Քաղաքական 10:35 24/07/2019 Հայաստան

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները պատժում են Թուրքիային երկու տարբեր խախտումների համար. Սասունյան

Անորոշության և հակասության մի քանի ամիսներից հետո, թե՛ Եվրամիությունը (ԵՄ), թե՛ Միացյալ Նահանգները նույն շաբաթվա ընթացքում որոշեցին պատժել Թուրքիային երկու տարբեր խախտումների համար:

«Ասսոշեյթեդ պրես» (The Associated Press) գործակալությունը հուլիսի 16-ին հաղորդել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները «հաստատել են պատժամիջոցներ Թուրքիայի դեմ՝ գազի հորատման աշխատանքներ կատարելու համար այն ջրերում, որտեղ ԵՄ անդամ Կիպրոսն ունի յուրահատուկ տնտեսական իրավունքներ: Նրանք հայտարարել են, որ կասեցնում են օդային փոխադրումների մասին համաձայնագրի բանակցությունները, ինչպես նաև բարձր մակարդակի Թուրքիա-ԵՄ երկխոսությունները և կոչ են անում Եվրոպական ներդրումային բանկին վերանայել իր վարկավորումը» Թուրքիային:
ԵՄ արտգործնախարարները դժգոհեցին, որ «չնայած Եվրամիության բազմաթիվ կոչերին՝ դադարեցնելու անօրինական գործունեությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Թուրքիան շարունակեց իր հորատման աշխատանքները Կիպրոսի արևմտյան մասում և սկսեց երկրորդ հորատման աշխատանքը Կիպրոսի հյուսիս-արևելքում, կիպրական տարածքային ջրերում»:

Անկարայի իշխանությունները, հատուկ թուրքական ամբարտավանությամբ ԵՄ որոշումը անվանեցին «անպետք»: Ավելին, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց. «Մենք երեք նավ ունենք Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ուղարկելու ենք չորրորդը»:

ԵՄ արտգործնախարարները զգուշացրեցին, որ Թուրքիայի նկատմամբ կկիրառվեն  լրացուցիչ պատժամիջոցներ, եթե նա չհրաժարվի Կիպրոսի շուրջ ծավալվող անօրինական հորատման աշխատանքներից:

Միևնույն ժամանակ, ամիսների անվճռականությունից հետո, նախագահ Թրամփը վերջապես որոշեց արգելել Թուրքիային ձեռք բերել ԱՄՆ-ի նորագույն F-35 կործանիչները, չնայած որ Թուրքիան արդեն վճարել էր մեկ միլիարդ դոլար 116 կործանիչ ձեռք բերելու համար և մասնակցել էր ինքնաթիռի որոշ մասերի արտադրության ծրագրին, որի դադարեցման հետևանքով Թուրքիայի պաշտպանության արդյունաբերությանը կհասցվի շուրջ 10 միլիարդ դոլարի վնաս։

Մի քանի առիթներով Թրամփը արդարացրել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռների ձեռքբերումը՝ սխալմամբ մեղադրելով Օբամայի վարչակազմին ամերիկյան «Փեթրիոթ» հրթիռները Թուրքիային վաճառելուց հրաժարվելու համար: Իրականում Թուրքիան է, որ չի ընդունել ԱՄՆ-ի առաջարկած վաճառքի պայմանները:

Մյուս կողմից, Թրամփը շռայլ գովեստի խոսքեր էր ասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները, ԱՄՆ Կոնգրեսը և անվտանգության աշխատակիցները նախազգուշացրել էին Թրամփին, որ Թուրքիային F-35-երի վաճառքը կարող է վտանգել ինքնաթիռների մասին գաղտնիությունը և խախտել ՆԱՏՕ-ի զինահամակարգի հետ ռուսական հրթիռների օպերատիվ համատեղելիությունը:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության ակնհայտ սպառնալիքները կապված Թուրքիայի կողմից ռուսական հիթիռների ձեռքբերման հետ, Թրամփն այլընտրանք չուներ, քան չեղյալ համարել Թուրքիային F-35 ինքնաթիռների վաճառքի համաձայնագիրը: Հակառակ դեպքում, Թրամփը կհայտնվեր ծիծաղելի իրավիճակում՝ կիրառելով «Առաջինը Թուրքիան», այլ ոչ թե իր սիրելի «Առաջինը Ամերիկան» կարգախոսը:

Հուլիսի 17-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ «F-35-ը չի կարող գոյակցել ռուսական հետախուզական տվյալների հավաքագրման պլատֆորմի հետ, որը կօգտագործվի նրա նորագույն հնարավորություններն իմանալու համար»: Նշվում էր, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերման որոշումն անհնարին է դարձնում նրա հետագա ներգրավվածությունը F-35 կործանիչների համատեղ ծրագրում:
ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ գնումների և կայուն զարգացման հարցերով տեղակալ Էլեն Լորդը հայտարարել է. «ԱՄՆ-ը և F-35-ի գծով գործընկերները համաձայն են Թուրքիայի մասնակցությունը այս ծրագրին կասեցնելու և Թուրքիային այդ ծրագրից պաշտոնապես հեռացնելու համար գործընթաց նախաձեռնելու որոշմանը»:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն իր սովորական ամբարտավան ոճով զգուշացրել է ԱՄՆ-ին, որ եթե նա պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ, ապա իր երկիրը վրեժխնդիր կլինի իր սեփական պատժամիջոցների փաթեթով ընդդեմ ԱՄՆ-ի: Եկեք տեսնենք, թե արդյոք Թուրքիան իր բարձրակոչ հայտարարություններից բացի կիրականացնի իր սպառնալիքները: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները կարող են հանգեցնել Թուրքիայի փխրուն տնտեսության ամբողջական փլուզման:

Նախագահ Թրամփը, որը շատ հաճախ անտեսում է ԱՄՆ ազգային շահերը շահութաբեր գործարար պայմանավորվածությունների հաշվին, հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է գնել միլիարդավոր դոլարների F-35 կործանիչներ: Ըստ սովորության, Թրամփը չափազանցրել է թվերը: Իրականությունն այն է, որ Թուրքիան ծրագրում էր ծախսել մեկ միլիարդ դոլար F-35 ինքնաթիռների ձեռքբերման վրա, այլ ոչ թե միլիարդներ: Բացի այդ, մի շարք երկրներ, այդ թվում` Նիդեռլանդները, Իսրայելը և Պարսկական ծոցի երկրներից մեկն արդեն նշել են, որ կփոխհատուցեն Թուրքիայի կողմից ձեռք չբերված կործանիչների համար՝ լրացուցիչ կործանիչներ ձեռք բերելու միջոցով:

Այնուամենայնիվ, F-35 կործանիչների թուրքական ձեռքբերման արգելումը միակ պատժամիջոցը չէ, որ կարող է կիրառվել Թուրքիայի դեմ: Թրամփը 2017 թ. ստորագրել է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը (CAATSA): Նա պարտավոր է այս օրենքով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Ռուսաստանից հրթիռներ գնելու համար: Նման որոշումը կախված չէ Թրամփից: Այնուամենայնիվ, Wall Street Journal-ը հուլիսի 21-ին հաղորդել է, որ Թրամփը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն:

Նախագահն այս շաբաթ  նախատեսում է հանդիպել մի խումբ սենատորների հետ և քննարկել Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցները, քանի որ  օրենսդիրների կողմից ճնշում է գործադրվում Անկարային պատժելու համար: Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին, խուսափել որևէ պատժամիջոցից, երկրորդ, հետաձգել պատժամիջոցները և երրորդ, առաջարկել պատժամիջոցների ավելի մեղմ տարբերակ: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե նախագահը դա չանի...

Նույնիսկ առանց պատժամիջոցների, Թուրքիան արդեն տուժել է միլիոնավոր դոլարների բացասական գովազդից: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի մի շարք խոշոր հրատարակություններ խմբագրականներ գրեցին՝ հարցականի տակ դնելով Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Wall Street Journal-ի խմբագրությունը գրեց. «Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն այժմ այլընտրանք չունեն, քան վերանայել, թե արդյոք Թուրքիան շարունակում է մնալ որպես դաշինքի անդամ»:
Bloomberg-ը հրապարակեց մի խմբագրական՝ «Թուրքիան լքում է Արևմուտքը: Երթաս բարով» վերնագրով:

Ջեդ Բաբբինը «Վաշինգտոն թայմս» թերթում խմբագրական հոդված գրեց՝ «Թուրքիային վռնդե՛ք ՆԱՏՕ-ից» վերնագրով:

Ամեն անցնող օրվա հետ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ՆԱՏՕ-ից՝ հոգուտ Ռուսաստանի: Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցների համադրումը մահագույժ կլինի Թուրքիայի տնտեսության և ՆԱՏՕ-ին անդամակցության համար...

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:24
Նրանց համար ովքեր, որ արցախցիներին համարում են հյուր Հայաստանում.Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}