Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի կյանքում
Քաղաքական
12:55 22/06/2019
ԼՂՀ

Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի կյանքում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը:

ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ քննարկվել է խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երկրի ղեկավարը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը Համահայկական խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի կյանքում