Տնտեսություն 13:15 21/06/2019 Հայաստան

Հայկ Խաչատրյան․ Արհեստական ինտելեկտը զարգացման հաջորդ փուլում լրիվությամբ կարձագանքի ինչպես մարդը

Panorama.am-ի հարցազրույցը քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հարավային Կորեայում Samsung ընկերությունում  «Samsung Display»-ի գլխավոր ինժեներ Հայկ Խաչատրյանի հետ՝ արհեստական բանականության շուրջ։

Panorama- Վերջին շրջանում շատ հաճախ է սկսվել կիրառվել «արհեստական ինտելեկտ» (ԱԻ) կամ «արհեստական բանականություն» տերմինը, ի՞նչ է այն։

Հ․Խաչատրյան- Ընդհանրացված տեսքով, արհեստական բանականությունը դա մարդկային բանականության սիմուլացիան է մեքենաների վրա։ Այլ խոսքով, երբ համակարգիչները ծրագարվորվում են այնպես, որ գործեն, արձագանքեն, և «արարեն» ինչպես մարդիկ։ Այս գործընթացը ներառում է՝
«learning» (սովորել) - տեղեկության և կանոնների կուտակում,  «reasoning» (փաստարկում) - օգտագործել որոշակի կանոններ՝ դրված նպատակին մասամբ կամ ամբողջությամբ հասնելու համար,
self-correction (ինքնակարգավորում) - ինքնակատարելագործման գործընթաց:

ԱԻ  մասնակի կիրառումներից է խոսքի վերծանումը (speech recognition) և մեքենայական տեսողությունը (machine vision)։

Ըստ կատեգորիաների ԱԻ կարող է լինել թույլ և ուժեղ։ Թույլ, կամ անվանում են նաև նեղ ԱԻ, նախագծված և վարժեցված է մեկ կոնկրետ նպատակի համար։ Օրինակ Apple-ի Siri-ն կամ Samsung-ի Bixby-ն նեղ ԱԻ են՝ վիրտուալ անհատական օգնականներ։ Թերևս նշենք, որ Bixby-ն ունի նաև «machine vision» և կարող է ճանաչել առարկաները։

Ուժեղ ԱԻ համարվում է արհեստական ընդհանուր բանականությունները, որոնք կարող են դրսևորել մարդու կոգնիտիվ ունակությունները։ Անծանոթ իրավիճակում հայտնվելիս ուժեղ ԱԻ-ն ունակ է որոշում կայացնել և արձագանքել ըստ իրավիճակի։ Ուժեղ ԱԻ-ները դեռ մշակման փուլում են և կլինեն հաջորդ սերնդի ԱԻ-ներ։

Panorama- Ո՞ր  ոլորտներում  կարելի է օգտագործել արհեստական բանականությունը և ինչպե՞ս։

Հ․Խաչատրյան․ ԱԻ տեխնոլոգիաների օրինակներից են ավտոմատացումը (Automation), երբ ԱԻ ծրագրավորվում է մեծ ծավալի ու կրկնվող գործողություններ կատարելու համար։ Սա տարբերվում է IT ավտոմատացումից, քանի որ կարող է արձագանքել ըստ իրավիճակի։

«Machine learning»-ը գիտական ուղղություն է, որտեղ մշակվում են  ալգորիթմներ և վիճակագրական մոդելներ, որպեսզի մեքենան որոշակի առաջադրանք կատարի արդյունավետորեն, առանց հստակ հրահանգների կամ կոդավորման:  «Machine vision»-ը գիտություն է, որը հնարավորություն է ընձեռնում համակարգիչներին տեսնել:  «Robotics»-ը մեքենայաշինության ուղղություն է, որտեղ նպատակ է դրված ստեղծել ռոբոտներ։

Ներկայացնեմ ինքնագնաց մեքենաների մոդելը՝ «Self-driving cars», որն օգտագործում է «computer vision», «image recognition» և «deep learning», որպեսզի մեքենան կարողանա ավտոնոմ ռեժիմով շարժվի։

Որպեսզի հասկականք ինչքան բարդ է այս ուղղությունը, բերենք մեկ օրինակ։ Սովորական հեռախոսային հավելվածը պարունակում է 50-60 հազար տող՝ կոդ։ Համակարգչային ծրագրերը՝ մի քանի հարյուր հազարից մի քանի միլիոն։

Մարսագնացի գնալու, բարեհաջող վայրէջքի համար գրվել է 12մլն տող, իսկ ինքնագնաց մեքենաների համար գրված ծրագրի տողերի քանակը գերազանցում է 300 մլն տողը։

ԱԻ շատ օգտագործվում է բիզնեսում: Օրինակ Amazon ընկերությունն իր հաճախորդների տվյալները հավաքում, մշակում է ու կազմում անհատական նախասիրությունների բազա: Հիմնվելով այս բազայի վրա՝ յուրաքանչյուր ոք կարող է ստանալ կոնկրետ ապրանքի գովազդ, որը ընկած է այդ անհատի նախասիրությունների մեջ:

Սա շատ թիրախային և բարձր արդյունավետությամբ աշխատող մոդել է:

Այստեղ, ցավոք, առաջ է գալիս անհատի անձնական տվյալների պաշտպանության խնդիրը, որը այժմ լայն քննարկման փուլում է և փորձ է արվում գտնել իրավական մոդելներ, որոնք կպաշտպանեն անհատի անձնական տվյալները: Այս հարցում մեծ զգուշավորություն է ցուցաբերում հատկապես Եվրոպական միությունը:

Panorama- Այն ժամանակ, երբ ի հայտ եկան ռոբոտները, մարդկանց մոտ մտավախությունն այն էր, որ  ռոբոտները կզբաղեցնեն իրենց աշխատատեղերը, արհեստական բանականությունը, որն ունակ է գործել, արձագանքել,  ի՞նչ սպառնալիքներ կարող է  ունենալ մարդկությանը։  Խաղաղ համակեցությո՞ւն, թե՞ առճակատում։

Հ․Խաչատրյան․ Հարցը շատ խորքային է և մարդկանց բաժանել է տարբեր ճամբարների: Որոշները պնդում են, որ ԱԻ միայն օգուտ կբերի ողջ մարդկությանը և այժմ մարդիկ ֆիզիկական աշխատանքի փոխարեն, ինչպես անում էին, օրինակ, անցած դարերում, կանեն միայն մտավոր աշխատանք, իսկ ռոբոտներից ստացվող օգուտը միայն կլավացնի մարդկանց բարեկեցությունը:

Սակայն այստեղ առաջանում է ՈՉ հավասարության խնդիրը: Ո՞ւմ է պատկանելու ռոբոտների ստեղծած բարիքը։

Եթե սեփականատերը գործից հեռացնի աշխատողին և տեղը օգտագործի ԱԻ-ով աշխատող ռոբոտ, ապա եկամուտը կգնա միայն շատ սահմանափակ թվով մարդկանց, իսկ մյուսները, գործնականում, կմնան առանց եկամտի աղբյուրի:

Այս տեսանկյունից փորձ է արվում խնդիրը կարգավորել հատուկ հարկի միջոցով, երբ ռոբոտի աշխատելու դեպքում սեփականատերը պետք է հարկ վճարի պետությանը, իսկ պետությունը պետք է նպաստ տա այն անհատին, որը ռոբոտի պատճառով աշխատանքը կորցրել է:

Այժմ կան անգամ որոշ կայքեր, որտեղ, գրելով մասնագիտությունը, կարող եք տեսնել, թե քանի տոկոս հավանականությամբ ԱԻ-ն կվերցնի այդ մասնագիտությունը մարդուց:

Օրինակ, վարորդի, լրագրողի, բժշկի աշխատանքները մեծ հարվածի տակ են: Ներկայումս մեծ քանակությամբ հոդվածներ արդեն գրվում են ԱԻ-ի կողմից և մարդիկ գրեթե չեն զանազանում այն իրական լրագրողի գրած հոդվածից: Օրինակ, 2016թ-ին մեծ խմբագրական թերթերում տպագրվող հոդվածների մոտ 30%-ը գրված էր ԱԻ-ի կողմից:

Panorama.am- Այս դարաշրջանում, երբ մարդիկ ավելի շատ ապրում են վիրտուալ աշխարհով, վիրտուալ շփումներով, արդյո՞ք արհեստական ինտելեկտի ստեղծումն ավելի շատ չի հեռացնի մարդուն-մարդուց։

Հ․Խաչատրյան- Սա շատ լուրջ հարց է, քանի որ ԱԻ-ն զարգացման հաջորդ էտապում պետք է կարողանա արձագանքել լրիվությամբ ինչպես մարդը: Դա կոչվում է հարևան սենյակի թեստ կամ նամակագրական թեստ: Իմաստը նրանում է, որ մարդն առանց տեսնելու, թե ում հետ է հաղորդակցվում, սկսում է զրուցել: Եթե նա չկարողանա պարզել, որ զրուցակիցը ԱԻ-ն է, ապա համարվում է, որ ԱԻ-ն թևակոխում է նոր փուլ՝ մարդկային բանականության փուլ: Այդ շրջադարձային կետը գրանցվեց 2015թ-ին, երբ ԱԻ-ն անցավ այս գիծը: Այժմ արդեն ԱԻ-ն լայնորեն օգտագործում են բիզնեսում, որպեսզի պատասխանի հաճախորդի գրավոր հարցերին: Սա նշանակում է, որ մարդիկ կարող են զրուցել մեքենայի հետ:

2018թ-ին Սամսունգի փակ ցուցահանդեսում ցուցադրվեց մի պատի ժամացույց, որը կարող է զրուցել մարդու հետ գրեթե բոլոր թեմաներով: Այսինքն, իրոք, ինչ-որ պահ հետո մարդ-մեքենա փոխհարաբերությունները կարող են ավելի շատ ու դյուրին լինել, քան մարդ-մարդ շփումները:

Չեմ բացառում, որ անդրոիդների նոր սերնդի առաջացման դեպքում կառաջանան նաև ամուսնական զույգեր: Նման բացառիկ դեպքեր արդեն գրանցվում են, բայց շուտով դա, կարծես թե, համատարած կդառնա:

Իսկ ինչ վերաբերվում է առճակատմանը, այս պահին, մարդը միանշանակ առաջատար է: Ընդհարման դեպքում մարդու հաղթանակը ենթակա չէ քննարկման: Սակայն ինչ-որ ժամանակ անց, երբ ռոբոտները կկարողանան ինքնավերարտադրվել, որն ակնկալվում է 2040 թ․-ակններին մոտ, ապա ընդհարման դեպքում՝ սիլիցիումային հիմքով ռոբոտների և ածխածնային հիմքով մարդու միջև, դժվար կլինի կանխորոշել ելքը:

Որպես օրինակ, եթե այժմ ողջ մարդկությունը, այսինքն յուրաքանչյուր մարդ գլոբուսի վրա ամեն մեկ վարկյանում մեկ գործողություն անի, օրինակ գումարում, ապա նա կծախսի 100 տարի, որպեսզի կատարի այնքան գործողություն, որքան սուպերհամակարգիչը՝ 1 վարկյանում: Այսինքն մտածելու արագության, քայլերի հաջորդականության մեջ մենք՝ ածխածնայիններս, շատ հետ ենք նրանցից՝ սիլիցիումայիններից:

Մի բան կարող ենք միայն հույսով նշել, որ կոնֆլիկտի դեպքում ատոմային ռումբեր նրանք չեն օգտագործի մարդկանց դեմ, ինչպես նկարագրվում է որոշ ֆիլմերում: Բանը նրանում է, որ ատոմային ռումբի պայթունից անջատվող էլեկտրամագնիսական ճառագայթներից սիլիցիումային բանականությունը կխոտանվի և դա նրանք գիտեն։ Ուստի չեն օգտագործելու մի բան, որն իրենց կոչնչացնի:

Panorama.am- Միջազգային կառույցներն արդեն իսկ ընդունում են կարգավորումներ, որպեսզի արհեստական բանականությունը չսպառնա մարդու իրավունքներին, անձնական կյանքին, ինչո՞վ է դա պայմանավորված ու արդյո՞ք հնարավոր է գտնել տեխնոլոգիական զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության  բալանսը։

Հ․Խաչատրյան- Այո՛, այս իրավական հարցերը ինտենսիվ քննարկվում են: Այժմ վարկած կա, որ ապագայում անդրոիդները նույնպես կունենան իրավունքներ, այդ թվում աշխատանքային: Նրանք կաշխատեն և աշխատավարձ կստանան, հարկեր կվճարեն: Պետք է պարզապես կանոնակարգել այս հարցերը, որպեսզի ընդհարում չլինի մարդ-ԱԻ դաշտերի միջև:

Panorama.am-Ինչպիսի՞ն են տեխնոլոգիական զարգացման հեռանկարները, ինչպե՞ս ենք ապրելու ապագայում։

Հ.Խաչատրյան- Տեխնոլոգիանները շատ արագ ու կտրուկ են փոփոխվում: Կայուն կանխատեսում անելը շատ դժվար է: Սակայն կցանկանայի առանձնացնել մեկ տեխնոլոգիա, որը կարող է փոխել ամեն ինչ: Դա թվային անմահությունն է:

Ուղեղում բոլոր պրոցեսները էլեկտրական իմպուլսների հաջորդականություն են: Եթե հնարավոր լինի կարդալ այդ իմպուլսները, ապա նաև հնարավոր է գրանցել: Եթե գրանցել, ապա կարելի է պահպանել (save): Այդ տվյալները կարելի է պահպանել հիշողության կրիչի վրա: Մյուս տեխնոլոգիան կլոնավորումն է: Կարելի է կլոնավորել կենսաբանական կրիչ, որը կարող է ունենալ նույն ձեր մարմինը, կառուցվածքը, կամ ինչ-որ ուրիշ մեկի մարմնի տեսք ու ձև, ապա վերբեռնել կրիչից այդ տեղեկությունը կենսաբանական կրիչի մեջ: Այդ դեպքում այդ անհատը՝ իր լրիվ բանականությամբ և հիշողություններով, նոր կյանք է ստանում՝ նոր կենսաբանական կրիչի մեջ:

Հաջորդ փուլում այդ հիշողության կրիչն անմիջապես տեղադրվում է ողնուղեղի վրա և բոլոր հիշողությունները, զգացողությունները գրանցվում են և՛ ուղեղում, և՛ այդ կրիչում: Հենց կենսաբանական մարմինը՝ մարդը, մահանում է, այդ կրիչը տեղափոխում են նոր մարմնի մեջ: Այդպես նույնիսկ հիշողության ընդհատում չի լինում:

Հարուստ մարդիկ կունենան մի քանի կլոններ, որոնք կգտնվեն տարաների մեջ: Հենց ակտիվ առանձնյակը մահանա, կլոններից մեկը կակտիվանա: Այսինքն այդ մարդը երբեք չի մահանա:
Սպանություն կհամարվի, եթե ողնուղեղում տեղադրված սկավառակը վնասվի, այդ դեպքում համարվում է, որ մարդը մահացավ:

Կարծես թե այս ամենը հեռու չէ և մենք գուցե ականատես կլինենք, երբ մարդը ստեղծում է մեկ այլ մարդու, այլ խոսքով կառաջանան նոր արարիչներ, որոնք կստեղծեն նոր մարդու, և այդ արարիչներն անմահ կլինեն:

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
«Աղբ վերամշակող» թափառող շների մասին
Եվրոպական շատ երկրներում, ինչպես նաև Կանադայում և ԱՄՆ-ում թափառող կենդանիների խնդիրը արմատապես լուծվել է. Փողոցներում թափառող կենդանի պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Հայաստանի երկու քաղաքներում՝ Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է։ Վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Գիտնականները պարզել են, որ Երկիրը ձևավորվել է ավելի արագ, քան նախկինում էին կարծում
Իզոտոպի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Արևային համակարգի ստեղծման մեկնարկին մեր մոլորակը ձևավորվել է շատ արագ `ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հրապարակվել են լավագույն նուդիստական լողափերի անունները
Աշխարհի լավագույն նուդիստական լողափը գտնվում է Իսպանիայում՝  Playa de Bolonia-ն է։  Այս մասին հավաստում է զբոսաշրջիկների համար...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հրապարակվել է Իդլիբում ապստամբների հարձակումը հետ մղելու տեսանյութը
Սիրիական SANA գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հետ մղվում գրոհայինների հարձակումը Սարակիբից արևմուտք գտնվող...
Աղբյուր` Panorama.am
18:54
Մյասնիկյան պողոտայում ավտոքարշակը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել
Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 9.1%-ով աճել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-դեկտեմբերին  հանրապետությունում արտադրվել է 13 մլն 253.6...
Աղբյուր` Panorama.am
18:21
Հակոբ Արշակյան. Մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովի բացմանը
Աղբյուր` Panorama.am
18:09
Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 17:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը Բուն Բարեկենդանն է
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակի:
Աղբյուր` Panorama.am
17:48
Antifake. ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար
Antifake-տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով...
Աղբյուր` Panorama.am
17:35
ԱՄԷ-ում կորոնավիրուսով հիվանդ իրանցիներ են գրանցվել
Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկու նոր դեպքի գրանցման մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հասմիկ Պապյան. Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ սրտացավ գրառումների պատճառը պաշտոն չստանալն է
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ պաշտոն ստանձնել ոչ կարող էր, ոչ էլ ուզում...
Աղբյուր` Panorama.am
17:10
Կինոյի հանճարի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
«Ինձ համար մեծագույն ուրախություն էր դիտել Փելեշյանի ֆիլմերը, հատկապես «Տարվա եղանակները»: Այս ֆիլմն ինձ ստիպեց այլ կերպ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ախալքալաքի նախակրթարանները կսկսեն գործել երկուշաբթի օրվանից
Գրիպի վիրուսի պատճառով մանկապարտեզներում հաճախականությունը եղել է 27%, հիվանդ են եղել թե ուսուցիչները, թե երեխաները, այդ իսկ պատճառով փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ասկերանում պահածոյացված խավիարից թունավորում է տեղի ունեցել
Փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Երևանի 17-ամյա բնակչուհին ռուսական կեղծ թղթադրամներով Կապանում գնումներ է կատարել
Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
16:08
Թաթուլ Մանասերյան. Կառաջարկեմ մի բանաձև, որը կօգնի զարգացնել հատկապես արտահանումը
«Եթե երկիրը նախահարձակ է, լուրջ է վերաբերում իր պարտականություններին, ապա կարող է ճեղքում մտցնել կառույցում և ունենալ առաջընթաց»,-...
Աղբյուր` Panorama.am
15:48
«Բռնել՝ բաց թողնելու» երևույթը՝ ըստ ոստիկանության պետի տեղակալի
«Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» խորագրով քննարկման ավարտից հետո լրագրողներին տված...
Աղբյուր` Panorama.am
15:35
ԱԺ նախկին փոխնախագահն առաջարկում է ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որ այժմ գտնվում է Չինաստանում, պնդում է՝ հարևան Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերից...
Աղբյուր` Panorama.am
15:25
Սաֆարյան. Բանկերում ավանդների աճը և լավ է, և վատ
Սա խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը։
Աղբյուր` Panorama.am
15:08
Ոստիկանությունում ինչ է լինելու ու չի լինելու
«Եկեք մի քիչ առաջ չընկնենք, բայց պրոցեսը շատ սահուն է լինելու։ Ամեն ինչ արվելու է, որ այն կադրերը, որոնք այսօր աշխատում են այդ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել Ստեփանավանում
Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
14:39
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող կինը հայտնաբերվեց Երևանում
Փետրվարի 21-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աթոյան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Երվանդ Մանարյանին թատրոնից դուրս բերեցին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության ներքո
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մարմինը դուրս բերեցին սիրված ֆիլմի՝...
Աղբյուր` Panorama.am
14:15
«Կրկնում եմ երրորդ անգամ՝ գործ տվող եմ շատ վաղուց»
Երբ որ ոստիկանապետին բարձրաձայնում ենք՝ տաքսիները փակ համարներով կանգնած են, ինչո՞ւ ոչ մի քայլ չի ձեռնարկում
Աղբյուր` Panorama.am
14:10
ՀՔԾ. Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է՝  պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ծառայության վարույթում չի քննվում։...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վերջին հրաժեշտը՝ մեծ դերասանին
«Երվանդ Մանարյանի անունն անբաժան է մեր կինոյի՝ ավելի քան հիսուն տարիների պատմությունից։ Կինո, որ ազգային հարստություն է արդեն, իսկ այդ...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արմեն Իսրայելյան. Իրանում կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել
Իրանագետ Արմեն Իսրայելյանը հարևան երկրում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել՝ ըստ Իրանի պաշտոնական աղբյուրների։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}