Արցախի Հանրապետություն 28 09:51 26/08/2019 Հայաստան

Անմահ անուններ

19-րդ դարավերի և 20-րդ դարասկզբի հայ հայդուկային շարժման ավանդույթներից մեկի յուրատեսակ շարունակություն կարելի է  համարել Արցախյան ազատամարտի մի շարք մասնակիցներին մականուններով կնքելը։ Դրանց մի մասը կապված է այն բնակավայրերի անվանումների հետ, որոնց ազատագրման կամ պաշտպանության համար մարտերում աչքի են ընկել հերոսները, կամ այդպես ընդգծել են նրանց բնորոշող հատկանիշները։
«Մականունավոր» հերոսները շատ են, որոնց մի մասի անունները լայն հասարակությանը հայտնի չեն, մարտական ընկերների շրջանակից դուրս չի եկել,  կան հերոսները, որոնց միայն  հենց այդ մականունով են ճանաչում։   Panorama.am-ը ներկայացնում է հերոսներից մի քանիսին, թե ինչպես և ինչու են ստացել մականուններ։

Մոնթե Մելքոնյան՝ Ավո (1957 թ., նոյեմբերի 25,  ԱՄՆ- 1993 թ., հունիսի 12,  Մարզիլի, Աղդամի շրջան)՝  Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս

1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկել է Երևան, յոթ ամիս աշխատել Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։ Նույն թվականի թվականի սեպտեմբերին մեկնել է Արցախ: 1991 թվականին «Հայրենասիրական ջոկատը» կազմավորելուց հետո Մոնթեն կնոջը՝ Սեդային, խնդրում է կազմել ջոկատի անդամների ցուցակ: Երբ կինն արդեն գրի էր առել բոլորի անունները, Մոնթեն խնդրում է վերջում, իր անվան կողքին ավելացնել «Ավո»: Սեդան գիտեր, որ «Ավոն» «Ավետիս» անվան համառոտ տարբերակն է, բայց ենթադրում էր, որ բառի «բարի լուր» նշանակության պատճառով չէ Մոնթեն ընտրել այդ մականունը: Երբ բացատրություն է խնդրում, Մոնթեն իրեն բնորոշ գործնական տոնով պատասխանում է, որ դա տարածված անուն է, կարճ է և ռադիոկապով հեշտ լսելի (https://www.facebook.com/monte.avo.melqonian)

Մի քանի ծանր մարտերից հետո` 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարել են Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, Մարտունին դարձել է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել են Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:
«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր է կատարել հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև՝  կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։

Աշոտ Ղուլյան՝ Բեկոր Աշոտ (Ասկոլկա) (1959 թ., հոկտեմբերի 6, Բաքու - 1992 թ., օգոստոսի 24, Դրմբոն)՝  ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր

Երիտասարդ տարիներին Բեկորն աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ։ Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանել են Բեկոր (Ասկոլկա)։  Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»։



Դավիթ Սարապյան՝ Դև (1966 թ., փետրվարի 4, Երևան - 1991, դեկտեմբերի 10, Շահումյան, գյուղ Թոդան)՝ Ազատագրական շարժման գործիչ, գրող

Մանկուց սիրում էր պատերազմի թեման, իսկ դպրոց ընդունվելիս, երբ առաջարկել են հեքիաթ պատմել, ասել է. «Կուզե՞ք պատմեմ Բեռլինի գրավման մասին»: 1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում։  Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։  1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվել է ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը:  Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Դա մոր և որդու վերջին հանդիպումն էր…
Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում՝ առաջապահ դիրքերում`   բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել:
«Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը։ Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ։ Նրա հերոսական մահն ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»,- Դավիթի մասին ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։



Սամվել Անտոնյան՝ Քեռի (1967թ., հունվարի 15, Ջավախք- 1991թ. հունվարի 9, Արցախ)՝ Արցախյան պատերազմի հերոս

1988թ. հուիսին պետք է մեկներ Կիրովգրադ՝ սովորելու քաղաքացիական ավիացիայի ուսումնարանում: Հենց «Զվարթնոց» օդանավակայանում էլ պատռել է ուղետոմսը ու զինվորագրվել արցախյան ազգային-ազատագրական շարժմանը: Սամվելի մարտական ուղին սկսվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններից՝ Խնձորուտ,Կոռնիձոր,Երասխավան...

Ամեն անգամ մարտի գնալուց առաջ երգում էր մեծ հայդուկապետ Քեռուն նվիրված «Քեռի» երգը, որի համար ընկերները նրան կնքել են «Քեռի» պատվանունով։

1991թ.հունվարի 9-ի ցուրտ, մառախլապատ սև գիշերը Քեռին կատարել է իր վերջին առաջադրանքը ։ Արցախում երեխա էր ծնվելու:Հղի կնոջը պետք էր Կղարծիից Գիշի տեղափոխել: Ղարադաղլու գյուղի մոտ մեքենան ընկնում է ազերիների դարանը: Կռվել է ազերիների դեմ մինչև վերջին շունչը՝ խոցոտված մարմնով ծածկելով հղի կնոջը, որի ամուսնուն արդեն սպանել էին: Միայնակ մարտնչելուց հետո ընկել է հերոսաբար։ Նա անկախ հայրենիքի, ազգային բանակի մասին բազմաթիվ գրառումներ է ունեցել ծոցատետրում, որտեղ իր խոհերն էր արտահայտել։
«Ինչ էլ որ լինի,պետի հայրենի հողի զինվոր լինել: Արյան վերջին կաթիլով պիտի վրեժի, ցասման, պայքարի խոսք ասել: Մեր բազուկն ինչի՞ համար է,եթե ոչ՝ մեր ազգի, հողի պատվի պաշտպանության: Արցախի պատիվը պաշտպանել, նշանակում է մեր օջախի մասին մտածել...»,- գրել է նա։

Վարդան Ստեփանյան՝ Դուշման Վարդան (1966 թ, մարտի 8,  Երևան -1992, հուլիսի 3,  Մյուրիշեն)՝  ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ 

1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին։ Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ։ 1988 թվականից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ։
Վարդանը ոչ միայն մասնակցել է զինյալ պայքարին, այլև եղել է բազում երիտասարդների ուսուցիչը, մարտական դաստիարակը և վերջապես՝անվախ հրամանատարը։ Նա Արցախի առաջին բանակի ստեղծողներից մեկն էր, և Վարդանի զինվորներն այսօր արցախյան բանակի հմուտ հրամանատարներ ու ղեկավարներ են, նաև ԼՂՀ Կենտրոնական շտաբի անդամներ։

Հակառակորդի համար ահ ու սարսափ էր, պատերազմի առաջին օրերից էլ ազերիները նրան կնքել են «Դուշման» անունով: Վարդանը մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։ Շուշիի ազատագրումից հետո ընկերները երկար որոնեցին Վարդանին և գտան հայկական գերեզմանոցում։ Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին՝ «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»:
Վարդանը զոհվել է  1992 թվականի հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։
«Ա՜խ, երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կբերի…»



Արթուր Ղարիբյան՝ Արծիվ
(1965թ. Ախալքալաք, Կուլիկամ-1992թ. Մարտակերտ, Սրխավենդ), 1988թ. կամովին մասնակցել է ազգային-ազատագրական մարտերին

Արծվային հպարտ ու քաջ էության համար ստացել է «Արծիվ» մականունը: Նա համոզված էր, որ միայն ազգափրկիչ զենքով կլուծվի Արցախի ազատության խնդիրը: Արթուրը ստեղծում է մարտական խմբեր, ձեռնարկում զինվորական գործին անհրաժեշտ աշխատանքներ, Խորհրդային Միության տարբեր վայրերից զենք է հայթայթում Արցախյան պատերազմի համար: Նա մասնակցել է գրեթե բոլոր խոշոր մարտերին, որոնց արդյունքում ազատագրվել է Արցախի զգալի մասը, և քաջ գիտակցում էր, որ ազատությունը զենքով են նվաճում, իսկ հողը` արյամբ պաշտպանում:  Անցել է Երասխավանի, Բերդաձորի, Շահումյանի, Շուշիի, Կրկժանի, Լեսնոյի, Խոջալուի, Գետաշենի, Լաչինի ու Մարտակերտի ազատագրական թեժ կռիվների բովով (http://www.hayzinvor.am/20687.html):

Ո՞ւմ գիտեք դուք Արցախյան պատերազմի  «մականունավոր» հերոսներից...



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Անցած 1 օրվա ընթացքում արձանագրված 24 ՃՏՊ-ի հետևանքով 3 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:25
Էլեկտրաէներգիայի անջատումներ մայրաքաղաքում և յոթ մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:16-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
20:21
Կանայք մեծամասամբ բռնության թիրախ են դառնում զուգընկերների համար
Կանանց մոտ 35%-ն իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է բռնության ինչ-որ ձևի։ Ինչպես գրում է euronews-ը, այս վիճակագրությունը քչերը կհամարեն...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վանաձորի թիմը` հանդբոլի Հայաստանի չեմպիոն
Վանաձորի թիմը երկրորդ տարին անընդմեջ դարձել է հանդբոլի Հայաստանի չեմպիոն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Նոյեմբերի 12-17-ը 6 թիմով անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Հովհաննես Դավթյան․ Առաջնության արդյունքներով կձևավորենք հավաքական թիմ
Նոյեմբերի 16-17-ը նախկին «Միկա» մարզադահլիճում անցկացվեց ձյուդոյի Հայաստանի առաջնությունը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սոցապ նախարարությունը կիրականացնի «Թռչունյան տուն» կենտրոնի երեխաների խնամքը
Օրեր առաջ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր «Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատության երեխաների խնամքին...
Աղբյուր` Panorama.am
19:54
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արքայադուստր Դիանայի զգեստը, որով նա պարել է Տրավոլտայի հետ, հանվել է աճուրդի
Արքայադուստր Դիանայի կրած երկնագույն թավշյա զգեստը, որով նա Սպիտակ տանը պարում էր դերասան Ջոն Տրավոլտայի հետ, հանվել է աճուրդի։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:40
Քեյթ Միդլթոնը կրել է «մերկ մարմնի» տպավորություն թողնող զգեստ
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, Royal Variety Performance բարեգործական շոուին հայտնվել է «մերկ...
Աղբյուր` Panorama.am
19:37
«Գիտությունը հրապուրիչ դարձնելը և գիտնականների համար պատշաճ պայմաններ ստեղծելը առաջնահերթություն է»
Նոյեմբերի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Հուսով եմ` թվայնացումը և տեխնոլոգիաների կիրառումը մաքսային ոլորտում օգտակար կլինեն. Կունիո Միկուրիա
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան նոյեմբերի 19-ին այցելել է Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին...
Աղբյուր` Panorama.am
19:18
2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման մասին
Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև միասնական մաքսային սակագներին:   Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մասին
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված...
Աղբյուր` Panorama.am
19:00
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար...
Աղբյուր` Panorama.am
18:48
Դասը վարում է սպան
«Դասը վարում է սպան» ծրագրի շրջանակներում 3-րդ զորամիավորման սպաներն այցելել են Լոռու մարզի Գուգարքի հանրակրթական դպրոց, մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
18:37
Չինաստանից, Ճապոնիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է. Մեխակ Ապրեսյան
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 459 հազար զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,4...
Աղբյուր` Panorama.am
18:25
Քրեական ենթամշակույթի դեմ ուղղված օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
18:14
Հովհաննես Խուդոյան. Դա մեզ հետ չի պահի նոր միջնորդությունները ներկայացնելուց
«Մենք միշտ  ներկայացնելու ենք օրենքով նախատեսված ընթացակարգով մեր պաշտպանյալի իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Դատարանը մերժեց Քոչարյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը
Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
17:50
ՄԻՊ-ը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում հացադուլ հայտարարելու դեպքի մասին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հեռախոսազանգեր է ստացել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի...
Աղբյուր` Panorama.am
17:41
«Ինտերֆաքս»-ի անհետ կորած լրագրողին ողջ են գտել
«Ինտերֆաքս» գործակալության լրագրող Մարգարիտա Իգնատովան, ով տնից դուրս է եկել նոյեմբերի 17-ին ու չի վերադարձել, այսօր գտել են...
Աղբյուր` Panorama.am
17:35
2015-19-ին միջանձնային խնդիրների պատճառով Զինված ուժերում մահացել է 158 զինվոր. Քրիստինե Պողոսյան
Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի դեմ ուղղված օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ
Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում այսուհետև երեխաները ֆրանսերեն լեզուն կուսումնասիրեն նոր ու կահավորված դասասենյակում: «Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
17:15
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՔԿՀ-ներում ինքնասպանությունների դեպքերն ավելացել են
«Այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՔԿՀ-ներում այս տարի ինքնասպանությունների դեպքերի ավելացում է նկատվում»,- այս...
Աղբյուր` Panorama.am
17:07
«Վկայություններ կան, որ կարևոր որոշումներ կայացնելիս մեր պետության ղեկավարները պարտադիր առանձնազրույց են ունեցել այս կամ այն գրողի հետ»
Հայաստանի գրողների միության 85-ամյա հոբելյանի առիթով Գրականության և արվեստի թանգարանում այսօր բացվեց ժամանակավոր ցուցադրություն:
Աղբյուր` Panorama.am
16:43
Իջեցվել է Հայաստանում ԱՄԷ դեսպանատան դրոշը
Հայաստանում ԱՄԷ դեսպանատան դրոշն իջեցվել է՝ կապված ԱՄԷ նախագահի եղբայր, նախագահի ներկայացուցիչ Ն․Վ․ Շեյխ Սուլթան բն Զայեդ Ալ Նահյանի մահվան հետ։...
Աղբյուր` Panorama.am
16:37
Դատարան է ուղարկվել Երևան-Սևան մայրուղում պայթյունի վայրից ավտոմեքենան հեռացնելու փաստով հարուցված քրգործը
Ավարտվել է օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}