13:52 14/08/2019 Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար․ Փաշինյան-Թրամփ հանդիպումը եղել ու մնում է մեր օրակարգում

«Բավական առիթ ունեցել ենք խոսելու ԼՂ հարցով բանակցային դինամիկայի մասին։ Վերջին հանդիպումը կայացել էր 2 ամիս առաջ, դինամիկան պահպանվում է ու այն շարունակվելու է։ Մենք երբևէ սպասեցնել չենք տվել, մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը։ Ինչ վերաբերվում է ժամկետներին, ապա նորից պետք է խնդրեմ մի փոքր համբերությամբ լցվել, որովհետև հանդիպման մասին հայտարավում է այն ժամանակ, երբ այն արդեն համաձայնեցված է»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ԼՂ հարցով հետագա բանակցությունների մասին հարցին։ 

ՀՀ-ԱՄՆ երկխոսությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը  բավարար է համարում

«Ուշադրություն դարձնենք, թե որքան ակտիվ է եղել քաղաքական երկխոսությունը ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև այս շրջանում։  Այս տարվա ընթացքում երկխոսության շարունակականությունն ու մակարդակը մեզ համար սկզբունքորեն բավարար է»,- ասաց Մնացականյանը։

Պատասխանելով սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ու ամենաբարձր մակարդակով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման հարցին, ԱԳ նախարարն ասաց, որ «սա եղել ու մնում է մեր օրակարգում»։

«Վստահ եմ, այդ պահը կգա, բայց նույնիսկ ներկայիս դինամիկային եթե գնահատական տանք, այս առումով մենք ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության որևէ դեֆիցիտ չենք ունեցել այս տարվա ընթացքում»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։ 

«Արցախը Հայաստանն է» հայտարարության ազդեցությունը բանակցությունների վրա

«Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, որևէ նոր ավելացնելու բան չկա, ամենն ասվեց Ստեփանակերտում։ ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նույնպես վերահաստատվեց այն, ինչ ասվել էր Ստեփանակերտում։ Մեր կողմից մտադրություն չկա որևէ կերպ շեղվելու այն դիրքորոշումներից, մոտեցումներից, որոնք վերաբերում են խաղաղ կարգավորմանը և մեր հավատարմությանը՝ բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու»,-ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

ԱԳ նախարարը, խոսելով Ադրբեջանում հայտնված հայ զինվորի մասին, ասաց, որ սա շատ զգայուն հարց է ու այս առումով Արցախի ԱԳ նախարարության կողմից արվել է հայտարարություն, որում ասվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

«Հաշվի առնելով հարցի զգայունությունը, կսահմանափակվեմ այդ հայտարարությամբ»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։

ԱՄՆ-ի կողմից այս տարի Ղարաբաղին տրամադրվելիք օգնության չափի կրճատումը

«Սկզբունքորեն սա յուրաքանչյուր տարի ԱՄՆ վարչակազմի, ներկայացուցիչների պալատի, սենատի միջև բյուջեի արտաքին հատկացումների շուրջ վարվող բանակցությունների օրակարգ է։ Սա նաև օրակարգ է մեր երկկողմ երկխոսության մեջ ԱՄՆ-ի հետ բոլոր մակարդակներով։  Մենք աշխատում ենք այս հարցերի շուրջ, որը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի, ու այն շատ ակտիվ քննարկվող հարց է»,-ասում է ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով հայկական 2 կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ սահմանած  պատժամիջոցներին, ԱԳ նախարարն ասաց, որ այս հարցը պետք է ուսումնասիրի։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարն այսօր ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային։ ԱԳ նախարարները հանդես եկան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով ու պատասխանեցին լրագրողների հարցերին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:53
Կիրո Մանոյան. Կարող է Ալիևը ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել
«Եթե նկատի ունենանք, թե ինչ ձևով Ադրբեջանի նախագահը ելույթ ունեցավ և ինչպիսի պատասխան ստացավ Հայաստանի վարչապետից,  կարծում եմ, չի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդեց նիստերն անցկացնել հիվանդանոցում
Դատական այսօրվա նիստին ամբաստանյալ Մանվել Գրիգորյան չէր մասնակցում։ Կալանավորված Գրիգորյանը տևական ժամանակ հիվանդանոցում է։ Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Արաբագետ. Թուրքիայի գործողությունից Սիրիայի կառավարության ստացածն ավելի մեծ է լինելու
Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկից օրեր անց Բաշար Ասադի զորքերը շարժվել են դեպի հյուսիս, սակայն այստեղ որևէ խնդիր չկա,...
Աղբյուր` Panorama.am
12:35
ԱԱԾ. Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր
Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական...
Աղբյուր` Panorama.am
12:32
Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատից գողություն կատարածներին գտել են
Ոստիկանության Կապանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի տարածքից գողություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հայաստանի ազգային հավաքականը հրապարակել է վերջնական հայտացուցակը
Հայաստանի ազգային հավաքականը հրապարակել է վերջնական հայտացուցակը  Ֆինլանդիայի հետ հանդիպման համար։ Ցանկում ընդգրկված է 23 խաղացող։...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արմեն Պետրոսյան. Արաբական երկրները տարածաշրջանում զիջել են իրենց դիրքերն Իրանին ու Թուրքիային
«Թուրքիային կանգնեցնելու իրական քայլը մեկն է՝ այն է՝ զորք մտցնել տարածք։ Այս հնարավորությունն ուներ ԱՄՆ-ը, որը չօգտագործեց այն, անգամ...
Աղբյուր` Panorama.am
12:12
Համանախագահները հանդիպումներ կունենան նաև Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Աղբյուր` Panorama.am
12:02
Թուրքագետ. Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է ՌԴ նախագահ Պուտինը
Թուրքական ներխուժումը սպասվում էր դեռ տարեսկզբին՝ կոնկրետ փետրվարի 15-ին, քանի որ 1999թ.-ի այդ օրը կալանավորվեց քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանը,...
Աղբյուր` Panorama.am
11:57
Դավիթ Սանասարյանի պատմության «քարը»
Ոստիկանությանը Panorama.am-ը դիմեց Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
11:48
«Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը»
Երևանի «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՍՊԸ –ի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում:
Աղբյուր` Panorama.am
11:40
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Dubai Internet City-ի հետ
Հոկտեմբերի 6-ից 10-ը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը մասնակցել է Դուբայում կայացած...
Աղբյուր` Panorama.am
11:34
Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են  «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
11:19
ՀՀ-ում անցկացվում է «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» թեմայով միջազգային գիտաժողով
Քառօրյա գիտաժողովի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի և Ավստրալիայի 31 մասնակիցներ կներկայացնեն զեկուցումներ տարբեր թեմաների վերաբերյալ:
Աղբյուր` Panorama.am
11:15
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին...
Աղբյուր` Panorama.am
11:09
Ամբողջ Ռուսաստանով Նավալնի գրասենյակները խուզարկություններ են կատարվում
Ռուսաստանի Դաշնության ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների շրջանում խուզարկություններ են կատարվում։ Ըստ Կոռուպցիայի դեմ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հայաստանն աշխարհում 13-րդն է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով. «Կասպերսկի»
Հայաստանում  2019-ի երկրորդ եռամսյակում համացանցից գրոհների բախվել է օգտատերերի 15,4%-ը. այդ ցուցանիշով երկիրը 13-րդ տեղն է զբաղեցրել այն...
Աղբյուր` Panorama.am
10:57
Թուրքիան պարտություն կրեց Միջպառլամենտական համաշխարհային միությունում. Միքայել Մելքումյան
ԱԺ պատվիրակությունն այսօր գտնվում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, որտեղ մասնակցում է Միջկառավարական համաշխարհային միության հերթական...
Աղբյուր` Panorama.am
10:51
Քրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայի 700-րդ գոլը
Եվրոպայի առաջնության 2020 թվականի ընտրական խաղում Ուկրաինայի ազգային հավաքականի դեմ խաղում պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ...
Աղբյուր` Panorama.am
10:42
ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԳԱ նիստին մասնակցելու համար մուտքի արտոնագիր չի տվել 18 ռուս դիվանագետների
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել Ռուսաստանից 18 պատվիրակների: Այս մասին նախօրեին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
10:34
Ռ. Մելիքյան. Սանասարյանի կողմից ենթադրաբար կատարված վրաերթի պատմությունը պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հետևում է ««Անալիտիկ» լրատվականի բացահայտման...
Աղբյուր` Panorama.am
10:32
Դատական օրենսգրքի փաթեթը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի. Վենետիկի հանձնաժողով
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված կարծիքը հայերեն թարգմանությամբ:
Աղբյուր` Panorama.am
10:31
ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար
Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, կարող է պատժել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ «Էրմենիհաբերից» տեղեկանում ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
10:29
Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը
Արդարադատության նախկինն նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն երկու օր շրջանառվում են...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվել է 0:1 հաշվով
Հոկտեմբերի 14-ին ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Մ-21 ԵՎՐՈ 2021-ի որակավորման փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Հայաստանի Մ-21...
Աղբյուր` Panorama.am
10:22
Իրականում սա յազվություն չէ, պատրաստ եմ Փաշինյանի հետ հանդիպել եթերում և այդ ամենը քննարկել. Բագրատյան
«Ուզում եմ՝  Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ նույնիսկ այդ ողորմելի վիճակագրական թվերը կեղծված են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
10:18
Աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 մլն-ը կույր է
Հայաստանում շարունակվում են Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները, որոնք սովորաբար նշվում են ամբողջ շաբաթվա ընթացքում: 2000 թվականից...
Աղբյուր` Panorama.am
10:09
Այս շաբաթ վերսկսվում է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով վկաների հարցաքննությունը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, այս շաբաթ վերսկսում է նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի...
Աղբյուր` Panorama.am
10:02
Մեղադրանք է առաջադրվել՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Ձևաչափը հետաքրքիր էր` ճաշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}