Քաղաքական 15:39 27/06/2019 Հայաստան

Մոսկվան ինչ-որ ձևերով անպայման հայկական կողմին ցույց կտա իր դժգոհությունը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախօրեին քննարկումից հետո ընդունել է բանաձև, որով հաստատել է ՌԴ պատվիրակության լիազորություններն ամբողջությամբ։ Նախքան այդ՝ քվեարկության էր դրվել Ռուսաստանին ԵԽԽՎ վերադարձնելու բանաձևը։ Գրեթե  ողջ Եվրոպան աջակցել էր բանաձևին։ ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել  բանաձևին, քվեարկության իրավունք ունեցող մյուս իշխանական  պատգամավորը՝ Հովհաննես Իգիթյանը, չէր մասնակցել քվեարկությանը, կողմ էին եղել  ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը։ Թեև ավելի ուշ Ռ. Ռուբինյանը հայտարարել էր, որ քվեարկության ժամանակ սխալմունք է տեղի ունեցել, բայց Հայաստանում այն տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել։ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ ԵԽԽՎ-ում հայ պատվիրակների քայլերի, դրանց՝ Հայաստանի վրա  հնարավոր ազդեցությունների մասին։

Panorama.am- Ինչի՞ էին ուզում հասնել ԵԽԽՎ-ում հայ պատգամավորները բացակա լինելով կամ ՌԴ անդամակցության դեմ քվեարկելով, թեև հետո հնչեց պարզաբանում։

Գ. Համբարյան-Իշխանության ներկայացուցիչներից մեկն ընդհնարապես չեկավ քվեարկության, դրանով երևի թե բացահայտ ցույց տալով, որ դեմ է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնմանը։ Իսկ մյուսը՝ Ռուբեն Ռուբինյանը, բացահայտ ոչ է քվեարկել։  Շատ տխուր էր ունկնդրել Ռուբեն Ռուբինյանի շատ մանկամիտ, ոչ պրոֆեսիոնալ և իրեն ու Հայաստանն ավելի նվաստացնող պատճառաբանությունը, որ ինքը կնոպկա է սեղմել, ինչպես ինքն է ուզում ներկայացնել։ Այդ ամենը բացահայտվեց այն բանից հետո, երբ ռուսական ԶԼՄ-ները սկսեցին տեղեկատվություն տալ, թե կոնկրետ որ երկրի պատվիրակությունն ինչպիսի դիրքորոշում է դրսևորել։ Եթե  ռուսական կողմը չհայտներ, թե պարոն Ռուբինյանն ինչպես է քվեարկել, երևի թե նա չբացատրեր էլ։ Ինչքան ես հասկանում եմ, լավ էլ կողմ է եղել, որ ռուսական պատվիրակության ձայնի իրավունքները չվերականգնվեն։
Կալաշնիկովի հետ նկարվելը շատ մանկամիտ է, թույլ է, քայլեր են, որոնցով որևէ բան չես փոխի։ Ավելի լավ կլիներ պարոն Ռուբինյանն ընդհանրապես չմեկնաբաներ իր վարքագիծն ու քվեարկությունը։

Մոսկվայում այդքան միամիտ չեն, որ հանկարծ ընդունեն պարոն Ռուբինյանի բացատրությունները։ Կոպիտ, հերթական սխալներից մեկն է, որն անում է Հայաստանի իշխանությունն արտաքին քաղաքականության ոլորտում։ Իհարկե, Մոսկվան այս պահին չի արձագանքի, բայց ինչ-որ ձևերով անպայման հայկական կողմին ցույց կտա իր դժգոհությունը։
Մենք ի՞նչ խնդիր ունեինք Ռուսաստանի հետ, որ պարոն Իգիթյանն ընդհանրպես չի գնում քվեարկության, իսկ պարոն Ռուբինյանն էլ միամտաբար «ոչ»-ն է սեղմում։ Սա մտորելու տեղիք է տալիս։ Հետագայում զարմանում ենք, որ Ռուսաստանից ինչ որ մեսիջներ են գալիս գործող իշխանություններին, և դրանով ցույց է տրվում նրանց դժգոհությունը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Panorama.am- Արդյո՞ք դա Հայաստանի այժմյան կառավարության քաղաքականությունն է, թե՞ աններելի ոչ պրոֆեսիոնալիզմ։

Գ.Համբարյան- Հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանություններն ուղղակիորեն առաջնորդվելով ներկուսակցական, ներիշխանական ժողովրդավարության տարրական աբսուրդի հասնող գործողություններ են կատարում, նույն հարցի վերաբերյալ մեկը մյուսի հետ չհամաձայնեցված կարծիքներ են հայտնում, որը վերաբերվում է ոչ միայն իշխանությունների միջին և ցածր օղակներին, նաև բարձր, դրա համար չեմ էլ զարմանա, որ սա զուտ պարոն Ռուբինյանի և պարոն Իգիթյանի անձնական տեսակետներն են։ Նրանք իրենց գործունեության ընթացքում երբևէ չեն թաքցրել, որ բացահայտ արևմտամետ կողմնորշում ունեն։ Բայց, ամեն դեպքում, իրենք չեն ներկայացում ինչ-որ քաղաքական թիմ, հասարակական կազմակերպություն, որ գնան և ԵԽԽՎ-ում իրենց ձայնն օգտագործեն անձնական կամ սեփական թիմի շահերից դուրս ելնելով։ Դա նորմալ չէ, առավել ևս նորմալ չէ, երբ այդպիսի գործելաոճ է դրսևորվում ինչպես պարոն Փաշինյանն է ասում, մեր թիվ մեկ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ, որի հետ  իրենք որևէ խնդիր չունեն։ Ինչքան էլ հայտարարենք, որ որևէ խնդիր չունենք պաշտոնական Մոսկվայի հետ, այսպիսի քվեարկությունը, պաշտոնական Մոսկվայի բազմաթիվ մեսիջները ցույց են տալիս, որ Հայաստանի և Ռուսաստանի  միջև կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև շատ լուրջ։

Panorama.am- Պարոն Համբարյան, արդյո՞ք Հայաստանի նման ցուցադրական քաղաքականությունը բխում է հենց ՀՀ շահերից։

Գ.Համբարյան-Հարցը ոչ թե շահերից բխելն է, նաև քաղաքական կուլտուրան է։ Եթե հայտարարում ենք, որ որևէ խնդիր չունենք պաշտոնական Մոսկվայի հետ, բայց ԵԽԽՎ-ում մեր 4 հոգանոց պատվիրակությունից նույն իշխանության երկու ներկայացուցիչները բացահայտ դեմ են Ռուսաստանի պատվիրակության ձայնի վերականգնմանը, արդեն անտրամաբանական է։ Եթե ունենք խնդիրներ, բարձրաձայն ասեք, եթե չունենք, ապա մեր գործողությունները պետք է համապատասխանեն մեր խոսքերին։

Panorama.am-Ի՞նչ  կտա Հայաստանին  Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադառնալը կամ չվերադառնալը։

Գ.Համբարյան-Բացարձակ որևէ օգուտ չեմ տեսնում Ռուսաստանի անդամակցության չվերականգնման դեպքում։  Եթե Ռուսաստանի պատվիրակությունը չլինի,  ի՞նչ օգուտ դրանից Հայաստանին։ Հասկանում եմ, որ Վրաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան,  Լեհաստանը, Սլովակիան, Ուկրաինան, որոնք բացահայտ հակառուսական արտաքին քաղաքականություն են վարում, օգուտ ունեն այնքանով, որ քննարկվելիք հարցերի դեպքում ռուսական պատվիարկության ձայները չի գնա նրանց կողմից առաջադրկված բանաձևի դեմ կամ Ռուսաստանն արտահայտվելու հարթակ չի ունենա։ Բայց մենք գոնե պաշտոնական մակարդակով հայտարարում ենք, որ  Ռուսաստանի հետ որևէ խնդիր չունենք և այսպիսի քայլեր ենք անում, արդեն չի հասկացվում։ Ինչ վերաբերում է  օգուտին, եթե վաղը, մյուս օրը քվեարկություն լինի, իհարկե, այս քայլից հետո չգիտեմ՝ ռուսական կողմի ձայներն ինչպես կբաշխվեն, եթե քվեարկությունները վերաբերեն Հայաստանին կամ Արցախին, ապա մենք հաստատ համոզված կարող էինք լինել, որ Ռուսաստանի բավականին բազմամարդ պատվիրակության ձայները Հայաստանի օգտին կգնային։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:40
Այրվում է Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքը
Երևանի օրվան նվիրված տոնական հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը: Այս մասին տեղեկացրել է Ֆոտոլուրը՝ հրապարակելով...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում  կայացրեց՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը: Տեսչության նախկին...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վաղվանից ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին
Երևանում ու հինգ մարզերում
Աղբյուր` Panorama.am
19:26
Նոր Գեղիում կանցկացվի խնձորի փառատոն
Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի կունենա Խնձորի առաջին փառատոնը: Միջոցառումը կմեկնարկի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եկեղեցին այսօր նշում է Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը։ Ս. Մատթեոսը Տիրոջ 12...
Աղբյուր` Panorama.am
19:06
Հայաստանն ազգային տաղավարով կներկայանա Վենետիկի բիենալեին
Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
18:59
Ջենիֆեր Լոպեսը հարսանեկան զգեստով՝ Նյու Յորքի փողոցում
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ռոմանտիկ կատակերգության նկարահանման ժամանակ Նյու Յորքի փողոցում հայտնվել է ճոխ հարսանեկան...
Աղբյուր` Panorama.am
18:58
Բարսելոնայում բողոքի ցույցերը շարունակվում են
Բարսելոնայում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ։  Վերջիններս  օգտագործել են արցունքաբեր...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ Ազատության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
18:48
Տարանտինոն հրաժարվել է Չինաստանի համար փոփոխել «Մի անգամ Հոլիվուդում»-ը
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հրաժարվել է վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն այնպես, որպեսզի այն թույլատրեն Չինաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Ճշմարտությանը» հաջորդում է «Սուտը»
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հոկտեմբերի 20-ին պրեմիերա է
Աղբյուր` Panorama.am
18:30
Տիրազուրկ ձկնորսական ցանց՝ դրենաժային ջրերում
Այսօր, վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելու համար Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը մահվան սպառնալիքներ է ստացել
Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջի արձագանքը՝...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սիմոնյանը հրապարակել է նորածնի սեռը, քաշը, հասակը
«Սիրելի աշխարհ։ Խնդրում եմ, Մարո Տիգրանի Քյոսայանի նկատմամբ բարի եղիր։ Նա այստեղ նորեկ է»
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայկական խոհանոցը՝ բարձր նորաձևության ոգեշնչման աղբյուր
Հայկական ավանդական ուտեստների գույների և առհասարակ հյուրընկալության կոնցեպտուալ հիմքով ստեղծված զգեստների հավաքածուի նորաձևության ցուցադրություն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Երևանի սուրճի արտադրամասերից մեկում ծխացել է 0.5 խմ սուրճ
«911» ծառայությունն այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8/6 հասցեում գտնվող սուրճի արտադրամասի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Միխայիլ Պիոտրովսկին` Կարմիր բլուրում
«Երևանին ցանկանում է ևս 2800, ևս 2800, ևս 2800 տարի»:
Աղբյուր` Panorama.am
17:59
Հայաստանում 9 ամսում ՃՏՊ-ներից զոհվել է 253 մարդ
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանում տարածքում արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Աննա Հակոբյան. Հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց հումանիզմ սփռողի և քարոզողի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք››...
Աղբյուր` Panorama.am
17:53
Մարությանը համաձայն չէ ավագանու ընդդիմադիր անդամների հետ
«Ընդհանրապես չի հարվածի վարկանիշին, որովհետև խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է և լավ աշխատանք է կատարել»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
17:48
Արարատ-Արմենիան, Ալաշկերտը և Երևանը տուգանվել են
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հազարավոր մարդիկ են հավաքվել Լոնդոնի կենտրոնում
Այսօր Բրիտանիայի խորհրդարանում քվեարկության է դրվում  Brexit-ի շուրջ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանագնացների կողմից համաձայնեցված...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոմանդոսը՝ զինհաշմանդամ մարզիկներին. Ձեր մարտական ոգին ինձ էլ է փոխանցվում
«Փորձում ենք ամեն ինչ անել, որ մրցումներն անցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխան»,-հայտարարեց Հայաստանի ուժային եռամարտի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում մարզումներից լուսանկար է հրապարակել ու գրել....
Աղբյուր` Panorama.am
16:59
Արտյուշ Գրիգորյան. Ջավախքում հայտնվել են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր
Ջավախքի բնակվայրերում արդեն տևական ժամանակ է հայտնվում են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր մինչև 2 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
16:48
«Թե ինչ հաճույքով են քաղաքացիները հարկեր վճարում, շատ առումով կապված է նրանից, թե ինչպես են ծախսվում այդ հարկերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին»:...
Աղբյուր` Panorama.am
16:36
Արմեն Կարապետյանն աշխատանքից ազատվել է անձնական պատճառով
Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն: «Անձամբ իր անունից...
Աղբյուր` Panorama.am
16:27
Բաքվում փակել են մետրոյի կայարանները չարտոնված ցույցի պատճառով
Ադրբեջանում իշխանությունները որոշել են  ժամանակավոր փակել մետրոյի երեք կայարանները, որտեղ ընդդիմությունն որոշել է չարտոնված ցույց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}