Քաղաքական 16:09 15/07/2019 Հայաստան

Էրդողանի ռուսական «Տրիումֆը»

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Անցած շաբաթ Թուրքիան ստացավ ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգի առաջին խմբաքանակը։ Իսկական հաղաթարշավ՝ տրիումֆ, Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի համար, որը, պնդելով գործարքը և արդյունքում գնելով ռուսական հրթիռները, ցույց տվեց, որ չի վախենում ԱՄՆ-ից և վարում է անկախ քաղաքականություն։ Իսկ ամերիկյան կողմը բազմիցս ասել ու նույնիսկ պատժամիջոնցերով է սպառնացել, որ դեմ է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի գործարքին, որի արժեքը գնահատվում է մոտ 2,5 միլիարդ դոլար։

Հունիսի 6-ին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանն իր թուրք գործընկերոջը նամակով տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների արտադրության ծրագրին։ Ամերիկյան կողմը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի ցանկությունը՝ ունենալ և՛ Ս-400, և՛ F-35 անհամատեղելի են։ Մտավախություն կա, որ այդ կերպ ռուսական կողմը կարող է ստանալ ամերիկյան նոր սերնդի ինքնաթիռների համակարգերի մասին գաղտնի տեղեկատվություն։

Թուրքիան Պենտագոնի համար F-35-ի արտադրության առանցքային գործընկերներից էր։ Ծրագրի արժեքը ավելի քան 428 միլիարդ դոլար է, և Թուրքիան, բացի այն, որ արտադրելու էր կործանիչների մասեր, պետք է գներ նաև 100 F-35։ Այժմ այս գործարքը վտանգված է։ Սպասվող ամերիկյան պատժամիջոցները կարող են լուրջ վնաս հասցնել Թուրքիայի առանց այդ էլ վատ տնտեսական վիճակին։

Ս-400-ի վերաբերյալ թուրք-ամերիկյան անհամաձայնությունը եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, թե ֆորմալ դաշնակից այս երկու երկրների միջև հարաբերություններն ինչքան են վատթարացել։ Շատերին է հետաքրքրում հարցը, թե ինչու ամեն դեպքում Էրդողանը գնաց այս գործարքին․ պարզ հպարտությո՞ւն էր դա, թե իրոք ռազմավարական անհրաժեշտություն, կամ գուցե հաջող ֆինանսական ձեռնարկ։

Տեսակետ կա, որ Թուրքիան կորցրել է ԱՄՆ նկատմամբ վստահությունն այն բանից հետո, երբ Իսլամական պետության դեմ պայքարելու համար Վաշինգտոնը սկսեց զինել Սիրիայի քրդերին` YPG խմբավորումներին, որոնց Թուրքիան համարում է PKK-ի հետնորդները։ Անկարան դժգոհություն ունի նաև այն պատճառով, որ Ֆեթուլահ Գյուլենը, ով, ըստ թուրքական կողմի, 2016թ. հեղաշրջման կազմակերպիչն է, դեռևս ԱՄՆ կողմից չի արտահանձնվել։ Կա նաև բացատրություն, որ այս գնումը կապված է Էրդողանի ցանկությամբ` երևալու որպես անկախ խաղացող և՛ ԱՄՆ-ից, և՛ Ռուսաստանից, որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ երկիր Թուրքիան կարող է ունենալ սեփական առանցքը՝ հավակնելով լինել իսլամական աշխարհի առաջնորդը։

Դավադրության տեսությունների սիրահարներն էլ պնդում են, որ Էրդողանը ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռներ գնել ու տեղադրելու է Անկարայում, քանի որ 2016թ. հեղաշրջման ժամանակ, որի իրական կազմակերպիչը, ըստ այս տեսակետի, ԱՄՆ-ն էր, ամերիկյան F-16 ինքնաթիռներից են ռումբ նետել խորհրդարանի վրա։ Եվ այժմ ոչ-նատօական զենքով հնարավոր կլինի պաշտպանվել  ապագա խռովարարներից։

Ինչ հաշվարկներ էլ որ կատարեն ԱՄՆ-ն ու Թուրքիան, այս պահին գործարքից ակնհայտ հաղթողը Ռուսաստանն է, որը բացի ֆինանսական մեծ հոսքից, զենքի նոր շուկայից ու Ս-400 անվճար գովազդից, կարողացավ խորացնել տարաձայնություններն իր ռազմավարական մրցակցի ու իր դաշնակցի միջև։

Պատմականորեն ու աշխարհաքաղաքական տեսակետից ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես եղել են մրցակցային՝ ի դժբախություն նաև տարածաշրջանում ապրող ժողովուրդների։ Թե Ս-400 հրթիռների գործարքն ինչքանով կամրացնի այս երկու նախկին կայսրությունների միջև այժմ նկատելի սերտ համագործակցությունը, ինչը մեծապես հիմնված է նաև նրանց ներկայիս կայսրանման առաջնորդների, այսպես ասած, «բրոմանսի» վրա, ցույց կտա ապագան։ Իսկ մինչ այդ ԱՄՆ-ի առջև բարդ խնդիր է դրված, թե ինչպես պատժել դաշնակցին, որ նա շատ «չխռովի», բայց միաժամանակ դաս լինի նաև այլոց համար, հատակապես նույն տարածաշրջանում ամերիկյան խոսքը չհարգող մյուս պետությունների համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում կարգելվի պլաստիկե շշերի վաճառքը
Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում օգոստոսի 20-ից կարգելվի պլաստիկե շշերի վաճառքը։ Այս մասին հայտնում է Lonely Planet-ը: Նշվում է,...
Աղբյուր` Panorama.am
19:49
Ամերիկացի գործարարը պնդում է՝ Պորոշենկոն առնվազն 8 միլիարդ դոլար է հանել Ուկրաինայից
Որպես պետության ղեկավար, Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետրո Պորոշենկոն երկրից դուրս է բերել առնվազն 8 միլիարդ դոլար: Այս մասին, ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:32
Սիսիանի Գետափ թաղամասում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 19-ին...
Աղբյուր` Panorama.am
19:21
2018թ․ Գերմանիան արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո արժողությամբ ապրանքների վաճառքը
Գերմանիայի կառավարությունը 2018թ․ ընթացքում արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո ընդհանուր արժողությամբ երկակի նշանակության (և ռազմական, և...
Աղբյուր` Panorama.am
19:10
Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Հայ թատրոնի նահանջը ուղղակիօրէն կապուած է արեւմտահայերէնի նահանջին հետ»
Հայ թատրոնի մասին «Արևելք»-ը  զրուցել է Պօղոս Չալկըճըօղլուի հետ: Պոլսահայ ներկայ իրողութեան մէջ Պօղոս Չալկըճըօղլու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը
ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆինլանդիան գնելու հիպոթետիկ առաջարկը մերժելուց հետո, Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ շահագրգռված կլիներ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Վրացական կայքն ահազանգում է հակահայական քարոզչություն անող լրատվական հարթակի մասին
Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սորոսը մեծացնում է Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի ֆինանսավորումը
Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ» -ը կավելացնի իր ֆինանսավորումը Կենտրոնական Եվրոպական  համալսարանի (CEU) համար, ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է
Հայաստանում 2019 թվականի առաջին կիսամյակում  գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 267  մլրդ 115.1 մլն դրամ՝...
Աղբյուր` Panorama.am
17:45
HALO Trust-ը՝ Ղարաբաղում ականազերծման ծրագրի կարևորության մասին
  «Ամերիկայի Ձայն»-ի գրավոր հարցմանը՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման իրականացման վերաբերյալ պատասխանել են The HALO Trust...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհն օգոստոսի 19-ին որոշ ժամանակով փակ է լինելու. ԱԻՆ
Օգոստոսի 19-ին, ժամը 14:00-ից 16:00-ն Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
17:11
Հորդառատ անձրևներ Սոչիում
Այսօր առավոտյան հորդառատ անձրևներ են տեղացել Սոչիում, որոնք շարունակվել են Ադլերում: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում է, որ դրանք, սակայն...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ոտքեր չունեցող տղայի հանդիպումը աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահի հետ
Ղազախստանցի Ալի Տուրգանբեկովը, որն առանց ոտքերի է ծնվել,  ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի սուպերգավաթի մրցախաղից  առաջ  հնարավորություն է...
Աղբյուր` Panorama.am
16:40
Բագրավան գյուղում 1300 հակ անասնակեր է այրվել
Օգոստոսի 17-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում...
Աղբյուր` Panorama.am
16:29
Արագածոտնի մարզպետարանը հերքում է
Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հraparak.am կայքի 17.08.2019թ. «Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
16:18
«Պահպանենք և փոխանցենք ազգային երաժշտությունը Շիրակի մարզում» ծրագիրն ավարտվել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Հերթական գրպանահատն է բերման ենթարկվել
Օգոստոսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալեքսանդր Եսայանը՝ Բարաք Օբամայի Հայաստան հնարավոր այցի մասին
Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների Ալեքսանդր Եսայանը հաստատեց այն լուրերը, որ Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:30
Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
15:17
Հրապարակվեց Հայաստանում անցկացվող «WCIT 2019»-ի 10 հիմնական բանախոսներից 5-ի անունները
Երևանում հոկտեմբերի 6-9-ը  տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովը։ Կազմակերպիչներն այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սոչի, Ստրասբուրգ, Սան Պաուլու… Airbus A320 շարքի օդանավերի ամենախոշոր ավիաաղետները
   «Ուրալյան ավիաուղիներ»-ի А321 օդանավն օգոստոսի 15-ին թռիչքից մի քանի րոպե հետո կոշտ վայրէջք էր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ուկրաինայում թռիչքի ժամանակ Ми-2 ուղղաթիռն ընկել է
Ուկրաինայի Լվովի շրջանում Ми-2 ուղղաթիռն ընկել է Բրոդի  օդանավակայանում՝ թռիչքի ժամանակ: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հաղորդել է...
Աղբյուր` Panorama.am
14:38
Օդեսայի հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպան
Ուկրաինայի Օդեսա քաղաքի «Tokyo Star» հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի զոհվել է 8 մարդ, ևս 10-ը...
Աղբյուր` Panorama.am
14:31
Թրամփն իր 400 հազար դոլար աշխատավարձը հետ է փոխանցել պետությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարվա երկրորդ քառորդի աշխատավարձը նվիրաբերել է հանրային առողջապահության ծառայությանը՝ շարունակելով իր աշխատավարձը...
Աղբյուր` Panorama.am
14:19
Դավիթ Տոնոյանը կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրահանգ կտա. Սասուն Միքայելյան
«Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրահանգ կտա»,- այս  մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:01
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը. ՄԻՊ
Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուների խոսակցության վերծանումը
Համացանցում հայտնվել է Մոսկվայի շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած A321 ինքնաթիռի օդաչուների և կարգավարների միջև...
Աղբյուր` Panorama.am
13:33
Երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և գործում է անհեռատես նրան չի օգնում ոչինչ. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՍԴ անդամների հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի Սա մեր ռազմավարական տեսլականն է. Արմեն Գրիգորյան
15:04 26/07/2019

Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի Սա մեր ռազմավարական տեսլականն է. Արմեն Գրիգորյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}