ՔԱԿ ղեկավար. Առաջարկում ենք հանել օդի փողը նոր ուղղությունների համար
Քաղաքական
12:44 15/07/2019
Հայաստան

ՔԱԿ ղեկավար. Առաջարկում ենք հանել օդի փողը նոր ուղղությունների համար

Քաղավիացիայի կոմիտեն առաջարկում է փոխել օրենքը՝ օդի փողի հետ կապված։

«Ես ասել եմ, որ ամենամեծ խոչընդոտներից մեկն այն է, որ Հայաստանում ծախսերը շատ բարձր են։ Եվ Զվարթնոցի սակագներն են բարձր, և մեր օդի գումարն է ավելանում, 10 հազար դրամը քիչ գումար չէ»,-հրավիրած ասուլիսում հայտարարեց Կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

Նա նկատեց, Եվրոպայում ավիատոմսի միջին գինը 40 եվրո է, իսկ այստեղ միայն օդի գումարը կազմում է 20 եվրո։

«Սա լուրջ խնդիր է, մենք ուզում ենք առաջարկել օդը փողը նոր ուղղությունների համար հանել, քանի որ, երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է զարգացնում դա իր համար շատ ռիսկային է։ Ժամանակ է պետք, որ ինքը կարողանա շուկան կառուցել»,-նշեց նա։

Կոմիտեի ղեկավարը հայտարարեց՝ իրենց շատ պարզ ասել են, եթե օդի փողը հանեն, «Զվարթնոց»-ն էլ պատրաստ լինի իր գները իջեցնել, նոր ուղությունների համար զեղչեր անել, ապա  2020-ի ամռանը հայկական շուկա մուտք գործող ավիաընկերություններ կլինեն։ Դրանցից մեկը «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունն է։

«Ես դա գրավոր էլ ունեմ»,-ասաց նա։
 

Placeholder