Լարված իրավիճակ Ազգային ժողովի մոտ, դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց
Քաղաքական
15:12 19/08/2019
Հայաստան

Լարված իրավիճակ Ազգային ժողովի մոտ, դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց

Այս պահին լարված իրավիճակ է Ազգային ժողովի մոտ: Մի խումբ քաղաքացիներ, բնապահպաններ ցանկանում են մտնել Ազգային ժողով և քննարկում անցկացնել Ամուլսարի թեմայով, սակայն ոստիկանները թույլ չվեցին։ ԱԺ-ի դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց, որից հետո ոստիկանների ու ցուցարարների միջև միջադեպ տեղի ունեցավ։

Մեծ թվով կարմիր բերետավորներ եկան Բաղրամյան փողոց, նրանք պատ կազմեցին՝ թույլ չտալով քաղաքացիներին մտնել Ազգային ժողովի բակ։ Նրանց միջև հրմշտոց սկսվեց, որից հետո ցուցարարները նստեցին գետնին։

«Սա ոչ միայն Ջերմուկի, այլև ամբողջ Հայաստանի խնդիրն է, սա համաժողովրդական խնդիր է։ Այս ամենն արվում է հայ ժողովրդի համար»,- ասաց ցուցարարներից մեկը։

Ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը, ինչից հետո ոստիկանները սկսեցին քաշքշել ակտիվիստներին։ Նրանց հաջողվեց բացել ճանապարհը, սակայն իրավիճակը Բաղրամյան պողոտայում շարունակում է լարված մնալ։

Բնապահպան-ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը ևս մասնակցում էր վարչապետի հետ հանդիպմանը, սակայն քննարկման կեսից դուրս է եկել սրահից, նշեց, որ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպից հետո մի քանի հոգու բերման են ենթարկել։

Նա նշեց, որ պատրաստվում են հանրային քննարկում անցկացնել Սարյանի պուրակում։
 

Placeholder
Լարված իրավիճակ Ազգային ժողովի մոտ, դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց