Իրավունք 09:30 29/07/2019 Հայաստան

Հովհաննես Խուդոյան. Մեկ տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գործով տեսանք բոլոր հնարավոր խախտումները

Մեկ տարի առաջ՝ 2018-ի հուլիսի 26-ին մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

ՀՔԾ տարածած հայտարարության  մեջ ասված էր. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»։ Նույնը օր նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց, դատարանը բավարարեց այն։

Ի՞նչ է տեղի ունեցել անցած մեկ տարում, ինչի՞ են ականատես եղել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Panorama.am-ն այս հարցն ուղղեց փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանին։

«Մեկ տարվա ընթացքում տեսանք վարույթն իրականացնող մարմնի ու դատախազության հրապարակային հայտարարություններն այն բանի մասին, որ իրենք պատրաստակամ են օրենքի սահմաններում բացահայտել մարտի 1-ի գործը, սակայն մեկ տարվա ընթացքում հասկացանք, որ նրանց գործողությունները բոլորովին այլ ուղղությամբ են՝ կոնկրետ անձանց մեղադրանքներ առաջադրելու և դրանք ամեն կերպ պահելու ու դատարան հասցնելու համար»,-ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, այդ գործողություններին հասնելու համար այդ մարմինները հետ չմնացին դատավարական և նյութական բոլոր հնարավոր խախտումներից։

«Մեկ տարվա ընթացքում այս  գործով տեսանք հնարավոր գրեթե բոլոր խախտումները, որոնք կարող են թույլ տրվել քրեական դատավարության ընթացքում։ Մենք տեսանք անհիմն առաջադրված, չպարզաբանված մեղադրանք, մենք առաջին անգամ տեսանք՝  դատարանում կալանավորման հարցը քննելիս հնարավորին ամեն ինչ արվեց, որ պաշտպանական կողմը զրկված լինի գործի նյութերին ծանոթանալու ու դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, մեզ նյութերի մի մասը տրամադրվել էր կալանքի նիստից րոպեներ առաջ»,-թվարկեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը։

Նա շարունակում է՝ այս ընթացքում տեսել են դատարանի ապօրինի որոշում, առաջինը առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումն էր։

«Հետագայում տարածված տեղեկատվության համաձայն, հասկացանք, որ այդ որոշումը նախապես էր պլանավորած՝ հեռախոսային արդարադատության շրջանակներում։ Տեսանք, որ Հայաստանի Հանրապետությունում մի շարք պաշտոնատար անձին, որոնք քրեական վարույթի հետ պետք է կապ չունենային, անմիջական մասնակցություն ունեն ունեն այդ վարույթին, անմիջական հրահանգներ են տալիս,  օժանդակում են բոլոր անօրինական գործողությունների ու դատավարական խախտումների իրականացմանը։ Խոսքը և Հատուկ քննչական ծառայության պետի մասին է, և Ազգային անվտանգության տնօրենի, և վարչապետի»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի խոսքով, իրենք տեսել են ճնշումներ ու հետապնդումներ Ռոբերտ Քոչարյանի գործով  իշխանությունների ցանկությանը հակառակ որոշում կայացրած դատավորների նկատմամբ, նրանց դեմ օգտագործվել են հնարավոր բոլոր վարչական ռեսուրսները։

«Դա արվում է այդ դատավորներին ու  այդ գործով հնարավոր այլ դատավորներին սպառնալիքներ հասցնելու համար, դատական համակարգի հեղինակությունը նվազեցնելու, հասարակության մեջ դատական համակարգի նկատմամբ անվստահություն սերմանալու համար»,-կարծիք հայտնեց նա։

Խախտումներից ամենասարսափելին, ըստ Խուդոյանի,  դատավոր Դանիելյանի կողմից պաշտպանական կողմին ելույթի հնարավարությունից զրկելն էր։

«Իսկ եթե միայն մեր գործի տեսանկյունից չնայենք, այլ ընդհանուր դատական համակարգի, ապա ամենասարսափելին դատարանների նկատմամբ ճնշումներն  են, որոնք սկզբնական փուլում թաքնված էին, հետ գնալով սաստկացան։ Այսօր արդեն բաց տեքստով, հրապարակային այդ  ճնշումը կա։ Հիշենք դատարանների արգելափակումը, հիմա էլ ամեն կերպ փորձ է արվում Սահմանադրական դատարանի նկատմամբ ոչ իրավաչափ ճնշումներ գործադրվել»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը։

Որո՞նք են լինելու  ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի հետագա գործողությունները։ Խմբի անդամն ասում է՝ շարունակելու են շարժվել օրենքով։

«Մեր գործողությունները համապատասխանեցնում ենք օրենքին՝ ի տարբերություն վարույթն իրականացնող մարմնի։ Մեր գործողություններով, բողոքներով, գանգատներով ու միջնորդություններով, դատական նիստերի ընթացքում հնչեցրած ելույթներով արդեն իսկ ցույց ենք տվել, որ գործն ի սկզբանե դատարկ է եղել, եթե վարչապետի խոսքերով ասենք, ապա գործը ջուր է, ինչպես իրեն զեկուցում էին դատարաններից։ Մեր հանրությունն ի վերջո պետք է հասկանա, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ քննության ընթացքում իրենց հետ անկեղծ չեն եղել, հետապնդում են ոչ թե արդար նպատակներ գործի բացահայտման ու տուժողների, նրանց հարազատների իրավունքների վերականգնման վերաբերյալ, այլ նպատակը պարզապես քաղաքական հարցերի լուծումն է՝ կոնկրետ անձանց քաղաքական հետապնդման ենթարկելու միջոցով»,-պնդեց փաստաբանը։

Այս պահին փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան 7 գանգատ են ներկայացրել, դրանք հիմնականում վերաբերում են  Ռոբերտ Քոչարյանի կալանքին։

Փաստաբանական թիմը խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացրել, գործընթացն արագ կազմակերպելու համար դատարանին են տրամադրել նաև գործի նյութերը։ Չնայած միջնորդությունը պետք է քննվեր անմիջապես, բայց մինչ այս պահը դատավոր Դավիթ Գրիգորյանը հարցին չի անդրադարձել։

«Ես չգիտեմ հիմա պարոն Գրիգորյանի դուռը կնիքված է, թե ոչ, բայց  երբ միջնորդությունը ներկայացրեցինք, դատավորը ոչ արձակուրդում էր, ոչ էլ ինչ-որ խնդիրներ ուներ։ Այն ժամանակ պետք է այդ միջնորդությունը քններ։ Մենք այդ դժգոհությունն ունենք դատավորից ու նրա աշխատակազմից։ Նա որևէ խոչընդոտ չի ունեցել այդ միջնորդությունը քննելու հետ կապված։  Դա ամենակոպիտ խախտումն է, որ մինչև հիմա շարունակվում է։ Սա առկա խախտում է ու մեր ներկայացրած միջնորդությունը, արդեն մեկ ամիս է, չի քննվում։ Սրա վերաբերյալ արդեն Եվրոպական դատարան դիմել ենք ու ևս մեկ անգամ դիմելու ենք։ Ակնկալում ենք, որ պարոն  Գրիգորյանն արձակուրդից հետո գործողություններ ձեռնարկելու է»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
13:15
«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}