Քաղաքական 11:59 20/06/2019 Հայաստան

Պետք է փորձել վեր կանգնել ամեն ինչից և լինել բոլորի վարչապետը. Մարուքյան

Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը որակեց էքստրաօրդինար:

«Պետք է ասել, որ էքստրաօրդինար քննարկում է, քանի որ մի կողմից գիտենք՝ կարևոր փաստաթղթի մասին է խոսքը, որտեղ ընդդիմությունը պետք է իր ասելիքն ունենա, մյուս կողմից քննարկում ենք մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին  դեմ է քվեարկել հենց ինքը վարչապետը: Սա խոսում է նրա մասին, որ ոչ սովորական պայմաններում իրականացված բյուջեի կատարողականն ենք քննարկում և մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ: Այն, որ մինչև նոյեմբեր ամիսը մենք ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբար, չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը: Բայց մյուս կողմից մենք դեմ ենք քվեարկել այդ բյուջեի ընդունմանը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ այսօր չեն կարող չխոսել խնդիրներից, որոնց լուծման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի դրանք նորից չկրկնվեն:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ առանձնացրել են երեք խնդիր: Առաջինը վերաբերում է գործող  կառավարության կադրային քաղաքականությանը. «Մենք գտնում ենք, որ կադրային քաղաքականությունը շատ վատն է, եթե այդպես շարունակվի, մենք շարունակելու ենք քննադատել կառավարությանը»:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա,  խոստումներն են, որոնք դրժվել են. «Ասել ենք, ասում ենք, շարունակելու ենք պնդել՝ եղել են միասնական ընդդիմության խոստումները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները, որոնք չեն կատարվել։ Կան բաներ, որ ասում են՝ հա, մենք ասել ենք, բայց ուրիշ ձև ենք անելու»:

Երրորդ խնդիրը «սևուսպիտակի» բաժանելն է. «Պետք է փորձ անել վեր կանգնել ամեն ինչից և ներառական մոտեցումներով հանդես գալ, այսինքն՝ լինել բոլորի վարչապետը, լինել բոլորի կառավարությունը: Մենք ամենախիստ ձևով քննադատել ենք հայտնի սևերի-սպիտակների քաղաքականությունը, որի մասին օրերս Երևանի քաղաքապետը կրկնեց։ Այսինքն՝ բաներ կան, որ դասեր չեն քաղում»:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ միանշանակ կարող էր ավելի լավ արդյունքներ լիներ:

«Կարո՞ղ էր ավելի լավը լինել, միանշանակ` այո, կարող էին արդյունքները շատ լավը լինեին, միանշանակ կարող էին, եթե կառավարությունը լիներ մի քիչ ավելի լսող, ավելի համագործակցային, մի քիչ ավելի ներառական մոտեցումներ ցուցաբերող, եթե այդ վեհ գաղափարները որոշ մարդկանց ուղղակի չկտրեին մայր հողից։ Երբ բան ենք ասում, մեզ ասում են՝ դուք խոսում եք ժողովրդի կառավարության ներկայացուցչի հետ,  կամ ասում են՝ ժողովրդի պատգամավորի հետ ո՞նց եք խոսում։ Տպավորություն է, որ ընդդիմությանը այլ ժողովուրդ է ընտրել: Այսինքն՝ այս բաներից վեր կանգնել էր պետք», - հայտարարեց Մարուքյանը։

Անդրադառնալով տարածքային համաչափ զարգացմանը՝ պատգամավոր նշեց, որ լավ է վերաբերվում Սուրեն Պապիկյանին, նաև որպես նախարար, բայց նա նախկին իներցիան շարունակում է. «Այսինքն՝ բեկումնային մի բան պետք է անեք, բայց այդ բանը դեռ չի արվել»:

Իսկ թե ինչ է արվել մեկ տարվա ընթացքում, Էդմոն Մարուքյանն նշեց, որ չի կարող որևէ  ֆունդամենտալ բան ասել: Ըստ նրա՝ այնտեղ, որտեղ նոր իշխանությանը պետք էր նոր ընտրություններ անցկացնել, արագ արվեցին, հորդորվեց հրաժարական տալ,  որտեղ պետք չէր, ասեցին պատրաստվում ենք 2021 թ-ի ընտրություններին․ «Սա երկակի ստանդարտ է, և ես կարծում եմ՝ պետք  է Վանաձորում և  Գյումրիում էլ ընտրություններ անցկացվեին»:

Պատգամավորը նաև նշեց, որ Գյումրիում երեկ ջրեհեղեղ էր, մարդիկ գոնդոլաներով պտտվում էին, Վենետիկն էր դարձել. «Ո՞վ պետք է դրա մասին մտածի, թե՞ պետք է մինչև 2021 թ-ը սպասեք կամ տուրիզմի կենտրոն դարձնեք, գոնդոլաներ դնենք, սիրահար զույգերն էլ գան անձևրների ժամանակ պտտվեն: Սրանց դեմ պետք է պայքարել»:

Միաժամանակ Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք պատրաստ են ամեն լավ նախաձեռնության մինչև վերջ աջակցել։

«Մեր մտավոր, կադրային ներուժը բավարարում է գեներացնել մոտեցումներ, որոնք կարող են ռեալ փոփոխություններ բերել: Մնում է մի քիչ լինել համագործակցային, ներառական մարդկանց խմբերի չբաժանվել և լինել բոլորի ներկայացուցիչը, որևէ կերպ չտարանջատվել մյուսներից»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պետք է արագացնել բոլոր կարևոր ռեֆորմները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ շուտով կհրապարակեն ԼՎԿ-ի կողմից պատարստված վեթթինգի իրականացման սկզբունքները:

Վերջում Էդմոն Մարուքյանն ասաց, որ Էքստրաօրդինար հանգամանքներից ելնելով՝ ԼՀԿ-ն այս անգամ կողմ կքվեարկի բյուջեի կատարողականին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am
16:06
Սուրենյանց. Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
«Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում։  «Հայաստանը պետք է փոխի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Ղազարյան. Ինչքան անպաշտպան են դարձնում երկիրը, այնքան ուժեղացնում են իրենց գարշելի գոյության պաշտպանությունը
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ութ թիկնապահ միայն մեկ կադրում։ Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ծիծեռնակաբերդից նաև զորակցություն հայտնեցին Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին
Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
«Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան
«Ծնողներս եղեռնից են մազապուրծ եղել, նրանք ղարսեցի են։ 1918 թվականին, երբ ռուսենրը հանձնել են Ղարսը, այդ ժամանակ նոր հայրս եկել է Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը
«Այսօր մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքները և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Ինտերը» նշում է հաղթանակը
«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
14:32 24/04/2024

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}