Հասարակություն 13:11 17/08/2019 Տարածաշրջան

Կ'ըսէ՞ք՝ ինչ պէտք կար տղաս այս երկրին համար մահացաւ

«Արևելք»-ի հարցերին պատասխանել է հալեպահայ Աբրահամ Մկրտիչեանը:

-Ի՞նչ  է վիճակը ներկայիս Հալէպի մէջ: Ի՞նչ կրնաք պատմել մեզի:

Հալէպ քաղաքին մէջ վիճակը հիմա լաւ է, մենք հանգիստ ենք, առաջուան նման ռումբեր չեն  իյնար,  բայց,  Հալէպի շուրջը վտանգաւոր է, պայթումներ կ'ըլլան: Այդ կողմերը հայեր չկան, հայութիւնը աւելի Հալէպի կեդրոնն են, Նոր Գիւղ, Սուլէմանիյէ, Ազիզիյէ:

-Իսկ Հալէպի ծայրամասերիւն  հրթիռներ իյնալը, հայութեան վախ չի պատճառե՞ր:

Այո, վստահ որ վախ կը պատճառէ: Հայութիւնը շրջան մը շատ աւելի մեծ վախի մէջ ապրեցաւ, սակայն   այսօր    վիճակը  տանելի է: Ան որ կրցաւ ճամբորդել, գնաց,  շատեր ալ կան չկրցան, մեզի պէս օրինակ, ես երկու զաւակ  ունիմ, որոնք  բանակին մէջ   կը  ծառայեն։  էկը նահատակ դարձաւ, երկրորդս ալ դեռ զինուոր է, 9 տարի պիտի ըլլայ, Դամասկոսի մէջ կը ծառայէ, հետեւաբար չենք կրնար ձգելով ելլել,   նաեւ այդ է  պատճառը,  որ մնացինք:

-Եթէ Հալէպի ծայրերը վիճակը այսպէս շարունակուի, հայութիւնը կը   հեռանա՞յ  Հալէպէն:

Ոչ, չեմ կարծեր, մեր կառավարութիւնը զօրաւոր է, այդ շրջաններն ալ «կը մաքրուին»: Մնացած հայութիւնը այլեւս չի հեռանար, քանի որ ասկէ շատ աւելի գէշ օրեր տեսանք, մեր թաղերուն վրայ, մեր աջն ու ձախը ռումբեր շատ ինկան, ան որ բախտաւոր էր, ապրեցաւ, ան որ ալ բախտ չունէր զոհուեցաւ, կամ   զոհ ունեցաւ։

-Ինչպէ՞ս կը ճարէք ձեր օրուայ հացը, ինչպէ՞ս կ'ապրիք:

Փառք Աստուծոյ, կաշխատինք, ես կանանց դերձակ եմ, հագուստներ կը կարեմ՝ պաշտօնական, հարսանեկան, տեսակ-տեսակ: Այսօր արդէն պահանջք  ալ  կայ, հալէպցի տիկինները  հագուստներ  կ՚ապսպրեն, կը կարուին, կը հագուին: Մեր քաղաքը լաւ եղաւ, այսօր վիճակը  առաջուընէ շատ աւելի լաւ է, եթէ  այն համեմատենք անցնող տարիներուն հետ։

-Դուք եթէ բանակի  մէջ  ծառայող զաւակ չունենայիք, կը ձգէի՞ք Հալէպը:

Թերեւս կը ձգէինք, այո, քանի որ շատ գէշ օրեր անցուցինք: Շատեր գացին, շատեր մնացին, ամէն մէկը տեսակ մը, ամէն մարդու ճակատագիրը տարբեր է, ի վերջոյ   ինչ  որ գրուած է, ատի պիտի տեսնէ:

-Ի՞նչ զգացում ունեցաք,  երբ   լսեցիք  ձեր որդւոյն նահատակութեան, այդ դժուարին  պահերէն  ի՞նչ  կը յիշէք:

Եղածը  շատ խոր ցաւ պատճառեց մեզի  ու կարծես անհաւատալի պատմութիւն մըն էր։Մենք չէինք սպասեր այս մէկը, բայց եղաւ ըլլալիքը,  դժուար ժամանակներէ  անցանք եւ մինչեւ հիմա ցաւը մեր սրտերուն մէջն է, չենք կրնար մոռնալ, մօտ 3 տարի շաբաթը երկու օր գերեզմանատուն կ'երթայինք, կը կարօտնայինք, հիմա նորէն կը կարօտնանք, ամէն շաբաթ օրերը տղուս մօտ   գերեզմանատուն  կ'երթանք, կը նստինք , ժամանակ կ'անցընենք, ետ տուն կը դառնանք:

Շատ ժամանակ նստած կ'ըլլանք տունը տիկնոջս հետ, կ'ըսենք, որ երանի հիմա դուռը զարնուի եւ ներս մտնէ մեր տղան , երանի նոյն ձեւով տեսնենք իրեն: Ցաւը մեծ է, խոր է,  իր ձգած յիշատակները կը գրկենք՝ հագուստները, զինուորական  կօշիկը, գլխարկը.. շատ յիշատակներ ձգեց մեզի:

Վերջին անգամ երբ տուն եկած էր, Ծաղկազարդին նախորդող շաբաթն էր, շէնքի աստիճանները վերէն վար լուաց, ձգեց հինգշաբթի օր ճամբորդեց: Շաբաթ գիշեր զարկեր լսեցինք, յարձակեր էին Շէյխ Նաճճարի կողմերը, ուր որ տղաս կը ծառայէր, Կիրակի առտու՝ Ծաղկազարդին օրը  մեր տղան զարնուեցաւ , մեզի հազիւ գիշերը լուրը բերին, լուր չունէինք: Այդ օրը չկրցանք կերակուր ուտել, պատրաստ հաւ ապսպրած էինք, բայց կոկորդնէս չէր իջներ, տիկինս ըսաւ՝ չեմ կրնար ուտել, սառնարանը  դրինք ճաշը, իջանք տունէն, եղբօրս տունը գացինք. Իրենք լուր ունէին, բայց մեզի չըսին, հոն ալ հանգիստ չըզգացինք, շուտ մը ետ ելանք, տուն դարձանք, դրացիին մտանք, յետոյ տուն ելանք, 8-ի մօտերն էր գիշերը, եղբօրս երկու տղաները եւ քրոջս տղան մեզի եկան, արդէն մեր մէջ կասկած  մտաւ, մէկուն երեսը կարմիր, մէկուն երեսը դեղին, ըսին որ՝ լսեցինք  յարձակեր են  Շէյխ Նաճճար, եթէ չըսխալինք, զարնուած է տղանիդ, հիւանդանոցն է, ըսի՝ ուրեմն երթանք հիւանդանոց, ըսին՝ սուրճ մը խմենք վերջը. Հոն արդէն հասկցայ եղածը, ըսի՝ ուրեմն մէկ բառ ըսէք ինծի որ գիտնամ, «Ալլա եըրհամօ» ըսէք, արդէն անոնց աչքերը լեցուեցան, ես ու տիկինս այդ վայրկեանին  քանդուեցանք: Միւս զինուոր տղուս արդէն լուր տուած էին, Դամասկոսէն ճամբայ ելած էր, յաջորդ օրը հասաւ Հալէպ, գնաց զինուորական հիւանդանոց եւ եղբօրը դիակը տուն բերաւ մօտ ժամը 12-ին, երեքին արդէն  թաղումն էր, այս ձեւով եղաւ, քանդուեցանք,  եւ մինչեւ հիմա չենք հաւատար որ   մեր տղան նահատակուեցաւ:

-Դուք ձեզի երբ որ առանձնութեան մէջ ըլլաք, կ'ըսէք՝ ինչ պէտք կար տղաս այս երկրին համար մահացաւ:

Կ'ափսոսանք մահուան համար, եւ ոչ թէ երկրին համար զոհուելուն, ինքը զոհուեցաւ որ մենք ապրինք, ընկերները ապրին, բայց իր ալ միտքէն չէր անցնէր այս բանը:

-Այսքան դժուար օրեր տեսաք, ցաւ տեսաք, ի՞նչ էր այս Սուրիոյ պատերազմը ի վերջոյ:

Այս պատերազմը մեր պատերազմը չէր, մեզի համար չէր, ասի իսլամներու միջեւ իրար հակառակ եղողներու պատերազմ է, հայերն ու քրիստոնեաներն ալ ոտնակոխ եղան:

-Ձեր  կարծիքով  Հալէպի ապագան լաւ պիտի ըլլա՞յ:

Հաւատացէք  չեմ գիտեր, բայց պէտք է լաւ ըլլայ, շրջան մը կու գայ անպայման լաւ կ'ըլլայ, բայց հիմա չէ, ժամանակի կը կարօտի, ինչպէս որ պատերազմին սկիզբը կայ, վերջն ալ կայ անշուշտ, օր մը  կը վերջանայ  այս  ամէնինչը, սակայն  մեզի համար  դեռ   պարզ չէ երբ ...։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:30
Քսանից ավելի երկիր հետաքրքրված է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով
Ավելի քան 20 երկրներ ցույց են տվել «գործնական հետաքրքրություն» Ռուսաստանի ստեղծած կորոնավիրուսային պատվաստանյութերի նկատմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:22
Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրգործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Մեկնարկում է բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ օգոստոսի 16-ին կմեկնարկի ՀՀ կանանց բարձրագույն խմբի առաջնությունը՝  6 թիմերի մասնակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
18:05
Բիթլիսում թուրք ուժայինները PKK-ի 3 զինյալի են սպանել
Ներկայիս Թուրքիայի արևելյան Բիթլիս (Բաղեշ) նահանգում թուրքական ռազմաօդային ուժերի աջակցությամբ Ժանդարմերիայի ջոկատների կողմից իրականացված...
Աղբյուր` Panorama.am
17:58
ԵՄ դեսպանները ծաղիկ են խոնարհել Մինսկում ցուցարարի զոհվելու վայրում
Եմ անդամ երկրների դեսպանները, Բելառուսում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Մինսկի այն վայրում, որտեզ զոհվել է բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:52
ՇՎՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Արարատ և Վեդի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայ արագավազորդներն ու ցատկորդները սեպտեմբերին կմեկնեն Թուրքիա և Ռումինիա
Կորոնավիրուսի պատճառով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները շարունակում են չեղարկել կամ հետաձգել օրացուցային մրցաշարերը։ Իսկ ահա Բալկանյան...
Աղբյուր` Panorama.am
17:37
Արձանագրվել են գերբեռնված տրանսպորտային միջոցներ
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և  Ոստիկանության աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը կարող է կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան
Սեպտեմբերի սկզբին կվերսկսվեն ՌԴ-ից հարևան երկրներ ուղևորափոխադրումներ իրականացնող օդային փոխադրումները, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:23
Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում
Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության 100 Մբիթ/վրկ գերարագ ինտերնետին կարող են միանալ Նորք-Մարաշ և Շենգավիթ համայնքների բնակիչները:...
Աղբյուր` Panorama.am
17:14
Միքայել Ադամյանն ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում օգոստոսի 13-ին անցկացվել է  հոգաբարձուների խորհրդի նոր...
Աղբյուր` Panorama.am
17:06
Defense News․ Կոնգրեսը 2 տարով սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
Ամերիկացի 4 կոնգրեսականների  (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես )  նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Մինսկում զինված անձինք արգելափակել են «Յանդեքս»-ի գրասենյակները
Մինսկում անհայտ զինված անձինք եկել են «Յանդեքս»-ի գրասենյակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։...
Աղբյուր` Panorama.am
16:38
Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 դրամի չափով
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝  այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության լեյտենանտին ազատել են աշխատանքից
Ոստիկանության լեյտենանտ Հայկ Սարգսյանն ահազանգում է՝ իրեն  կադրերի ռեզերվ են ուղարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի էջում արված...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մեկ օրում ԱՄՆ-ում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 55 հազար դեպք
Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 55 հազար դեպք: Այս մասին վկայում են Ջոն Հոփկինսի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վանաձոր ՔԿՀ դատապարտյալներին սովորեցնում են հաց թխել
Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են դատապարտյալների համար...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ձերբակալվել են «օրենքով գող» և «զոն նայող»
Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:59
«Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել...
Աղբյուր` Panorama.am
15:51
Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մինչև օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Բելառուսական ՏՏ ընկերությունները «ստիպում են», որ Լուկաշենկոն հեռանա
Բելառուսում ՏՏ ընկերությունների հիմնադիրները, գործադիրները և աշխատողները բաց նամակ են գրել՝ նախազգուշացնելով արդյունաբերության ոչնչացման մասին,...
Աղբյուր` Panorama.am
15:23
Անի Սամսոնյան. Ավինյանին առաջարկել եմ վերանայել հեռուստատեսային տաղավարում դիմակ կրելու վերաբերյալ որոշումը
ԱԺ «Լույս Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը եթերային տաղավարներում դիմակ կրելու հարցով դիմել է պարետին։ Նա գրում...
Աղբյուր` Panorama.am
15:15
Սկսվել են «Արջերի» քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ սկսվել են Վայոց Ձորի մարզում գտնվող «Արջերի»...
Աղբյուր` Panorama.am
15:07
Լիբանանի խորհրդարանի 7 պատգամավորներ հրաժարական են տվել
Լիբանանի խորհրդարանի 7 պատգամավորներ հրաժարական են տվել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Al Mayadeen»-ին: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կառավարման փորձագետ. Հայաստանում հիմա քաղաքական քողարկված վակուում է
Կառավարման փորձագետ, ՀԽ նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը գրում է. «Նիկոլ, դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարազիտ թիմդ վերջնականապես...
Աղբյուր` Panorama.am
14:58
Բրիտանական ապահովագրական ընկերությունները 117 միլիոն դոլար են ծախսել՝ COVID-19-ի զոհերին հուղարկավորելու համար
Բրիտանական ապահովագրական ընկերությունները մարտից մայիս ընկած ժամանակահատվածում հոգացել են կորոնավիրուսով վարակված հիվանդների մահվան հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ջերմաստիճանը դեռ կնվազի
Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
14:28
Էլինար Վարդանյան. Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար
Այլընտրանքային նախագծեր խմբի  անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է. «Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}