Հասարակություն 13:15 05/08/2019 Հայաստան

Խաժակյան. Քաղաքապետարանի մերժումը ամռան նախաշեմին կանխեց «Սանիթեք»-ի ներդրումները

««Սանիթեք» ընկերության ասուլիսում որևէ նոր բան չհնչեց։ Կարծում եմ, այն ժամանակավրեպ էր»,-նման կարծիք հայտնեց  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Աղբահանության ճգնաժամ Երևանում․ինչպե՞ս կհանգուցալուծվի» թեմայով քննարկման ժամանակ։

Նա համարում է, որ մայրաքաղաքի աղբահանության գործը ստանձնած կազմակերպության կողմից առաջարկների բարձրաձայնումն ու հրապարակայնացումը ժամանակավրեպ է, քանի որ դրանց շուրջ ծավալված քննարկումներն էլ արդյունք չեն տվել։

«Կարծում եմ, «Սանիթեք» ընկերությունից քաղաքացիներն ակնկալիք չունեն։ Հիմա փաստորեն միակ տարբերակը մնում է սպասել, թե երբ համայնքային հիմնարկը կսկսի ամբողջ թափով գործել։ Հույս ունենք, որ առաջիկայում խնդիրը կլուծվի»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը՝ հիշեցնելով, որ ամռանը իշխանությունները չկարողացան աղբահանություն իրականացնել, իսկ համայնքային հիմնարկի ստեղծումը կարճաժամկետ լուծում է, մինչդեռ խնդրին համակարգային ու երկարաժամկետ լուծումներ են պետք։

Քննարկմանը մասնակից Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը  մեղադրեց «Սանիթեք»-ին, ասաց չի կատարել իր պարտավորությունները։

«Հիմա խոսում են ներդրումների մասին։ Բայց ոչինչ չեն արել։ 2000 խոստացած աղբամաններից 200-ը եկան Երևան։ Ես դա էլ եմ համարում հրաշք»,-ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այս պարագայում էլ ընկերությունը խուսափել է մետաղական աղբամանների ձեռքբերումից, բերել է պլաստմասե աղբամաններ։

Համայնքային հիմնարկը, հրատապությունից ելնելով, բերել է պլաստմասե աղբամաններ, հետագայում բերելու է մետաղական։ Այս պահին ունի 12 մեքենա, Դավթաշեն վարչական շրջանում աղբահանությունը կիրականացնի համայնքային հիմնարկը։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն անձամբ է գնացել «Սանիթեք» ընկերության ասուլիսին, ասաց՝ հստակ ոչինիչ չի լսել, թե ինչու է իր ղեկավարած ընկերությունը ձախողում Երևանում։ Մանրիկյանն ասում է՝ հավատում է քաղաքային իշխանությունների՝  քաղաքն աղբից մաքրելու մասին հայտարարությունների անկեղծությանը։

Դավիթ Խաժակյանն էլ ընդգծում է, եթե քաղաքապետարանը կապալառուի հետ անցնում է  հրապարակային փոխհրաձգությունների, նշանակում է, որ բանակցություններն ու փոխադարձ շփումները ձախողված են։

«Որևէ տրամաբանություն չկա կապալառուի հետ հրապարակային բանավեճի մեջ մտնել, դա արդեն նորմալ չէ ու կարող է որևէ փուլում վնաս տալ։ Համայնքային հիմնարկի գործունեությունն էլ կարող է հանգեցնել, որ քաղաքացին աղբահանության համար վճարի երկու կազմակերպության»,-ասաց «Լույս»-ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, իր ունեցած տեղեկություններով ներդրումներ կատարելու, համայնքային հիմնարկի գույքը «Սանիթեք»-ին վվարձակալության հանձնելու վերաբերյալ առաջարկներ ընկերությունն արել է նաև ամռանն ընդառաջ, սակայն քաղաքապետանը չի ընդունել։

«Միգուցե դա տրամաբանական էր, բայց մյուս կողմից ամռան նախաշեմին այդ քայլը կանխեց ներդրումները։ Եղավ աղբահամանների ներդրում, բայց շարունակությունը չեղավ։ Կարող էին գալ նաև նոր մեքենանր, բայց չեկան, քանի որ տպավորություն էր, որ «Սանիթեք» ընկերությունն անընդհատ մտավախություն ունի, որ իրեն շուկայից դուրս են մղելու, լուծելու են պայմանագիրը։ Քաղաքապետարանն էլ այս առումով ընդառաջ որևէ բան չասաց»,-նշեց ավագանու անդամը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:32
Հոկտեմբերի 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
Հոկտեմբերի 16-18-ը, 19-ի և 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:...
Աղբյուր` Panorama.am
20:50
«Թիրախում Հայաստանն է»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում...
Աղբյուր` Panorama.am
20:32
«Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի» տարածքից գողություն են արել ու բռնվել
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 14-ին «Զանգեզուրի պղնձամոլեբդենային...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը Վանաձորի մի շարք փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Առաջին անգամ Բուքերյան մրցանակը միանգամից երկու հեղինակի են հանձնել
Այս տարի պատմության մեջ առաջին անգամ Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize) են արժանացել միանգամից երկու հեղինակ: kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Նոտր Դամի մոտ ահաբեկչության փորձ իրականացրած ֆրանսուհիները դատապարտվել են
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ մեքենայում ռումբի պայթյունի փորձի  մեջ մեղադրվող հինգ կանայք դատապարտվել են 5-30 տարվա ազատազրկման: ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հանդիպում «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով համաժողովի մասնակիցների հետ
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանդիպել են «Համագործակցություն...
Աղբյուր` Panorama.am
19:50
Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:49
Կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի վարչապետին
Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բեռլինում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումն օրակարգում է. դեսպան
Կողմերը պայմանավորվել են համատեղ իրականացնել գերմանացի կոմպոզիտոր Լ. Վ. Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ:
Աղբյուր` Panorama.am
19:22
ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվել է զորավարժություն, որին ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այս պահին բուժումը շարունակում է 13 երեխա. ԱՆ
Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօրվանից մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Կարո Փայլան. «Խաղաղություն ցանկանալը հանցանք է դարձել»
Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: Այս խնդրին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված
Հոկտեմբերի 15-ին, ժամը 08:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում սարից քար է պոկվել և...
Աղբյուր` Panorama.am
18:15
Կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակը դրական եզրակացություն ստացավ
Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց անշարժ գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման...
Աղբյուր` Panorama.am
18:03
ՈՒԵՖԱ-ն կքննարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրքիայից տեղափոխելու հնարավորությունը
Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, կուսումնասիրի Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչի անցկացման վայրը Ստամբուլից տեղափոխելու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը
Գերմանական Volkswagen ավտոընկերությունը հետաձգել Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ դա...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վիտալի Բալասանյան. Ադրբեջանին ձեռնտու է եղել, որպեսզի սահմանային լարվածությունը զրոյանա
«Խոսում են, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ սահմանում լարվածությունը թեթևացել է։ Դա հայտնի վերելակային դիվանագիտությունն է։ Ադրբեջանին ձեռնտու...
Աղբյուր` Panorama.am
17:49
Ավտոմեքենաների սրահներից կատարված հափշտակության դեպքեր են բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Քննչական կոմիտե. Թունավորումից տուժել է 24 անձ
ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
17:27
Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է
Արցախի հերոս, Ազգային անվտանգության խորհուրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր հակառակորդ չի համարում,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տնտեսության այսօրվա վիճակը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ. ՏԶՆԿ նախագահ
2019թ.  առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը  կազմել է 6.5%, ինչն առաջին հայացքից կարող է դրական գնահատվել, բայց ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը
Մեկնարկել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր համագործակցությունը: Հիմնադրամը գործարկել է նոր...
Աղբյուր` Panorama.am
16:57
Վիտալի Բալասանյան. Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական խողովակը փշրված է
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսլականն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմի մեջ։ Նիկոլ Փաշինյանն այսօր վարում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}