Իրավունք 16:48 15/07/2019 Հայաստան

Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը

Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 45-ամյա տղամարդու դանակահարության դեպքը:  Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 31-ամյա բնակչին:  

Այս մասին հայտնում են քննչական կոմիըեից ու մանրամասնում, որ  հուլիսի 11-ին՝ ժամը 03:30-ին, «Աջից կրծքավանդակի թափանցող ծակած-կտրած վերքեր, աջակողմյան հեմոպնևմոթորաքս և որովայնի շրջանում ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ  բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևան քաղաքի՝ 1974 թվականի ծնված բնակիչը և հայտարարել, որ նշված վնասվածքներն ստացել է վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 1974թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չի եղել ցուցմունք տալու:

Նախնական քննության տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթոյան փողոցի շենքերից մեկի բակում առերևույթ հանցագործություն կատարած անձը եղբոր և մի շարք անձանց հետ աղմկել են հիշյալ շենքի բակի զրուցարանում, ինչի կապակցությամբ նույն շենքի բնակիչը՝ ծնված 1974թ., դիտողություն է արել նրանց:
Դիտողությունը ցավագին ընդունելով՝ եղբայրները մոտեցել են վերջինիս և նրա որդուն, պարզաբանումներ պահանջել, ինչը վերածվել է վիճաբանության, որի ժամանկ էլ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դանակով դիտավորությամբ հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել իրենց դիտողություն արած տղամարդուն և վերջինիս որդուն ու դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են ականատես-վկաներ, նշանակվել դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1988 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:53
Գևորգ Դանիելյան. Կատարյալ անհեթեթություն է պնդումը, որ խմբակցությունից դուրս գալուց պատգամավորը պահպանում է միայն քվեարկելու իրավունքը
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Խմբակցությունից դուրս գալը զուտ բարոյաքաղաքական կեցվածքի խնդիր է, այն անընդունելի է,...
Աղբյուր` Panorama.am
11:49
Լարսի ռուսական հատվածում կուտակված է 730 բեռնատար ավտոմեքենա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:43
Կրճատվել են երկաթուղային արտահանումն ու ներմուծումը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2020 թվականի արդյունքներով գրանցել է բեռնափոխադրումների որոշակի և ուղևորափոխադրումների...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը կբարձանան. Արման Պողոսյան
«Համաձայանագիրը ենթադրում է ծխախոտային ապրանքների համար կողմնորոշիչ դրույքաչափի սահմանում, որը 2024 թվականի ավարտին 35 եվրոյին համարժեք...
Աղբյուր` Panorama.am
11:29
Վեց մարզերի ճանապարհներին առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ստեփանծմինդա-Լարս մայրուղու մի հատվածում սկսվել են ձնամաքրման աշխատանքները
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական մայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհի հատվածում, որը տանում է դեպի Ռուսաստանին սահմանակից Կազբեգիի շրջան,...
Աղբյուր` Panorama.am
11:20
ԱԺ-ն ընդունեց «կարմիր գծերի» մասին մի շարք այլ օրենքներ
Խորհրդարանում քվեարկություններ են։ Կառավարության կողմից ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱՀԿ-ն արձանագրում է COVID-19-ից ռեկորդային մահացություն
Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսից ռեկորդային մահացություն՝ 93 հազար։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
11:10
20.01.2021. Կորոնավիրուսի 309 նոր դեպք է գրանցվել, ևս 16 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Առողջացել է 357 հիվանդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախում այսօր որոնողական աշխատանքներ իրականացնել
Թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում նախօրեին 5 ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1...
Աղբյուր` Panorama.am
11:00
Թրամփը ներում չի շնորհել Ասանժին ու Սնոուդենին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում չի շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին և Ազգային անվտանգության գործակալության (NSA) և Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:53
Թուրք պաշտոնյան Դինքի մասին․ Նա մեր երկրի բարեխիղճ զավակն էր
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում անդրադարձել է պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի...
Աղբյուր` Panorama.am
10:48
Երևան-Մեղրի հատվածում արգելափակումից դուրս են բերվել մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ
Հունվարի 19-ին, ժամը 18:14-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան - Զանգեր ավտոճանապարհին...
Աղբյուր` Panorama.am
10:43
Բլինկեն. Միասին կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին
ԱՄՆ վարչակազմի պետքարտուղարի թեկնածուն վկայություն է տվել Սենատի հանձնաժողովում։
Աղբյուր` Panorama.am
10:36
Իրանը պատժամիջոցներ է կիրառել Թրամփի և մի խումբ ամերիկյան պաշտոնյաների նկատմամբ
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանի և այդ երկրի քաղաքացիների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողություններում ունեցած դերակատարության և...
Աղբյուր` Panorama.am
10:31
Փոփոխություն «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհդի անդամների կազմում
Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ հայտնում է, որ հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում կատարվել են փոփոխություններ....
Աղբյուր` Panorama.am
10:25
Թրամփի վարչակազմը կառավարման վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրել
Թրամփի վարչակազմը կառավարման վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրել՝ Թուրքիայի սահմաններում գտնվող մշակութային արժեքների...
Աղբյուր` Panorama.am
10:19
Նիստը չսկսած ԱԺ-ն ընդմիջման գնաց. իմքայլականները ճանապարհների պատճառով ուշացել էին
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախքան օրակարգային հարցերի քննարկումը պետք է քվեարկության դրվեն երեկ...
Աղբյուր` Panorama.am
10:13
Հարութ Սասունյան. Հայաստանի պարտված ղեկավարն անկարող է լուծել կորցրած պատերազմից առաջացած խնդիրները
Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում․ Առաջին պատճառն այն է, որ Հայաստանը, որպես պատերազմում պարտված...
Աղբյուր` Panorama.am
10:00
Փակ, մերկասառույցով պատված ճանապարհներ՝ ՀՀ տարածքում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ժողովուրդ». Էդմոն Մարուքյանը առաջադրելու է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, երբ Փաշինյանը հրաժարական տա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». Նոր կուսակցություն է ստեղծվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկիրը պատերազմից հետո թևակոխել է նախընտրական փուլ։ Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, սկսել...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը ԲԴԽ-ում պաշտոն կստանա՞
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Հրապարակ». ԼՀԿ-ի առաջարկը միանշանակ չի ընդունվել քաղաքական ուժերի կողմից
«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանը» կուսակցություններին առաջարկել է 44-օրյա պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժողովուրդ». Արդյոք Հայաստանը կիրականացնի ստանձնած պարտավորությունը՝ ցույց կտա ժամանակը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Պետական համակարգում աշխատողները լուրջ դժվարություններ ունեն սեփական տեսակետը հայտնելու հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգում աշխատողները լուրջ դժվարություններ ունեն սեփական տեսակետը հայտնելու հարցում։...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից անցել է շուրջ երեք...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությանը բոլորովին չի հուզում Արարատ Միրզոյանի գործակալ լինելը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի շուրջ ծագած սկանդալը՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}