Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գազի գնի բարձրացման վերաբերյալ որևէ որոշում չկա, բանակցությունները շարունակվում են։ Բանակցություններն ընթանում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, կհրապարակայնացնենք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ կողմերի որոշումը վերաբերելու է առաջիկա 5 տարում սահմանին գազի գնի ձևավորման մոտեցումներին, մեխանիզմներին ու բանաձևներին։
Դեռևս նախագիծը չկա, հանձնաժողովի ղեկավարի խոսքով, վերջնական լուծումներն ունենալու դեպքում դրա մասին կհայտարարվի։
Բաղրամյանի խոսքով, ռուսական կողմից գազի գնի բարձրացումից հետո այն սպառողներին նույն գնով վաճառելու հետևանքով պետությունը որևէ պարտք չի կուտակում, դա հնարավոր է դարձել անել ներքին խնայողությունների արդյունքում։