Կրթություն 16:30 27/07/2019 Հայաստան

Ստեփանավանի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն. Իրենց նպատակը տնօրենի պաշտոնում ուրիշին նշանակելն է

Ստեփանավանի Ս. Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 դպրոցի տնօրենի ընտրության համար հայտարարված մրցույթում առաջադրված երկու թեկնածուներից որևէ մեկը տնօրեն չդարձավ։

Դպրոցի սաների ծնողներն ահազանգում են՝ դպրոցը քսան տարի ղեկավարած  Լիլյա Հարությունյանին տնօրենի պաշտոնում մարզի իշխանությունները տեսնել չեն ցանկանում, մրցույթն էլ դիտավորյալ ձգձգվել է, ապա չի կայացել։

Խմբագրություն զանգահարած ծնողները նշում են՝ եթե այլ տնօրեն բերեն, ապա իրենց  երեխաներին կտեղափոխեն ուրիշ դպրոց։ Հույս ունեն՝ իրենց բողոքի ձայնը լսելի կլինի։ Ծնողներին լուրեր են հասել,  որ ուժային կառույցներից մեկի պաշտոնյայի կնոջն են ուզում տնօրեն դարձնել։ Հավատալ չեն ուզում։

«Երեխաները դասերին չէին գալիս, արդարություն էինք ճվում, Նիկոլ էինք ճվում։ Խնդրեմ։ Ահա քեզ արդարություն»,-նշեց ծնողներից մեկը։

Դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, հանդիպել է Լոռու մարզպետի հետ, ներկայացրել է խնդիրը, ասել է,  20 տարի աշխատել է, վաստակ ունի, Ղուկասյանն էլ պատասխանել է. «Հերիք է էլի, ինչքա՞ն կարելի է աշխատել»։ Հարությունյանն էլ հակադարձում է՝ ինքը դեռ գործունակ է, էներգիայով լի, առաջատար, մտքերով ու ձեռքբերումներով դպրոց է դարձրել։

Տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է այս տարվա մայիսի վերջին։ Ըստ կարգի, հայտարարվել է մրցույթ թափուր պաշտոնի համար։ Գրեթե միաժամանակ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ դպրոցին պատկանող Սպրինտեր միկրոավտոբուսի՝ անցած տարվա դեկտեմբերին աշխատանքից ազատած վարորդի բողոքի հիման վրա։ Տնօրենի խոսքով, աշխատանքից ազատված վարորդը պահանջել է, որ դպրոցում պահակ աշխատող որդուն ինքն ընդունի որպես վարորդ։ Տնօրենը նրա պահանջը չի կատարել, վարորդն էլ, ըստ Լ. Հարությունյանի, սկսել է իրեն սպառնալ։

«Ասաց, կասեմ իմ տղան ձևակերպված  աշխատող է եղել, աշխատանքի չի եկել, էդ փողերը ես տվել եմ քեզ։ Ես շատ զարմացա, ասեցի՝ հո ասելո՞վ չի, ապացուցել է պետք։ Ինձ պատասխանեց՝ իմը ասելն է, քոնն էլ տակից դուրս գալը, տես ինչ է կատարվելու, հետևիս մարդ կա ուժային կառույցներից, էդ գործին ընթացք կտա»,-աշխատանքից ազատված վարորդի հետ անցած տարվա նոյեմբերի վերջին ունեցած խոսակցությունը ներկայացնում է Հարությունյանը։

Մայիսին հարուցվել է քրեական գործ հենց վարորդի՝ Ռ. Մ.-ի բողոքի հիման վրա, տնօրենին մեղադրանք է առաջադրվել գումարներ յուրացնելու համար։ Նախկին վարորդի պահակ որդու փոխարեն, ըստ մեղադրանքի, մեկ ուրիշն է ստորագրել ու աշխատավարձ ստացել։

«Պարզվում է՝ տարիներ շարունակ տղու փոխարեն հայրն է ստորագրել ու աշխատավարձ ստացել։ Հիմքը դա են վերցրել։ Ես դա իմացել եմ իր շանտաժի ժամանակ։ Հիմա ինձ մեղադրանք է առաջադրվել, որ էդ տղայի աշխատավարձը յուրացրել եմ, հաշվել են 5 մլն դրամի կարգի գումար է։ Ուզում են ամեն կերպ ապացույց գտնեն, որ ես էդ գումարները կերել եմ»,-ներկայացնում  է տնօրենը։

Մրցույթին բացի Հարությունյանից մասնակցելու հայտ էր ներկայացրել Սպիտակից մի աղջիկ, ով ավելի ուշ դպրոցի կառավարման խորհրդի նախագահին տեղեկացրել է, որ հանում է թեկնածությունը։

«Դպրոցի կառավարման խորհուրդը կազմված է ութ հոգուց։ Մրցույթը կայանալու համար պարտադիր պահանջ է, որ վեցը ներկա լինեն»,-նշում է նախկին տնօրենն ու հավելում, երբ մրցույթի նախորդ օրը խորհրդի նախագահը զանգահարել է անդամներին ու հիշեցրել, որ վաղը ընտրելու են, նախարարի ներկայացուցիչն ու մարզպետի ներկայացուցիչները տեղեկացրել են՝ գալ չեն կարող, շտապ գործեր ունեն։ Նրանցից մեկն ասել էր՝ Արցախ է գնում, բայց հետո իմացել են, որ տանն է եղել, ոչ մի տեղ էլ չի գնացել։

Լիլյա Հարությունյանը կարծում է՝ մրցույթին չներկայացողները հրահանգ են ստացել մարզի իշխանություններից։

«Իրենց նպատակը տնօրենի պաշտոնում ուրիշին նշանակելն է։ Ես գիտեմ, որ այն ուժային կառույցի ներկայացուցիչը, որ կանգնած է վարորդի թիկունքին, նրա կինն է ուզում դառնալ տնօրեն։ Վարորդն ինձ ասաց՝ դու չես լինի, կանդալներով քեզ դպրոցից կհանեն, կգա էս ինչ մարդու տիկինը, ես էլ դպրոցում կաշխատեմ, տղես էլ կաշխատի։ Բայց այդ կինը չդրեց իր թեկնածությունը»,-խնդրի մասին մանրամասներ հրապարակեց նա։

Հաջորդ մրցույթը նշանակվել էր հուլիսի 25-ին։ Բայց այդ օրն էլ տնօրեն չեն ընտրել. «Ես արդեն գիտեի, որ չեն գալու մարզպետի ներկայացուցիչները։ Ես դրա նախորդ օրը փորձեցի խոսել, ներկայացնել իրավիճակը մարզպետին։ Մարզպետն ինձ ասեց՝ իմ դիրքորոշումը հետևյալն է՝ որ տնօրենի վրա քրեական գործ, նա չպիտի աշխատի։ Կապ չունի, որ իմ մեղքն ապացուցված չէ, քննություն է ընթանում։ Քանի որ գիտեի, որ նրանք չէին գալու, ես էլ հայտնեցի, չեմ ներկայանալու»,-ասաց Լիլյա Հարությունյանը։

Հիմա խորհուրդը պետք է գրություն ուղարկի մարզպետին նոր մրցույթ անցկացնելու առաջարկով։
Լ. Հարությունյանը չգիտի՝ թե ինչ է  անելու իր իրավունքները պաշտպանելու համար, ասում է՝ իր ղեկավարած դպրոցը բարձր վարկանիշ ունի։

«Ես էդ դպրոցում եմ սովորել, այդ դպրոցի շրջանավարտն եմ եղել, այդտեղ ուսուցիչ եմ աշխատել, տնօրեն եմ աշխատել։ Իհարկե, կփորձեմ մինչև վերջ  պայքարել իմ հնարավորությունների սահմանում, ապացուցեմ իմ անմեղությունը, բայց միտում եմ տեսնում քննությունը ձգձգելու և ինձ անպայման ապացուցելու, որ մեղավոր եմ»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին
Այս տարի երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը կնշվի փետրվարի 8-ին։  Տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում առկա է հիվանդներին ընդունելու խնդիր
Սեզոնայնության հետ կապված հիվանդանոցները ծանրաբեռնված են և  հիվանդ  ընդունելու  խնդիր են ունենում։  Շատ հաճախ հիվանդները...
Աղբյուր` Panorama.am
19:42
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Հունվարի 18-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
19:35
Դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հանդես կգա վերջին ցուցադրությամբ
Ֆրանսիացի հագուստի մոդելավորող, դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հայտարարել է, որ հունվարի 22-ին Փարիզի Շատլե թատրոնում  կայանալու է շոու, որը...
Աղբյուր` Panorama.am
19:25
Դահուկավազքի առաջնություն Աշոցքում շարունակվում է
Աշոցքում շարունակվում է նախօրեին  մեկնարկած Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Մրցումներին մասնակցում են Գյումրիի, Աշոցքի, ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեքսիկայում սերիալի նկարահանումների ժամանակ երկու դերասան է մահացել
Նրանք նկարահանվում էին «Ճշմարտության առջև առանց վախի» սերիալում:
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
Վրաստանում տասը տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի քաղաքացի Խ.Գ-ն։ Դատարանն ապացուցված է համարել նրա մեղքը։ «Գրուզիա...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ճապոնացիների 80 տոկոսը կողմ է մահապատժի պահպանմանը
Ճապոնացիների ավելի քան 80 տոկոսը կողմ են արտահայտվել երկրում մահապատժի պահպանմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման հետազտության տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հունվարի 20-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում ու չորս մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Աղոթք Սուրբ Գայանեում՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագից անմիջապես հետո, նույնպես կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ Բաքվի ջարդերին զոհ դարձած հայորդիների համար։
Աղբյուր` Panorama.am
18:35
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարը փոխվել է
Ֆրանսիական LVMH (Moet Hennessy — Louis Vuitton)  ընկերության ղեկավար Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Լուվրը վերականգնել է բնականոն աշխատանքը
Փարիզում Լուվրը վերականգնել է իր բնականոն աշխատանքն այն բանից հետո, երբ նախօրեին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Բեռլինում տրակտորների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 15 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ բողոքելով գյուղատնտեսության ոլորտում պետության իրականացրած քաղաքականությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:08
Փորձել են հրկիզել փարիզյան «Ռոտոնդան»
Այնտեղ հանգստացել է Շագալը, Պիկասոն ու Մակրոնը
Աղբյուր` Panorama.am
17:59
Պայթյունի հետևանքով Սոմալիում երեք մարդ մահացել է, ևս 20-ը՝ վիրավորվել
Մահապարտը Սոմալիի հարավում գտնվող Աֆգոյ քաղաքում ավտոմեքենա է պայթեցրել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով երեք մարդ...
Աղբյուր` Panorama.am
17:48
«Կիա»-ով կնոջը բերման են ենթարկել տղամարդուց շորթում կատարելու փաստով
Հունվարի 15-ին  40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող...
Աղբյուր` Panorama.am
17:36
10 հայ ըմբիշ՝ Նիսի մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` 10 ըմբիշով, մեկնել է ֆրանսիական Նիս քաղաք`միջազգային մրցաշարի մասնակցելու:...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահում:...
Աղբյուր` Panorama.am
17:03
Հայտարարություն. Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները
Գումարվել է Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ
Աղբյուր` Panorama.am
16:49
Լոռին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվողի հետ
«Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Նվանի Իկեչուկվուի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի
«Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի քիչ է պատրաստվում խաղաղության, հակառակը՝ և սպառազինության առումով, և հայատյացության քաղաքականության ...
Աղբյուր` Panorama.am
16:29
Փաշինյանը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:15
11 դպրոց չի ապահովել համապատասխան ջերմաստիճան
Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
16:02
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի հայատյացության քաղաքականության համար
«Բավքի հայերի ջարդերն ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Ցավոք սրտի, առ այսօր չունենք հստակ քանակ, թե որքան զոհեր ու...
Աղբյուր` Panorama.am
15:53
Գեորգի Կուտոյանն ընտանիքի անդամներին տեղեկացրել էր իր բնակարանում երկու- երեք օր հանգստանալու մտադրության մասին
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական,...
Աղբյուր` Panorama.am
15:42
«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականների՝ էթիկայի կանոններից դուրս գործողությունները։ «Երեկ ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գլխավոր դատախազ. Ողջ գործիքակազմով ապահովելու ենք տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը
Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ պաշտոնյա
Աղբյուր` Panorama.am
15:25
Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի
ՖԱ «Դիլիջանը» փոխադարձ համաձայնությամբ խզել Է 10 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը։ Ըստ ակումբի մամուլի ծառայության, հեռացել են...
Աղբյուր` Panorama.am
15:11
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականը դիմավորել է Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}