Իրավունք 18:33 15/07/2019 Հայաստան

Սիրանույշ Սահակյան. Եթե շարունակեն այդ քննարկումները, Հայաստանը կհայտնվի ոչ իրավական տիրույթում

Վենետիկի հանձնաժողովը ճիշտ ուղղություն է մատնանշում։ Panorama.am-ի ետ զրույցում հայտարարեց  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի հայտարարության այն մասին, ըստ որի վեթթինգի փոխարեն պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։

«Վեթթինգն իրականացվում է ֆինանսական հոսքերի օրինականությունը հասկանալու համար։ Դրա գործիքը գույքի եկամուտների հայտարարագրումն է։ Ավելին Հայաստանում, դրան հաջորդեց շահերի հայտարարագրումը՝ քաղաքական ուժերի, հասարկական միավորումների, բիզնես գործընկերների հետ։ Հանձնաժողովի  նկատառումն այն է, որ այս համակարգը զարգացնելու միջոցով փորձեն հասկանալ եկամուտները, ձեռքբերումները, վերլուծական գործիքներ տրամադրեն այն մարմիններին, որոնք կոչված են ռիսկերի վերլուծության համար, և այն դեպքերը, որոնք կհիմնավորվեն, դրանցով կզբաղվեն իրավապահ մարմինները»,-ասաց Սիրանույշ Սահակյանը։

Նա փաստում է, որ հայտարարգրման համակարգում 2012-2018 թվականներին էական զարգացումներ են  իրականացվել։ 2012-ի անատամ կառույցին 2017-ին փոխարինելու եկավ որոշ խախտումների համար ընդհուպ քրեական պատասխանատվության սահմանումը, բացի այդ հանձնաժողովն ունեցավ հասանելիություն շատ պետական մարմինների տվյալների՝ ընդհուպ մինչև բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների։

«Բազում փոփոխություններ եղան, այլ հարց է, որ դրանք կյանքի չկոչվեցին։ Նույն շահերի հայտարարագրումը հետաձգվեց մինչև 2020 թվականը։ Մարմինը քանի որ չձևավորվեց, ապօրինի հարստացման տեսանկյունից վերլուծություններ չեն արվում, դա թողնված  է միայն իրավապահ մարմինների վրա, անհամատեղելի գործողությունների վերաբերյալ վերահսկողություն չկա, էթիկայի համակարգը չի համակարգվում։ 2018-ի մարտի 23-ի օրենքով իրավական կարգավորումները կան, բայց դրանք կյանքի չեն կոչվում։ Իհարկե, դա կատարյալ չէ, բայց կատարելագործման միջոցով կարող է խնդիրները լուծել»,-ընդգծեց Սահակյանը։

Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում։ Կհասցնե՞ն իշխանությունները։ Սիրանույշ Սահակյանը մտահոգություն ունի փոփոխությունների որակի վերաբերյալ։

«Այլ հարց է, թե ի՞նչ որակով կհասցնեն, և արդյոք հանրային քննարկումների  արդյունքում ի հայտ կբերեն թերություններն ու հնարավորինս անխոցելի լուծումներ կառաջարկեն, որպեսզի այդ գործիքները ծառայեն նպատակին։ Առնվազն մի փոփոխության հետ կապված ես խիստ մտահոգություն ունեմ, խոսքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին է։Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել առանց հանրային քննարկումների»,-մանրամասնեց Սահակյանը։

Նա նշում է, եթե նախկինում հանձնաժողովի անդամներն ընտրվում էին մրցութային կարգով, անկախ խորհրդի կողմից, պետք է ունենային 10 տարվա մասնագիտական գործունեության փորձ ունենալու պահանջ, ապա հիմա պահանջները մեղմվել են, ոչ միայն մասնագիտական գործունեության պահանջ չի դրվել, այլև նշվում է աշխատանքային 5 տարվա ստաժի մասին։

«Այս պարագայում կապ չունի, թե որ ոլորտում է անձը աշխատել։ Բացի այդ չեն առաջադրվում մրցույթային կարգով, կառավարությունն ու ԱԺ իշխող խմբակցությունն իրենց խիստ հայեցողությամբ առաջադրում են թեկնածուին, հովանավորում են իրենց թեկնածուին պառալամենտում։ Ստացվում է, որ հանձնաժողովի 5 անդամներից 3-ն իրենց կառավարման տիրույթում են գտնվում, իսկ հանձնաժողովում երեք անդամով կարելի է ցանկացած որոշում կայացնել»,-վտանգներն ու իշխանության հեռահար նպատակներն ուրվագծեց ՀԿ-ի համահիմնադիրը։

Բացասական փոփոխություններից մեկն էլ այն է, որ հանձնաժողովի պաշտոնավարումը կարող էր դադարեցնել միայն հանձնաժողովը, կախվածությունները բացառված էին, իսկ հիմա կախվածության մեջ է դրված պառկամենտից։

«Եվ ես հասկանում եմ։ Քանի որ վեթթինգն իր կլասիկ իմաստով չէր կարող իրականացվել, Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում դրա տարրերը պետք է իրականացնի կոռուպցիայի հանձնաժողովը, հետևաբար այդ հաննձնաժողովը պետք է լինի վերահսկելի։ Այն դառնում է անկախության չափանիշներին չբավարարող կառույց այն պարագայում, երբ վերազինվում է քաղաքական բնույթի գործառույթներով»,-ընդգծեց նա։

Վանետիկի Հանձնաժողովը լիազորել է  ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հրատապ կարծիքի մշակումը, որը պետք է ուղարկվի հայցող պետությանը մինչև հոկտեմբեր ամսվա նստաշրջանը։ Հանձնաժողովն աչք կփակի՞ Սահակյանի նշած մտահոգությունների վրա։

«Ես կարծում եմ, որ ոչ։ Ի պատիվ հանձնաժողովի, բազմաթիվ ցնցումների, քաղաքական նախադրյալների պայմաններում հանձնաժողովը կարողացել է իր հետևողական ու անկախ գործունեությամբ վերահաստատել իր մասնագիտական հեղինակությունը։ Ես անձամբ, խորը հարգանքով ու վստահությամբ եմ վերաբերվում այդ կառույցին։ Կարծում եմ, որ մասնագիտական լուծումներն ու պրոֆեսիոնալիզմը դոմինանտ են լինելու այլ նկատառումներին,։ Կարծում եմ, թե նախկինում, թե ներկայում, թե ապագայում հետևողական են լինելու այս հարցերում»,-նկատեց նա՝ ավելացնելով, որ իր համար անակնկալ չէր Վենետիկի հանձնաժողովի նման արձագանքը։

Ինչ վերաբերում է հարցին, արդյո՞ք իշխանությունները դուրս չեն գա  Վենատիկի հանձնաժողովի նշած շրջանակից, Սահակյանն ասաց. «Եթե շարունակվեն այն պնդումները, որ ՍԴ նախկին անդամը դատավոր չէ, և նրանց լիազորությունները համարեն դադարեցված, մենք կհայտնվենք ոչ իրավական տիրույթում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}