Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնին
Քաղաքական
19:53 20/06/2019
Հայաստան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին։

Հանդիպումից հետո թվիթերում ԱԳ նախարարը գրել է, որ Բոլթոնի հետ ունեցել է դրական, ընդարձակ ու ընդգրկուն  քննարկումներ՝ Լեռնային Ղարաբաղի  խաղաղ կարգավորման գործընթացի, Հայաստանի ու տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության օրակարգի շուրջ, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցության վերաբերյալ:

«ԱՄՆ-ը կարևոր դերակատարություն ունի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր`Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ միասին»,-գրել է ԱԳ նախարարը։

Նշենք, որ Ջոն Բոլթոնը հանդիպելու է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այսօր տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

 

Placeholder