Հասարակություն 10:47 15/08/2019 Հայաստան

Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհից «Արևիկ» ազգային պարկ ընկած հատվածում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհից «Արևիկ» ազգային պարկ ընկած հատվածում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Օգոստոսի 15-ին, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։ ԱԻՆ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ,  այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ.  հայտարարվել է Մեղրիի ՀՓՋ-ի անձնակազմի հավաք:
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է բուսածածկ տարածք և եղևնուտ, տեղանքը խիստ կտրտված է և դժվարանցանելի, առկա է հրդեհի տարածման վտանգ:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատը (10 փրկարար), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը (4 փրկարար) և Օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան (3 փրկարար):
Ժամը 21:00-ին ԱԻ նախարարի մոտ կայացած օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակով պայմանավորված ռիսկերը, արձագանքման և հետևանքների վերացման առանձնահատկությունները:

Օգոստոսի 12-ին, ժամը 08:10-ին ծավալվել է օպերատիվ շտաբ: Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 30 հրշեջ-փրկարար:

Հետախուզման արդյունքում պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 10-12 հա բուսածածկ տարածքում, այրվել են խոտածածկույթ, գիհի և եղեգնուտ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:46-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 67 փրկարար (4 մարտական հաշվարկ), ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան, ՊՆ Մեղրու N զորամասից 30 ծառայող, Մեղրու ոստիկանության՝ 45, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի՝ 25 (8 միավոր տեխնիկա), «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ 15, «Արևիկ» ազգային պարկի 15 աշխատակից և Մեղրու ՃՇՇ-ից մեկ միավոր տեխնիկա:

Հրդեհի վայրում իրականացվել է հերթապահություն:

Օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ին «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ, Մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. 10 հրշեջ-փրկարարների և «Արևիկ» ազգային պարկի 10 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:59
Դեսպանին զարմացրել է փաստը, որ Զինվորի տանը կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել
Զինվորի տան հյուրը Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսինն էր Հոլանդիայի հիմնադրամի մասնաճյուղի տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
13:54
Մեկ կուսակցությամբ խորհրդարանը Վրաստանում. ինչ է սպասվում
Դեկտեմբերին Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը կսկսի իր աշխատանքը։ Դեկտեմբերի 19-ը վերջին ժամկետն է, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը...
Աղբյուր` Panorama.am
13:38
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը
Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը կոչ է անում ճանաչել Ղարաբաղը, զուրկ է ողջամտությունից և սահմանափակում է Ֆրանսիայի մասնակցության հավանականությունը...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կոմիտասի պողոտան հատող վերնանցում կկառուցվի
Կառավարությունն այսօր որոշեց «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամասեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Գերագույն գլխավոր դավաճանի՝ աթոռը պինդ գրկելու հաստատակամությունն ունի քրեաիրավական նշանակություն. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, Արցախկի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում  գրում է. «Գերագույն գլխավոր դավաճանի այսօրվա ելույթն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, հեռանալդ առաջին հերթին քեզ է պետք, հասկացի
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ադրբեջանի խորհրդարանը դիմել է կառավարությանը՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հանելու առաջարկով
Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանն առաջարկել է դիմել ԵԱՀԿ-ին՝ Ֆրանսիային հետ կանչելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:00
Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է
Ավարտվել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի օղակաձև մասի (կմ 96+176-կմ 96+433)...
Աղբյուր` Panorama.am
12:57
Զինծառայողն ասում է՝ «Մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են»
ՊՆ դիմաց բողոքում են զինծառայողների ծնողները, հարազատները
Աղբյուր` Panorama.am
12:54
Ինչո՞ւ է ռազմական դրությունը հանելուն կողմ ԳՇ ներկայացուցչի փոխարեն ԱԺ գալու ՊՆ գլխավոր քարտուղարը. Մարուքյան
«Խնդրում եմ ապահովեք ԳՇ գեներալի ներկայությունը ԱԺ-ում, քանի որ երեկ նա պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց,...
Աղբյուր` Panorama.am
12:50
Պարգևավճար վիրավորվե՞լու դիմաց
Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին պարգևավճարով խրախուսելու վերաբերյալ որոշումը քաղաքացիներին զայրացրել է։ Ավինյանի մամուլի քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
12:45
Գերմանիայում COVID-19- ի դեմ պատվաստումը տարիներ կտևի
Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին կարծում է, որ գերմանական բնակչությանը կորոնավիրուսից պատվաստելը մեկ...
Աղբյուր` Panorama.am
12:38
Մեր երկրի համար այս դժվար օրերին ստանձնում եմ Կոտայքի մարզպետի պաշտոնը. Մեսրոպ Մեսրոպյան
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, կոտայքի մարզպետ նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա Հանրային ծառայությունների կարգավորման...
Աղբյուր` Panorama.am
12:35
Հայաստանը պատվիրել է 300 հազար բնակչի հաշվով պատվաստանյութ. Արսեն Թորոսյան
Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, որ նախորդ օրը կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է...
Աղբյուր` Panorama.am
12:30
Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան
Իսրայելական «Hayom» թերթը նոր մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի...
Աղբյուր` Panorama.am
12:17
30 հազար քաղաքացի ունի 68 հազար դրամի աջակցություն ստանալու հաստատած դիմում. Մեսրոպ Առաքելյանը
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ կառավարությունը երկու...
Աղբյուր` Panorama.am
12:04
Բերձոր. Անտերություն ու տագնապ
Քաշաթաղն Ադրբեջանին հանձնելուց մի քանի օր առաջ Բերձոր քաղաքի ու Աղավնո գյուղի բնակիչները հանկարծ տեղականում են, որ համայնքներն անցնում են ...
Աղբյուր` Panorama.am
11:59
«Հիմա ասել էի դավաճանն ով է, ա՛յ տղա». իմքայլական պատգամավորը՝ քաղաքացուն
ԱԺ շենքի դիմաց շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան։ Քաղաքացիները, «դավաճան», «հող...
Աղբյուր` Panorama.am
11:57
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 801 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 801 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։ Այսպիսով, այս պահի դրությամբ...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան
Սկսելով կառավարության նիստը՝ Նիկոլ Փաշինյանը  նկատեց, որ աշխատանքները սկսում են նորացված կազմով: Թվարկելով փոփոխված ղեկավարներով...
Աղբյուր` Panorama.am
11:45
Սահմանափակումները, որոնց անհրաժեշտությունը չկա, բերում են տնտեսական ծանր հետևանքների. Գորգիսյան
«Ռազմական դրություն հայտարարելու որոշման ընդունման համար հիմք հանդիսացած հանգամանքներն այլևս չկան, ուստի մենք առաջարկում ենք ընդունել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:25
ԱԺ-ն քննարկում է ռազմական դրության վերացման որոշման նախագիծը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, օրակարգում մեկ հարց է՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Նիստին...
Աղբյուր` Panorama.am
11:20
Տիգրան Ավինյանը գրասենյակի աշխատակիցներին պարգևավճար տալու որոշում է ստորագրել
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ փոխվարչապետի որոշմամբ, հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար...
Աղբյուր` Panorama.am
11:12
26.11.2020. Կորոնավիրուսի 1785 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք: Առողջացել է 2142 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Անգլիայի Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
2020-ի նոյեմբերի 25-ին Անգլիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
11:03
Եվրոպական միասնությունը ստիպելու է Էրդողանին հետ կանգնել իր ագրեսիվ քաղաքականությունից. Բրյուսելի աղբյուր
Էրդողանը օգտագործում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մարտավարությունը:
Աղբյուր` Panorama.am
10:59
Իրանում թողարկվել է Ս. Թադեի վանքին նվիրված նամականիշ
Իրանի Փոստի ազգային ընկերությունը, նամականիշների հրապարակման խորհրդի հետ համագործակցությամբ, թողարկել է  Սուրբ Թադեոս վանքին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
10:54
Իրաքի արտաքին գործերի նախարարը հայտարարել է ԻՊ գրոհայինների ակտիվացման մասին
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ակտիվացրել է իր գործունեությունը Իրաքում: «ՌԻԱ Նովոստի»-ին տված...
Աղբյուր` Panorama.am
10:43
Ստեփանավանի համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել
Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Գրիգորյանը։ Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական էջում։...
Աղբյուր` Panorama.am
10:39
«Ամոթալի է, որ մենք ապրում ենք երկրում, որի ղեկավարն այս պահին Ադրբեջանի կողմից հերոսացվում է»
Խորհրդարանի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են։ Քաղաքացիները նշում են՝ եկել են, որպեսզի ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}