Կրթություն 16:45 24/06/2019 Հայաստան

Աստվածաբանի, մշակութաբանի, երկրաբանի, քիմիկոսի ու ֆիզիկոսի մասնագիտությունները պահանջված չեն

Երևանի պետական համալսարանում այս տարի ընդհանուր 53 կրթական ծրագրերով դիմորդների թիվը կազմել է 3281: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը:  Նրա տեղեկացմամբ, դիմորդների շրջանում պահանջված մասնագիտություններն են՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, կառավարում, լրագրություն։ Վերջին տարիներին նույնպես այս մասնագիտություններն են հիմնականում պահանջված եղել։ 

«Դիմորդների հոգեբանության մեջ նստած է, որ այս մասնագիտութուններով ավելի շուտ գործ կգտնեն, քան, օրինակ, եթե սովորեր միջուկային ռեակտորների ֆիզիկայում։ Ընդ որում, դրա կարիքն այսօր կա»,- ասաց Ա. Սարգսյանը։ 

Նրա խոսքով, կան մասնագիտություններ, որ նույնիսկ անվճար տեղերի չափով դեռ դիմորդները չեն լրացել՝ միջուկային ռեակտորների ֆիզիկա, երկրաբանություն, աստվածաբանություն: Կան նաև կրթական ծրագրեր, որտեղ դիմորդները շատ չեն՝ քիմիա և սննդի անվտնագություն:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանն ասաց, որ համալսարանում 2017/18 թթ. ուսումնական տարվա համեմատ դիմորդների թվի որոշակի նվազում կա։ Մանկավարժական համալսարանում 2019/20 ուսումնական տարվա համար  առկա է 1481 տեղ, որից 91-ն անվճար։  Համալսարանում պահանջված մասնագիտություններից է, ինչպես նախորդ տարիներին, հոգեբանություն, տարրական մանկավարժություն և մեթոդկա, նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա, լոգոպեդիա, պարարվեստ, հագուստի մոդելավորում:

«Դիմորդների թվի առումով ունենք մտահոգիչ մասնագիտություններ՝ ֆիզիկա, քիմիա, մշակութաբանություն, շրջակա միջավայրի գիտություններ, գրադարանային տեղեկատվական աղբյուրներ: Այս բաժիններում դիմելիությունը խիստ սակավ է»,-ասաց Արտաշես Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, 41 մասնագիտությունների գծով դիմելիությունը 65 տոկոս է։ Ունեն նաև լրացուցիչ փուլ, վաղվանից սկսվում է ընդունելությունը։ 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ 34 կրթական ծրագրերով իրականացրել են ընդունելություն։ Բուհն ունի 1130 տեղ, անվճար տեղերի քանակն է՝ 259, վճարովի՝ 871։ Առաջին փուլով արդեն ունեն 1029 դիմորդ:  Նա ասաց, որ տարեցտարի դիմորդների թիվն աճում է։

«Մեզ մոտ դիմորդների հոսքի 60 տոկոսը բաժին է հասնում տեղեկատվական տեխնոլոգիաներին, ռադիոտեխնիկային, կիբերնետիկային, քանի որ այս ուղղություններով շատ են թափուր տեղերը, գործատուների կողմից ամենաշատն է վարձատրվում: Միևնույն ժամանակ մեծ աճ ենք տեսնում էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, մեքենաշինության, մեքենագիտության, տրանսպորտի, դիզայնի ուղղությամբ: Համեմատաբար ավելի պասիվ է ընդերքի և քիմիական տեխնոլոգիաների ուղղությունը։ Բնական եմ համարում, քանի որ ժամանակի ընթացքում այս ուղղությունները Հայաստանի տնտեսության մեջ իրենց դիրքերը զիջում են նշված այլ ուղղություններին։ Բնական է, որ դիմորդներն ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնց դեպքում ապագայում աշխատանքի հարցում ավելի մեծ հնարավորություններ ունենան»,-ասաց Գոռ Վարդանյանը:

Նա նշեց, որ մասնագիտական կողմնորոշման հարցում դեռևս ունեն անելիքներ, ավագ դպրոցներում բուհերը պետք է իրենց մասնագիտությունները պատշաճ մակարդակով ներկայացնելու հնարավորություն ունենան։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:23
Այսօր ավելի հնչեղ են դառնում նրանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
2018-ի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխագրերում: Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով:...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հանրապետությունում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Նոյեմբերի 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ես բացառում եմ որևէ չարաշահման դեպքի բացահայտում ՝ իմ անձի հետ կապված. Արծվիկ Մինասյան
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն Ազատություն ռադիոկայանի ասուլիսի ընթացքում պնդել  է, որ Դաշնակցությունը որևէ կոռուպցիոն գործի...
Աղբյուր` Panorama.am
20:21
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշել է՝ ով է ղեկավարելու աշխարհը 21-րդ դարում
21-րդ դարում աշխարհը ղեկավարելու են նրանք, ովքեր սահմանում են համաշխարհային թվային նորմեր, ասել է Դանիայի նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Վաղը Կենտրոն և Շենգավիթ շրջաններում ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 21-ին...
Աղբյուր` Panorama.am
20:06
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ղազախստանի գործընկերոջը
2019թ․ նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն...
Աղբյուր` Panorama.am
20:00
Փաշինյանը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում և այցը սկսել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն այցելությամբ:...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մոուրինյուն գլխավորում է «Տոտենհեմը»
Հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյուն գլխավորում է լոնդոնյան «Տոտենհեմ» ակումբը ՝ փոխարինելով նախօրեին հեռացած Մաուրիսիո Պոչետտինոյին:...
Աղբյուր` Panorama.am
19:42
«Տղա եղե՛ք» կարգախոսով մոտոցիկլիստները երթ իրականացրին
«Տղա եղե՛ք» կարգախոսով մոտոցիկլիստներն մոտոերթ իրականացրին քաղաքի կենտրոնական փողոցներով: Նրանք քարոզում են հայ տղամարդու կերպարն...
Աղբյուր` Panorama.am
19:36
Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել
Հունաստանում Կալամատայի քաղաքապետարանը դրականորեն է արձագանքել տեղի հայ համայնքի խնդրանքին՝ հավանություն տալով Հայոց ցեղասպանության զոհերի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Թուրքիան մեզ հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. Ռուսաստանի ԱԳՆ
Ռուսաստանի արգործնախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Սիրիայում հանձնառությունները...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրումն օրախնդիր է»
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Ավստրիայի AMA AGROMARKET կազմակերպության կենդանիների...
Աղբյուր` Panorama.am
19:13
Թոմաս Բախը ստուգել է Դակարի պատրաստվածությունը պատանեկան Օլիմպիական խաղերին
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախն այցելել է Սենեգալի մայրաքաղաք Դակար, որը 2022 թվականին կընդունի պատանեկան ամառային...
Աղբյուր` Panorama.am
19:07
Քննարկվում է Երևանում Հնդկաստանի ազգային հերոս Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու հարցը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:...
Աղբյուր` Panorama.am
19:00
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի շրջանակում կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովը
Նոյեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եվրասիական լիգա. «Արագածը» հաղթել է «Ուրարտուին»
Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երրորդ տուրի առաջին խաղում «Արագածը» լարված պայքարում 86:79 հաշվով հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
18:36
Համագործակցում ենք ԵԱՏՄ Մրցակցության և հակամենաշնորhային կարգավորման հարցերով մարմնի հետ. ՏՄՊՊ նախագահ
Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ այսօր Երևանում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:26
Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին վթարի հետևանքով կա տուժած
Արտաշատ-Արարատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ ԱԻ նախարարությունից հայտնում են՝ պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Փաշինյան. Ուրախ եմ, որ Միաբանությանն անդառնալի վնաս չի պատճառվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից. նա այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի նախագահությամբ նոյեմբերի 20-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:47
ՍՁ մեծ ԹԵՅախմությունը՝ վաղը
Նոյեմբերի 21-ին առաջին անգամ Հայաստանում կնշվի սոցիալական ձեռնարկատիրության* միջազգային օրը: Այդ կապակցությաբ «Հայկական սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
17:34
Էդուարդ Թոփչյան. Պետք է մեր կրթական համակարգի մասին շատ լուրջ մտածենք
«Երբ իմ ուսանողների մեջ հայեր են լինում, անմիջապես զգում եմ, գենետիկան ուրիշ է, տաղանդավոր են: Այդ տարբերությունը ես զգում եմ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:20
Անընդհատ հսկողության տակ ենք պահում իրավիճակը. ԱԽ քարտուղար
«Ներկայումս ՀՀ-ում Անվտանգության խորհրդի աշխատակազմի համակարգող դերակատարությամբ ընթանում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին է արժանացել ճապոնացի գիտնականը
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2019 թվականին ՀՀ պետական մրցանակին՝ «Global IT Award»-ին, արժանացել է «Origami...
Աղբյուր` Panorama.am
16:50
Հախնազարյանները՝ մեկ բեմում
«Նարեկն այսպիսի ձևով ինձ դիմեց՝ կկարողանաս նվագել Սեն-Սանս: Այդ գործը չէի հիշում, բայց առանց մտածելու ասացի՝ կարող եմ: Հարցն այնպես էր դրված, որ չէի կարող ասել՝ կնայեմ նոտաներն ու նոր կասեմ»:
Աղբյուր` Panorama.am
16:35
Cumhuriyet. «ԱԳՆ-ն կիսով չափ կրճատել է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն»
Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովը  հաստատել է 2020թ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը կից...
Աղբյուր` Panorama.am
16:26
Աբովյանում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի 10 դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային...
Աղբյուր` Panorama.am
16:07
Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: ՊՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Մոսկվայում ժամանակավորապես կհայտնվի հայ ճարտարապետների նախագծած ամառային կինոդահլիճը
«SNKH» ճարտարապետական ստուդիան հաղթել է Մոսկվայի ամենահայտնի՝ Garage ժամանակակից արվեստի թանգարանի կողմից հայտարարված մրցույթում:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում
18:09 20/11/2019

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}