Հասարակություն 18:12 26/08/2019 Հայաստան

«Վեգա» ընկերության կորուստները հասնում են մի քանի միլիոն դոլարի

«Վեգա» ընկերությունում դեռևս չեն հաշվել, թե հրդեհի հետևանքով որքան վնաս են կրել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Վեգա» ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանն ասաց, որ հաշվարկման աշխատանքներն ընթացքի մեջ են, ընկերությունը ֆինանսական մեծ կորուստներ է կրել, խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է։

Հիշեցնենք՝օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Ըստ ԱԻՆ-ի՝ հրդեհը բռնկվել է «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի տարածքում: Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել են փայտամշակման հաստոցներ և լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)`  լամինատ, կենցաղային տեխնիկա և կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) և 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք:

Արթուր Չոբանյանը նշեց, որ հրդեհի պատճառը հայտնի չէ, այն սկսվել է կահույքի արտադրամասում, որն արագությամբ տարածվել է՝ ընդգրկելով նաև պահեստը։

«Ինձ պատմել են, որ շատ արագ է ամեն ինչ տեղի ունեցել։ Ամբողջ շենքում կան կրակմարիչներ, բայց հրդեհն այնքան արագ է տարածվել, որ պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել և աշխատակիցները հասցրել են միայն դուրս գալ շենքից»,- ասաց ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրենը։

Նրա խոսքով՝ այրվել են  կահույքի արտադրամասն ու պահեստը, որոնք գտնվել են նույն մասնաշենքում, իսկ սրահը թեև չի այրվել, սակայն այն կապիտալ վերանորոգման կարիք ունի։ Արթուր Չոբանյանը հայտնեց, որ հրդեհի հետևանքով «Մալաթիա Մոլ»-ի տարածքում գտնվող «Վեգա» սրահը ժամանակավորապես չի գործի, միայն վերանորոգումից հետո այն իր դռները կբացի այցելուների առաջ։ Նա վստահեցրեց, որ մեկ ամսվա ընթացքում հարդարման աշխատանքները կավարտվեն։

Անդրադառնալով ԱԻՆ-ի աշխատանքին, մասնավորապես այն խոսակցություններին, թե հրշեջները ուշ են ժամանել հրդեհի վայր, Արթուր Չոբանյանն ասաց, որ հրշեջների և շտապօգնության աշխատանքը ամենաանշնորհակալ գործն է։

«Եթե նրանք տեղ են հասնում երկու րոպեից, այդ դեպքում էլ ասում են՝ ինչի՞ մեկ րոպեում չհասաք։ Իհարկե, եթե  շուտ գային, միգուցե, վնասն ավելի քիչ լիներ, բայց փառք Աստծո, որ նրանց շնորհիվ մարդիկ փրկվեցին և մենք չունենք մարդկային կորուստներ, նույնիսկ վիրավորներ չունենք։ Եղել են մարդիկ, որ ծխի պատճառով գլխապտույտ են ունեցել, թեթև քերծվածքներ են ստացել, տեղափոխվել են բուժկենտրոններ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Մեզ համար կարևորը դա է, քանի որ մարդկային կորուստներն անվերականգնելի են»,- ասաց ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրենը։

Արթուր Չոբանյանը միաժամանակ նշեց, որ վերջին շրջանում հանրապետությունում գրանցվել են հրդեհների բավական մեծ թվով դեպքեր և հասկանում են՝  ամենահզոր տեխնիկան, որն այս պահին կա Հայաստանում, օգտագործում են խոշոր հրդեհները մեկուսացնելու համար. «Ամեն դեպքում, հրշեջներն արեցին մաքսիմալը։ Պետք է նաև հաշվի առնել շենքի տեղակայման վայրը։ Այն գտնվում է բլրի վրա և կան հատվածներ, որ մեքենաները դժվարությամբ են տեղ հասնում։ Այս ամենը պետք է հաշվի առնենք։ Մենք շնորհակալ ենք հրշեջներին, նրանք արեցին ամեն ինչ։ Կարևորը մարդկային կյանքն է, և մենք զոհեր չունեցանք։ «Վեգան» կորցրեց իր տարիների  քրտնաջան աշխատանքը, բայց մենք էլի կաշխատենք ու կվերականգնենք մեր կորցրածը»։

Հետաքրքվեցինք՝ արդյոք կենցաղային տեխնիկան ապահովագրված էր, «Վեգա» ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրենն ասաց, որ տեխնիկան ապահովագրված էր և այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում. «Այս պահին մանրամասն տեղեկություններ չեմ կարող հայտնել, միայն կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում»։

Նշենք, որ «Մալաթիա մոլ»-ի սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն է։ Նա  հրդեհի ժամանակ դեպքի վայրում էր և փորձում էր անձամբ ղեկավարել հրդեհաշիջման աշխատանքները։ Ուղիղ հեռարձակման ժամանակ երևում էր, թե ինչպես է նա հրահանգում աշխատողներին հանգցնել կրակը։ Վնասների մասին հարցին նա պատասխանել էր՝ ես ի՞նչ, «Վեգայինն» է ապրանքը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
«Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը»
Աղբյուր` Panorama.am
14:41
Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Փաշինյանը Մոսկվայում է
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պետությունների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը, և համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
13:52
Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան
«Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում»,- Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից դեպի Երևան երթի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում. կալանավորվել է նրա համադասարանցին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և...
Աղբյուր` Panorama.am
13:49
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի,...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փոփոխություններ՝ դպրոց հաճախելու և տեղափոխելու կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում։
Աղբյուր` Panorama.am
12:59
Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են. «Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Պետությանը վերադարձված՝ Կոտայքի 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային...
Աղբյուր` Panorama.am
12:46
Պետությունը 1.1 մլրդ դրամ համաֆինանսավարում տրամադրեց համայնքներին
«Նախագծով առաջարկում ենք  1 միլիարդ 12 միլիոն դրամ հատկացրեց 16 համայնքի 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար»,-...
Աղբյուր` Panorama.am
12:42
Այսօր շատերի կողմից մշակույթը չի կարևորվում, այսօրվա քաղաքական միջավայրում զգում ենք տարբեր խնդիրներ. Սերգեյ Խաչատրյան
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի մարզերում շրջագայությամբ է հանդես գալու
Աղբյուր` Panorama.am
12:14
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «5-րդ դարում, հայկական տառերի գյուտից հետո, սկսեցին հունարենից թարգմանություններ կատարել և խնդրի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի համար 236 մլն եվրոյի վարկ կվերցնի
«Սիսիան-Քաջարան ճանապարահը բաժանել ենք երեք հատվածների՝ հյուիսային, Բարգուշատի թունել և հարավային հատված, համապատասխանաբար՝ ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Գաղափարկան պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
«Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է։ Ենթադրում եմ, երևի իր վերջին արտահայտությունների հետ է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։ Ուրարակիր Թովմաս Առաքելյանը տեղեկացրել է. ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».  1....
Աղբյուր` Panorama.am
11:03
Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
«Իհարկե, շարժումն ուղղորդված է Աստծո կողմից։ Դրանից ավելի վեհ բան կա՞։ Աստծուց ավելի վեհ բան կա՞։ Մենք ուղղորդվում ենք Աստծո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}