Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցվել են բժշկական և առողջապահական պարագաններ
Հասարակություն
20:21 15/07/2019
Հայաստան

Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցվել են բժշկական և առողջապահական պարագաններ

Հուլիսի 13-ին և 15-ին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցվել են բժշկական և առողջապահական պարագաններ:

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ ինչպես Հայ ծերանոցի տնօրինությունը, այնպես էլ սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունըն են հայտնել  հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների և դեղորայքի, ինչպես նաև Հայ ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք բժշկական այլ հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:

Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին պատերազմի արհավիրքների արդյունքում տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար։

Հոսպիտալի պետը շնորհակալություն է հայտնել  նաև ՀՀ իշխանություններին, մասնավորապես առողջապահական կառույցներին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։

Placeholder