Երասխ.  վթարի վայրում՝ վեց այրված դի
Իրավունք
18:06 06/07/2019

Երասխ. վթարի վայրում՝ վեց այրված դի

Այսօր Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: ՔԿ-ից Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Placeholder
Երասխ. վթարի վայրում՝ վեց այրված դի