Քաղաքական 12:07 17/08/2019 Հայաստան

«Եթե հեղափոխությունից հանում ենք ձերբակալությունները, ապա արդյունքում ոչինչ չի մնում». Միքայել Մինասյան

NEWS.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

-Պարոն Մինասյան, Ձեր երեկվա ֆեյսբուքյան գրառումը լայն արձագանք գտավ: Ձեր մեկ հպանցիկ դիտարկում, սակայն, հարցեր առաջացրեց: Դուք նշել էիք ոչ թե ձերբակալված նախկին նախագահի, այլ նախագահների մասին:  Սերժ Սարգսյանի՞ն էիք ակնարկում, կարծո՞ւմ եք նրան նույնպես կձերբակալեն:

-Անխոս։ Այս իշխանության գործունեության ամբողջ տրամաբանությունը դա է. մեղադրանք և ձերբակալություն։ Այսօր պետական ռեսուրսի մի էական մասը ծախսվում է մեղադրանքների ու ձերբակալությունների վրա: Բայց խնդիրն այն է, որ դա այլևս չի աշխատում։ Առաջին 5, 10, 15, 20 ձերբակալություններից հետո հասարակության բուռն արձագանքն արդեն թուլացել է, այն չի փոխում հանրային տրամադրությունները, չի դառնում օրակարգ: Վաղը մյուս օրն արդեն այդ քայլերը միայն քամահրանք են առաջացնելու: Չկասկածեք: Մանավանդ, որ շատ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների տպավորություն է ձևավորվում:

Սեփական չտրամաբանված քայլերի արդյունքում իշխանությունն ինքն իր համար ստեղծել է և ունի երեք դժվարին խնդիր լուծելու այս պահին` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ: Սրանց ավելացել է գործադիրի և օրենսդիրի աշխատանքի տոտալ բացակայությունը: Արդյունքում հանրային դժգոհության ալիքը կառավարելիի սահմաններից դուրս գալու եզրին է, դա իշխանության համար արդեն տեսանելի է: Լավ իմանալով այս իշխանության պարզունակ տրամաբանությունը` հեշտությամբ կարելի կանխատեսել, որ նրանք լուծումներ փնտրելու փոխարեն գնալու են իրենց սիրած` ձերբակալությունների միջոցով հասարակական կարծիքի շեղման ճանապարհով: Իրենց կարծիքով՝ շեղման ճանապարհով:

Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:

Ավելին ասեմ, արդեն նշածս երեք խնդիրների հնարավոր հետևանքներից իշխանության վախն այնքան մեծ է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, չեն բավարարվի միայն Սերժ Սարգսյանի ձերբակալությամբ, այլ մի բան կհորինեն նաև մեկ կամ մի քանի գեներալի հանդեպ: Չեմ բացառում, որ ես էլ լրացնեմ այդ շարքերը։

Օտարերկրյա մամուլով անհեռատես արտահոսքի քայլին գնալը վկայեց, որ մեր հերոսներից մեկին` գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին ևս կձերբակալեն: Դժվար չէ հասկանալ` ինչու է դա նրանց պետք. ակնհայտ է, որ զինվորական վերնախավին լռեցնելու խնդիր էլ ունեն:

-Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է այդ սցենարից, հավանական զարգացումներից, և արդյոք պատրա՞ստ է դրան։

-Նա միշտ է պատրաստ իրադարձությունների ցանկացած զարգացման: Սերժ Սարգսյանը կձերբակալվի և դրանով իր հերթական մեծ ծառայությունը կմատուցի իր ժողովրդին. նա կհայտնվի անազատության մեջ, ու բոլորը վերջնականապես կհամոզվեն, որ եթե «հեղափոխությունից» հանում ենք ձերբակալությունները, ապա արդյունքում ոչինչ չի մնում` մարդկանց վիճակը, միևնույն է, չի փոխվում, ներդրումները չեն ավելանում, նոր աշխատատեղեր չեն բացվում, կյանքն ավելի անվտանգ ու ավելի լավը չի դառնում։ Հակառակը` վատանում է: Սերժ Սարգսյանն իրենով դա ցույց կտա, որպեսզի սթափությունն օր առաջ հաղթանակի: Նրան ձերբակալելով` իշխանությունը կսպառի ռեպրեսիաները որպես գործիք օգտագործելու և՛ արդյունավետությունը, և՛ հնարավորությունը։

Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը: Թերևս ճակատագրի հեգնանք է, որ անհաջողակների այս իշխանությունն առանց իր իսկ կողմից միֆականացված գործիչների ոչինչ չի կարողանում անել: Անգամ առանց նրանց դեմ թշնամության այս իշխանությունն իրենից ոչինչ չի ներկայացնում, առանց նրանց ստվերի դեմ պայքարի այս իշխանությունը ոչ մի ասելիք ու անելիք չունի: Զավեշտ է, բայց փաստ:

-Ակնարկեցիք, որ Ձեր դեմ ևս իրավական պրոցես կսկսեն: Կարծում եք Ձեր դեմ էլ  քրեական գործ կհարուցվի՞։

-Միանշանակ: Իրականում այն պահից սկսած, երբ ձևավորվեց նոր իշխանությունը, առաջին գործերից մեկը եղել է ինձ և իմ հետ փոխկապակցված բոլոր անձանց ու ընկերությունների ստուգումը։ Ստուգել են հնարավոր ամեն ինչ և հնարավոր բոլոր ժամանակներին առնչվող ամեն ինչ։ Մինչև հիմա հաջողության չեն հասել, բայց դա դեռ չի նշանակում, որ դադարել են փնտրելուց։ Ի վերջո, ժամանակի հարց է. ինչպես ասում են, եթե մարդը կա, մի հոդված կգտնվի, և կգտնվի իրավական համակարգում մեկը, ով վերևի պատվերով կկարի այդ գործը։

Մեկուկես տարի ոչինչ չգտնելուց հետո հիմա արդեն քրեական գործ հարուցելը կլինի ամենաուղիղ հրահանգով իրականացվող քաղաքական պատվեր։ Իսկ դա խիստ կանխատեսելի է, խոցելի, և կյանքն ամեն ինչ իր տեղը դնի։ Օրվա իշխանությունը հատում է բոլոր սահմանագծերը` մոռանալով, որ մենք բոլորս ապրելու ենք նույն երկնքի տակ, և ոչինչ՝ առավել ևս իշխանությունը, հավերժ չէ: Իսկ մեր հայրենիքին շրջապատող իրական մարտահրավերները ժամ առ ժամ են լուծումներ պահանջում։ Սա է ամենակարևոր խնդիրը, որն օր առաջ հասարակության բոլոր շերտերի սթափությունն է պարտադրելու: Եկել է բոլոր միֆերը ջարդելու ժամանակը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:32
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել...
Աղբյուր` Panorama.am
22:27
«Այո»-ի տարբերանշան. Գումարը կբաշխվի բնօրինակը ստեղծողների միջև
ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրել է. « Դե ինչ, ընկերներ,...
Աղբյուր` Panorama.am
20:35
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում փետրվարի  27-29-ը, մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև Ճապոնիայի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Հանդես կգամ հայտարարությամբ. հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանի հեղինակ
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակ Garoon գործակալության տնօրեն Ռաֆայել Դանիելյանը...
Աղբյուր` Panorama.am
20:21
Փաունդը մարզիկներին հորդորել է չմտածել մրցումները չեղյալ հայտարարելու մասին, խաղերը կկայանան
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անդամ Ռիչարդ Փաունդը կարծում է, որ մինչև մայիսի վերջ պետք է վերացնել  բոլոր կասկածները ամառային...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը կամ թոշակը կամ նպաստը բարձրացել է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու...
Աղբյուր` Panorama.am
20:14
«Քննադատությունը և դրա հիմք հանդիսացող ինֆորմացիան տեղ է հասել, շնորհակալ ենք»
ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Վահագն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Այո» քարոզչական կողմի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով
2020թ. փետրվարի 22-ին՝ ժամը 16:50-ին,  ոստիկանության Հրազդանի բաժնում «Հրազդան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել  այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
20:06
Զ.Մնացականյանը Պաղեստինի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքրքշումը
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը   հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
20:01
Նման դեպքերում ամենավնասակար ազդեցությունը կարող է ունենալ խուճապը, որը պետք է հիմնովին բացառել.Իրանում ՀՀ դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:56
Շարապովան հեռանում է մեծ սպորտից
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հեռացել է մեծ սպորտից։ Այս մասին նա գրել է «Vanity Fair»-ի իր հոդվածում։ Lenta.ru-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
19:51
Երկրի առաջին դեմքը պետք է զերծ մնա նախընտրական տրամաբանությունից բխող հայտարարություններից. Կ.Քոչարյան
Քաղաքական տեխնոլոգ  Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի եվրոպական ֆորումը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի եվրոպական ֆորումը, որ պետք է տեղի ունենար փետրվարի 29-ին Իտալիայում, չեղարկվել է կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Գագիկ Խաչատրյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով։ Այս մասին տեղեկացրել է ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվն ավելացել է երկուսով
Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը ավելացել է։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:21
Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորի մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել
Այսօր աշխարհի առանձին երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս...
Աղբյուր` Panorama.am
19:14
ԱԳ նախարարը հանդիպել է Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ
Ժնևում փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ուզբեկստանի Օլի Մեջլիսի (խորհրդարան – խմբ.) փոխխոսնակ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը փետրվարի 26-ին կազմակերպել էր հանդիպում, որի հիմնական նպատակն էր քննարկել ոռոգման սեզոնի...
Աղբյուր` Panorama.am
18:53
Իրանից ՀՀ քաղաքացիներին բերող օդանավը 16:00-ին վայրէջք է կատարել. Ա.Ավագյան
Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:42
Երևանում մեկնարկել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը
Երևանում այսօր սկսվեց Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:  Կանայք մրցում են Հրանտ Շահինյանի, իսկ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին
Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:28
Պակիստանը մարել է ՌԴ-ին ունեցած 93,5 միլիոն դոլար պարտքը
Պակիստանը  վճարել է ՌԴ-ին ունեցած  93,5 միլիոն դոլար պարտքը, որը գոյացել էր  Խորհրդային Միության հետ առևտրի ընթացքում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:18
Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ցուցադրվող հայկական ժանյակի բացառիկ նմուշները տեղ են գտել Մեծ Բրիտանիայում...
Աղբյուր` Panorama.am
18:14
Մարինա Գրիգորյան. Խոջալուի օպերացիան Ստեփանակերտի բնակչության համար ապրելու, գոյությունը պաշտպանելու հնարավորություն էր
«Խոջալուի ռազմական օպերացիայի մասին խոսելիս շատ կարևոր է նշել, թե ինչ էր տեղի ունեցել մինչև այդ  և ինչո՞ւ էր հայկական կողմը ստիպված...
Աղբյուր` Panorama.am
18:12
Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն առերևույթ նպաստելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհին, աշխատելով նույն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Արվեստագետն առաջարկ է արել վարչապետին ու նախագահին
Սահակ Պողոսյանը նաև ֆլեշմոբ է հայտարարել:
Աղբյուր` Panorama.am
17:52
Արմինե Ադիբեկյան. Xocali.net կայքով մենք տասը տարի առաջ ուժգին հարված հասցրեցինք ադրբեջանական քարոզչամեքենային
«Տասը տարի առաջ մենք շատ ուժգին հարված հասցրեցինք ադրբեջանական քարոզչամեքենային Xocali.net կայքում բացահայտելով և հանրությանը հանձնելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
16:42 25/02/2020

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}