջին հրաժեշտը՝ մեծ դերասանին
«Երվանդ Մանարյանի անունն անբաժան է մեր կինոյի՝ ավելի քան հիսուն տարիների պատմությունից։ Կինո, որ ազգային հարստություն է արդեն, իսկ այդ...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արմեն Իսրայելյան. Իրանում կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել
Իրանագետ Արմեն Իսրայելյանը հարևան երկրում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել՝ ըստ Իրանի պաշտոնական աղբյուրների։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}