Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ ԱԱԾ շենքին, որի մոտ լրագրողներն էին, իսկ շենքի դիմաց ակցիա էին իրականացնում նրա աջակիցները։ Նա բարձր տրամադրություն ուներ։ Լրագրողները հարցրեցին, ի՞նչ կարծիք ունի Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշման մասին։
«Կարծում եմ, դուք տեսել եք, ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն։ Այնքան ասելիք ունեմ»,-ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանը ողջունեց հավաքի մասնակիցներին, ողջագուրվեց որդու հետ, ապա մեքենան նստեց ու մուտք գործեց Կենտրոն ՔԿՀ։
Placeholder