Սեփականատեր. «Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների
Իրավունք
12:13 02/08/2019
Հայաստան

Սեփականատեր. «Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների

Տեսազանգի միջոցով Երևանում անցկացվող «Սանիթեք» ընկերության տնօրեն և սեփականատեր Նիկոլաս Թավիլը հայտարարեց,որ  մամուլի ասուլիսը Թբիլիսիում անցկացնելու պատճառը, նաև Երևան չգալու պատճառն այն է, որ տևական ժամանակ ընկերությունը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների։

«Ճնշումներից մեկն էլ այն է, որ 2019-ի փետրվարին քրեական գործ է հարուցել ընկերության նկատմամբ։ Քրեական գործն անօրինական է և անհիմն է. քաղաքական դրդապատճառներ ունի»,-ասաց տնօրենը։

Նիկոլաս Թավիլի խոսքով, դա քաղաքապետարանի բազմաթիվ փորձերից մեկն է՝ սպառել ընկերության ֆինանսական ռեսուրսները, որը ըստ երևույթին ունի մեկ նպատակ՝ անարդար և խտրական ճանապարհով մասնավոր ներդրողի սեփականության բռնագրավում իշխանության կողմից։

Ընկերության սեփականատերը հիշեցրեց, որ նախկինում հնչել են հայտարարություններ, ըստ որոնց «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է։

Placeholder
Սեփականատեր. «Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների