Իրավունք 10:03 15/07/2019 Հայաստան

«Իրավական ուղի». Վենետիկի հանձնաժողովում տեսնում են ՀՀ Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ

«Իրավական ուղի» ՀԿ տարածել է հայտարարություն  Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրության վերաբերյալ. «Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Մասնավորապես.

1) Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

3) Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։

4) Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։

5) Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։

6) Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։

Արձանագրության՝ Հայաստանին վերաբերող հատվածի ամբողջական տեքստը՝ հայերեն թարգմանությամբ, ստորև.

«[Վենետիկի Հանձնաժողովի քարտուղար] Պարոն Մարկերտը հիշեցրեց, որ անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն՝ Սահմանադրության դրույթների պահպանմամբ: Այնուամենայնիվ, դատական իշխանությունը շատերի կողմից համարվել է կոռումպացված և նախկին իշխանությանը մոտ կանգնած։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարանները, իր աջակիցներին խնդրել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ Պարոն վարչապետին ուղղված իր նամակում [Վենետիկի] Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաև պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը և միջազգային ստանդարտներին։

Հայաստանի իշխանությունների հրավերով, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և [Վենետիկի] Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով, ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում։

Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիք ստանալու հարցում, սակայն դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ։ Իր նիստում [Վենետիկի Հանձնաժողովի] Ընդլայնված բյուրոն լիազորել է հրատապ կարծիքի մշակումը։

[Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հրատապ կարծիքի մշակումը, որը պետք է ուղարկվի հայցող պետությանըմինչև հոկտեմբեր ամսվա նստաշրջանը։

Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Նրա հիմնական փաստարկն այն է, որ համաձայն նախկին խմբագրությամբ Սահմանադրության՝ վերոնշյալ դատավորներն ընտրվել են որպես Սահմանադրական դատարանի անդամներ, մինչդեռ Սահմանադրության նոր տեքստում նշված է Սահմանադրական դատարանի դատավորներ։ Այնուհանդերձ, փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ և աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչև 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը և անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման՝ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ։

[Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց [Հանձնաժողովի] Նախագահին հետևել Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի զարգացմանը և, նպատակահարմարության դեպքում, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ»»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:35
Վրաստանի ԱԳ նախարարը ԵԽԽՎ-ում․ Հակամարտություններն ունեն իրենց յուրահատուկ բնութագրերն ու քաղաքական լուծումները
ԵԽ նախարարների կոմիտեն շարունակում է անհանգստացած մնալ չլուծված հակամարտույթյուններով, որոնք ազդում են մեր մայրցամաքի տարբեր հատվածների վրա։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ալեքսանդր Քանանյանի հացադուլին միացել է ևս մեկ արցախցի
Դադարեցնել Արցախի տարածքում ՀԷԿ-երի կառուցումը
Աղբյուր` Panorama.am
19:41
Մահացել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը
90 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանը: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:13
Լոռին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը իսպանացի կիսապաշտպանի հետ
«Լոռի» ՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրն Ալեխանդրո Պուերտասի հետ։...
Աղբյուր` Panorama.am
18:50
Թագավորական ընտանիքը տուն է պատրաստում Հարրիի ու Մեգան Մարքլի համար
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հայրը՝ արքայան Չարլզն ու մեծ եղբայրը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամը, հայտարարել են Հարրիի և  նրա կնոջ՝ Մեգն Մարքլի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Թուրքիայի երկրաշարժից ավերված տների փոխարեն 2000 նոր բնակարան կկառուցվի
Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենքեր են ավերվել։ Դրանց փոխարեն կկառուցվի 2000 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:29
Օրեր առաջ Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է
Հունվարի 24-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այսօր լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
18:23
Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости»
Նոր «նահանջ» տարին անհանգստություններ բերեց ոչ միայն  ռուսաստանյան չինովնիկներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սուր...
Աղբյուր` Panorama.am
18:18
Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը Երևանում գրեթե 95 տոկոսով լուծվել է. Գաբրիել Բալայան
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում շնորհավորեց բոլոր զինծառայողներին և իրենց կյանքը տված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
18:14
ԱԳՆ խոսնակը՝ Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
17:57
Ոստիկանության պետ. Այդ պահին ստացվեց այդպես
«Մեր թիվ մեկ խնդիրն առանց վիրավորի, միջադեպի, առանց զոհի այդ մարդուն տվյալ տարածքից դուրս բերելն էր, ինչը բոլորիս բախտից բարեհաջող ավարտ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակում փոփոխություն չկա. փոխնախարար
Վայոց ձորում 2019 թվականի սեպետմբերին ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա: Այս մասին այսօր լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
17:29
Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Արցախում 2019թ. թողարկվող էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցվել է տարեկան 480 մլն  կՎտ.ժ-ի, 2018 թվականի համեմատ աճը կազմել է մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արսեն Բաբայան. Պարոն նախագահ, Դուք պետք է հետևեք Սահմանադրության պահպանմանը
Մենք արդեն գրեթե կորցրել ենք իրավական պետությունը
Աղբյուր` Panorama.am
17:06
Դավիթ Տոնոյան. Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը
ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաթումիի նախկին քաղաքապետը կդատապարտվի 7 տարվա ազատազրկման
Բաթումիի նախկին քաղաքապետ Գիորգի Էրմակովը կդատապարտվի 7 տարվա ազատազրկման: Aliq.ge-ն փոխանցում է, որ նույն գործով ձերբակալված Բաթումիի...
Աղբյուր` Panorama.am
16:48
Գողացել են դեսպանատներից մեկի մեքենայի հայելիները
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հունվարի 26-ի առավոտյան հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Պուշկինի փողոցում գողացել են Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
16:37
Բոգդանովը Իրաքի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Մոսկվայում Իրաքի դեսպան Աբդուրահման Հուսեյնիի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգ ՝ շեշտը...
Աղբյուր` Panorama.am
16:29
ՃՈ. Ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ քարտերով
Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Աղբյուր` Panorama.am
16:12
Բիզնես խորհրդատուն կանխատեսում է ավտոմեքենաների գների կտրուկ նվազում
Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանն այն կարծիքն է, որ Հայաստանում ավտոմեքենաների գները նվազելու են։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
15:53
Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Խորվաթիայի ռազմաօդային ուժերի ռազմական ուղղաթիռը կործանվել է Ադրիատիկ ծովում ՝ Սիբենիկ քաղաքի մերձակայքում: Այդ մասին ասվում է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ավիաընկերությունը հերքում է վթարը Աֆղանստանում
«Արիանա» աֆղանական ավիաուղիները հերքել են Աֆղանստանում ուղևորատար ինքնաթիռի վթարի մասին տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդվում է...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԵԽԽՎ նոր նախագահ ընտրվեց Ռիկ Դեմսը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ նոր նախագահ ընտրվեց  Բելգիան...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սիրիայի խանութները հայրենասիրական ակցիա են արել
Սիրիայի ձեռնարկատերերը որոշել են յուրատեսակ պատասխանել ազգային արժույթի թուլացմանը՝ հայտարարել են ակցիա՝ «գնիր ապրանք մեկ ֆունտով»,...
Աղբյուր` Panorama.am
15:00
ԱՄՆ-ում տուն են փնտրում «աշխարհի ամենավատ կատվի» համար
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի կենդանիների ապաստարանը տեր է փնտրում «աշխարհի ամենավատ կատվի» համար, որի անունը Պերդիտա է։...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի: Խմբակցության հրատապ նիստից հետո լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Եվրոպայի ամենամեծ գիրքը
Հունգարիայի հյուսիսում գտնվող ոչ մեծ Սինպերտրի գյուղում, որտեղ ապրում է ընդամենը 300 մարդ, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ի շնորհիվ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
14:55 24/01/2020

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}